Ս. Սարգսյանը լուրջ էր ասո՞ւմ՝ վարչապետ չի դառնալու, սեղանի տակից թխի գա չի եղե՞լ. Փաշինյան

ԱԺ-ն ընտրում է կոալիցիոն ուժերի` ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի կողմից ներկայացրած Բարձրագույն դատական խորհրդի կազմը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց Գագիկ Հարությունյանին, ինչից հետո վերջինս հանդես եկավ ելույթով: Ելույթից հետո Գագիկ Հարությունյանին հարց ուղղեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը 5 հարց ուներ ՍԴ նախագահին: Նախ, նա հիշեցրեց, որ 2014-ի ապրիլի տասին Հարությունյանի ներկայությամբ Սերժ Սարգսյանն արել է նման հայտարարություն. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, եթե երկրի կառավարման մոդելը փոխվի, խորհրդարանական լինի, չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»,- ապա Փաշինյանը տվեց հարցը. «Հարցս հետեւյալն է` Դուք ներկա եք եղել, Սերժ Սարգսյանը լո՞ւրջ էր ասում սա, սեղանի տակից թխի գա չի եղե՞լ»: Փաշինյանն այնուհետեւ հարցրեց. «ՀՀ-ում երբեւէ քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե՞ ոչ: ՀՀ-ում նախագահական ընտրություններ կեղծվե՞լ են, թե՞ ոչ»: Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց. «2004 թվականին ՍԴ-ն կայացրեց որոշում, ըստ որի, ՀՀ-ում պետք է տեղի ունենար վստահության հանրաքվե՝ նախագահական ընտրություններից հետո առաջացած անվստահությունը հաղթահարելու համար: Մինչեւ օրս տեղի չի ունեցել այդ հանրաքվեն, ե՞րբ է տեղի ունենալու եւ ինչո՞ւ տեղի չի ունեցել»:

Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ Հանրապետության նախագահի հետ իր հանդիպումների ժամանակ չի եղել մի դեպք, երբ նախագահն իր խոսքն ասի կատակով կամ անլրջությամբ: «Նաեւ այդ օրը` այդ խոսքը հնչեցնելիս, սեղանի տակ, սեղանի վրա նման բան չի եղել: Նախագահն ասել է իր կարծիքը»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով հարցին` ՀՀ-ում ընտրություններ կեղծվե՞լ են, թե՞ ոչ, Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ում բոլոր այն ընտրությունները, որոնց վերաբերյալ վեճերը եկել են ՍԴ, չի եղել մի դեպք, երբ ընդհանրապես խախտումներ ՍԴ-ն արձանագրած չլինի:

«Նույնիսկ տասնյակներով փաստեր ներկայացվել են, ուղարկվել են դատախազություններ, բայց փաստերն այնպիսին չեն եղել, որ ՍԴ-ն անվավեր ճանաչեր ընտրությունների արդյունքները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վստահության հանրաքվեին, Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուր հարց պետք է նայել իր կոնտեքստում:

«Երբ մենք քննարկում էինք 2003 թվականի ընտրությունների արդյունքները, երկրում ստեղծված էր ծանր իրավիճակ, նախագահի մակարդակով հայտարարվում էր, որ քաղաքական հակամարտությունն արդեն հանրային հակամարտության է վերածվում, սա լրջագույն իրավիճակ էր: Մայիսի 25-ին լինելու էր Սահմանադրության հանրաքվեն եւ պառլամենտական ընտրությունները: Եվ այդ հարցը պետք է տեղափոխել իշխանության կրողին` ժողովրդին, մեզ քննադատեցին աջից եւ ձախից՝ այդ հանրաքվեն առաջ բերելու համար: Ես ընդունել եմ եւ՛ աջի, եւ՛ ձախի քննադատությունը եւ չեմ փոխել իմ կարծիքը, որոշումը կատարում է դատարանն ամբողջությամբ: Ժամանակին ճիշտ չմեկնաբանվեց, մենք առաջարկել էինք երկրի նախագահին, մենք դա պարտադրել չէինք կարող: Ռեակցիան եղավ, որ մենք այդպիսի մարմին չենք ստեղծել, որ մեզ խորհուրդ տա, մենք չենք անի դա եւ հարցը մնաց այդպես էլ»,- հայտարարեց Հարությունյանը:

Ապա Նիկոլ Փաշինյանն արձագանքեց առաջին հարցին. «Երբ ԱԺ ամբիոնից հայտարարություն եք անում, ձեր կարծիքն եք հայտնում եւ կես ժամից կարող եք փոխե՞լ»:

Հարությունյանը ասաց. «Ես պատասխանեցի ձեր հարցերին, դուք ասեցիք, թե ինչ ձեւով է արել նախագահը այդ հայտարարությունը. ես ներկայացրեցի: Իմ մասով կարող եմ ասել՝ ինչ հնչեցրեցի այստեղ, պարտավորվում եմ դա իրականացնել, իսկ նախագահին վերաբերող հարցը, կխնդրեմ, իրեն ուղղել»,- ասաց նա:

ՀՀ-ում երբեւէ քաղբանտարկյալներ եղե՞լ են հարցը Հարությունյանը շրջանցեց: «Ես պատշաճ չէի համարի ո՛չ հերքել, ո՛չ հաստատել հետեւյալ դրդապատճառով` որեւէ նման գործի նյութերի ծանոթ չի եղել ՍԴ-ն: Մեզ մոտ քննարկվող որեւէ դիմումով նման հարց չի քննարկվել, հետեւաբար՝ ես կդժվարանամ ապրիորի հայտարարություն անել: Մեզ մոտ ով դիմել է, անկախ նրանից` ինչ քաղաքական հայացքներ ունի, մենք քննել ենք որպես Սահմանադրական դատարան»,- եզրափակեց նա:

Տպել
3321 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը