18-ամյա աղջկան այս գիշեր առեւանգել են. ժամեր անց վթարից մահացել են նրա տատն ու հոր ընկերը

Այս գիշեր Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի ուղեւորները շտապել են իրենց առեւանգված աղջկա ետեւից:

Վթարը տեղի է ունեցել ժամը 04:00-ի սահմաններում. Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 40-ամյա Աղասի Գեւորգյանը իր վարած Ford մակնիշի 55 AM 755 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին եւ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետեւանքով վարորդի մայրը՝ 69-ամյա Ջուլիետա Գեւորգյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորներ, վարորդի մտերիմ ընկեր, 42-ամյա Սարգիս Ֆիդանյանը, վարորդի կինը՝ 37-ամյա Լալա Կիրակոսյանն ու վարորդ Աղասի Գեւորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Սարգիս Ֆիդանյանն ավելի ուշ գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Մեր տեղեկություններով, երեկ առեւանգել են վարորդի՝ Աղասի Գեւորգյանի 18-ամյա դստերը: Նրա մայրը՝ Լալա Կիրակոսյանը, ժամը 03:25-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին եւ հայտնել, որ Մերսեդես մակնիշի կապույտ գույնի մեքենայով փախցրել են իր աղջկան: Պարզվել է, որ առեւանգողը եղել է Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ է, որը ամուսնության նպատակով առեւանգել է 18-ամյա աղջկան: Աղջկա ընտանիքն էլ մեքենայով շտապել է նշված գյուղ, որտեղ եւ գտնվել է իրենց առեւանգված աղջիկը, սակայն ճանապարհին վթարի ենթարկվել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին ահազանգի մասին մեր տեղեկությունները, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Այս պահին հայտնի չէ, թե աղջիկը ճանաչե՞լ է իրեն առեւանգողին, թե՞ ոչ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական ՀՀ քրեական օրենսգրիք 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Չի բացառվում որ քրգործ հարուցվի նաեւ աղջկան առեւանգելու դեպքով:

Տեղեկացանք, որ վարորդ Աղասի Գեւորգյանը 4 երեխա ունի, իսկ նրա ընկերը՝ Սարգիս Ֆիդանյանը, որը վթարի հետեւանքով մահացել է, երկու ամիս առաջ էր ամուսնացել: Աղասի Գեւորգյանի առեւանգված աղջիկը նոր էր ավարտել դպրոցը:

Տպել
18368 դիտում

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորներով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ