Թուրքիայի 17 պետական ծառայող քաղաքական ապաստան է խնդրում Հունաստանի իշխանություններից

Թուրքիայի 17 քաղաքացի քաղաքական ապաստան է խնդրել Հունաստանի իշխանություններից։

Ermenihaber-ի փոխանցմամբ, նշյալ քաղաքացիները Թուրքիայից անցել են Հունաստանին պատկանող Ինուսես կղզի։

Թուրքական աղբյուրը նշել է, որ վերոնշյալ մարդիկ պետծառայողներ են։   Վերջիններս արդեն հասցրել են ցուցմունք տալ։ Թուրքական աղբյուրը չի նշում, թե ինչ պատճառով են Թուրքիայի քաղաքացիները ապաստան խնդրել Հունաստանից։ 

Իսկ հունական «Kathimerini» թերթը տեղեկացրել է, որ միայն 2017 թվականին Հունաստանից 800 Թուրքիայի քաղաքացի ապաստան է խնդրել։

Հիշեցնենք, որ 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո մի խումբ թուրք զինվորականներ փախան Հունաստան ու ապաստան խնդրեցին տեղի իշխանություններից։ Նրանցից մի մասը արտահանձնվել են Թուրքիային, իսկ որոշ զինվորականների արտահանձման հարցը դեռ լուծված չէ։  Հունական կողմը Թուրքիայի իշխանություններից երաշխիքներ է պահանջում, որ զինվորականները Թուրքիայում արդար կդատվեն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Հունաստանի հարաբերությունները բավական լարված են: Պատճառը Թուրքիայի ու Հունաստանի միջև Էգեյան ծովում առաջացած հերթական սահմանային միջադեպն է, փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը Էգեյան ծովում՝ 2 երկրների սահմանագծին գտնվող Քարդաք կղզու հատվածում Թուրքիայի առափնյա անվտանգության պարեկանավը հարվածել է Հունաստանի առափնյա անվտանգության նավին: 

Միջադեպի կապակցությամբ Աթենքում Թուրքիայի դեսպանը կանչվել Էր Հունաստանի ԱԳ նախարարություն: Հունական կողմը միջադեպի համար մեղադրել էր Թուրքիային՝ հայտարարելով, որ Անկարան միտումնավոր է սահմանային լարվածություն ստեղծում:

Թուրքիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ Քարդաք կղզու հատվածում միջադեպի սադրողը եղել է հունական նավը, որը «վտանգավոր մանեւրեր է արել Էգեյան ծովում: Այս միջադեպի առնչությամբ խոսելիս, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը  օգտագործել էր «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը: Այս խոսքերը բուռն քննարկումների պատճառ էին դարձել:

Այս նույն միջադեպի կապակցությամբ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը Թուրքիայի դեմ բողոք էր ներկայացրել ՆԱՏՕ-ին։ Կամմենոսն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներխուժելով հունական ծովային տարածքներ՝ Թուրքիան, փաստորեն, ներխուժում է նաեւ Եվրամիության ծովային տարածքը։ 

Տպել
1764 դիտում

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին