Ես «Երկիր Ծիրանի» կուսակցություն չեմ ճանաչում, ճանաչում եմ 3 անզուսպ կանանց. Անի Զախարյան

Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության եւ ավագանու ՀՀԿ-ական անդամների միջեւ տեղի ունեցած միջադեպի շուրջ տասնյակ տարաբնույթ կարծիքներ հնչեցին: Միջադեպն ակտիվորեն քննարկում էին պաշտոնյաներն ու հասարակ քաղաքացիները, ակտիվ քննարկումներն ու կարծիքները նաեւ ֆեյսբուքյան հարթակում էին:

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության երբեմնի ակտիվ նախագահ Անի Զախարյանը, որը երեխայի ծնվելուց հետո պասիվացել է, ֆեյսբուքյան իր էջում կարծիք հայտնելով միջադեպի մասին, մեղադրել էր «Երկիր Ծիրանի»-ի անդամներին՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ. «Այն,որ Զառան միշտ պատրաստ է քաղաքականությունը վերածել զավեշտի, դա բոլորս գիտենք, սակայն երբ զավեշտը միտումնավոր հասցնում են այսչափ էժանագին փողոցային մակարդակի, դա արդեն ըստ իս չափազանց է: Եթե քաղաքապետարանը նուբարաշենցիներին տարիներ շարունակ ստիպում է գարշահոտություն շնչել, Զառան էլ տարիներ շարունակ հայ մի պրիմիտիվ փոքրամասնության կերակրում է ոչ պակաս գարշահոտ էժանագին շոուներով: Այնպես որ մեկը մյուսին չեն զիջում»,-գրառել էր նա: Գրառումից րոպեներ անց մեկնաբանությունների դաշտում մեղադրանքների տեղատարափ սկսվեց, որոնց ի պատասխան Անի Զախարյանը նշում էր, որ «ինքը խելացի կին է եւ նման դատարկ ելույթներով Զառայի նմանները իրեն չեն հիմարացնի», «ինքն անձամբ է տեսել Զարուհու փողոցային պահվածքը»:

Բուռն մեկնաբանություններից հետո հաջորդեց Անի Զախարյանի հաջորդ գրառումը՝ «Քանի որ երեկ իմ գրառմանը անորակ մեկնաբանություններ եղան, որոշեցի ավելի անկեղծ լինել և ասել. ես չեմ հարգում Զառային, ես նրա գործելաոճը համարում եմ էժանագին, իսկ իր ընկերուհիները փաստորեն իրենից սարսափելի էին: Զառայի փողոցային պահվածքի ականատեսը եղել եմ անձամբ, հիմա ինչ մի քանի հիմար մեկնաբանություններով ուզում եք ինձ համոզել, որ սխալվու՞մ եմ»:

Անի Զախարյանի՝ Զարուհի Փոստանջյանի մասին նման կարծիքներ հնչեցնելու պատճառները պարզելու համար, մի քանի հարց ուղղեցինք նրան. 

- Երեւանի ավագանու նիստի միջադեպի մասին Ձեր գրառումն ավելի շատ բացասական արձագանքներ ստացավ, ըստ ձեզ՝ պատճառն այն է, որ Զարուհուն ավելի շա՞տ են սիրում կամ հարգում, քան ձե՞զ: Ինչու՞ նման որակում տվեցիք: Կարելի՞ է , արդյոք, այդ մեկնաբանությունից ենթադրել, որ տասնյակ տղամարդկանցով մի կնոջ քաշքշել, խփելն ըստ Ձեզ նորմալ է, քանի որ կանայք սադրել են.

 -Գիտեք, մայրանալու ընթացքի հետ կապված ես մեր հայ իրականությանը կողքից դիտելու հնարավորություն ունեցա, հայ հասարակության որակը գնահատելու և իմ վերջին տարիների հեղափոխական պայքարում հայ հասարակության վերաբերմունքի վերլուծության հնարավորություն: Եվ պետք է, ցավով փաստեմ, որ մեր հայ իրականության մեջ գիտակից և առողջ դատողությամբ քաղաքացին, ցավոք, փոքրամասնություն է կազմում, դրա փոխարեն միայն էմոցիաներով ապրող, հասարակական-քաղաքական երևույթների նկատմամբ անառողջ դրսևորում ունեցողները բավականին շատ են: Ինչ վերաբերում է իմ գրառմանը, իմ գրառումը շատերը հավանեցին, իսկ գռեհիկ մեկնաբանեցին մի քանիսը և դա եղանակ ստեղծել չի կարող: Ես որքան գիտեմ վերջին ընտրություններում 15-ամյա չակերտավոր գործունեությունից հետո Զառան ընդամենը 25000 ձայն էր հավաքել, ինչը ՀՀ քաղաքացիների 0.1 տոկոսն է կազմում լոկ: Իսկ որքան են ինձ սիրում, դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում, ինձ համար կարևոր է, որ ինձ հարգեն և առաջին հերթին ես ինքս պիտի ինձ հարգեմ, հետո հասարակությունը: Ես չեմ կարող մյուս դեմագոգ քաղաքական դեմքերի նման իջնել ցածր խավի մակարդակին և հնչեցնել մտքեր, որոնք իմը չեն և չարտահայտել իմ կարծիքը, ես գիտական հանրույթ ներկայացնող գիտությունների թեկնածու կին եմ, ես պարտավոր եմ վեր կանգնել քաղաքական անառողջ դրսևորումներից: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ կանանց քայլերին, դրանք միայն սադրանք չէին, կինը պայքարում կարող է լինել կոպիտ, բայց երբ էժանանում է, դա միայն իրեն է վնասում: Բռնությունը եղավ երկու կողմից, թե այդ կնոջ, թե այդ տղամարդու, պատասխանատվությունն էլ պետք է լինի 2 կողմին: Այդ նույն ակտիվիստ կանայք ինչու չեն հետաքրքրվում, թե ինչ փուլում է գտնվում Խորենացի փողոցում տեղի ունեցած վայրագությունների մասով ՀՔԾ-ում հարուցված գործը: Կամ ինչու այդչափ բռնությունից ապշածները մի օր չեն հետաքրքրվում, թե ինչ եղավ Բաղրամյան պողոտայում քաղաքացիների նկատմամբ վայրագություններ կիրառածների ճակատագիրը, ինչով ավարտվեց այդ գործը կամ ինչ ճակատագիր ունեն քաղբանտարկյալները: Մի խոսքով, ես «Երկիր Ծիրանի» կուսակցություն չեմ ճանաչում, ես ճանաչում եմ 3 անզուսպ կանանց, ովքեր էժանագին քայլերով փորձում են այնպես անել, որ իրենց հայ հասարակությունը չմոռանա: Երբ մարդ գործ է անում, նա կարիք չունի նման բաներ կազմակերպելու, գործը արդեն իր ՓՐ-ն է, երբ գործ չկա, ՓՐ անելու նման տարբերակների են դիմում:

- Իսկ Դուք ինքներդ, Ձեր մի քանի տարվա գործունեության ընթացքում, ի՞նչ կոնկրետ հարցեր եք բարձրացրել ու ի՞նչ շոշափելի արդյունքներ ստացել:

-Գիտեք, մի քանի բառով ես չեմ կարող ներկայացնել այն արդյունքը, որը տվել եմ հայ հանրությանն ու հայ հասարակությանը: Ինձ թվում էր դա այնքան ակնհայտ է, որ կարիք չկա դրան անդրադառնալ, բայց եթե հայ հասարակության համար անհասկանալի է եղել իմ տքնաջան աշխատանքը հանուն երկրի ազգային շահերի և հայ քաղաքացու արժանապատիվ կյանքի, ուրեմն հատուկ տեսանյութով ՀՆՔՄՙ կուսակցության կողմից կներկայացնեմ այն ահռելի աշխատանքը, որ քիչ մարդկային ռեսուրսներով և սուղ ֆինանսական միջոցներով կարողացել ենք իրագործել; Այստեղ կրկին բախվում ենք նույն խնդրին, լուրջ գործը հայ հասարակության իրավագիտակցությունն ու կրթական մակարդակը թույլ չեն տալիս հիշել: Բայց ես կրկնում եմ, ես ինձ հարգում եմ և չեմ պատրաստվում դառնալ հասարակությանը զվարճացնող կերպար, որպեսզի իմ գործը նկատեն:

 -Այդ դեպում, Ձեր ցույցերը ինչու՞ երբեք աչքի չընկան մարդաշատությամբ: Ձեր աջակիցների թիվը ձեր ցույցերին չի գերազանցել տասնյակը, եթե ոչ ավելի քիչ: Ո՞րն էր պատճառը.

-Իմ քաղաքական գործունեության ընթացքում գործող համակարգի քարոզչամեքենայի միջոցով ամեն ինչ արեցին, որպեսզի այլ տեսանկյունից ներկայացնեն ինձ հայ հասարակությանը: Առաջին գլխավոր պատճառը դա է, երկրորդը մեր հասարակության մակարդակը, մեր հասարակությունը պայքարում է 7 դրամի, երրորդական երևույթների համար, բայց երբ պահը հասնում է լուրջ պայքարի մարդ չի մնում հրապարակներում: Եթե անգամ դուրս են գալիս փողոց կրկին չունեն վերջնական ազգային քաղաքական նպատակակետ, սպասում են թե ով ավելի մեծ բարձրախոս կմիացնի, որ ոչխարի հոտի նման գնան կանգնեն ու լսեն թե իրենց ինչ կասեն: Մոտ 1 տարի է ես չկամ ակտիվ քաղաքականության մեջ, հայ հասարակությունը որևէ ընդվզման գնա՞ց, որևէ լուրջ պահանջատիրությամբ հանդես եկա՞վ: Ոչ, Անին է եղել բոլոր լուրջ հեղափոխական իրավիճակների նախաձեռնողը, բայց երբ գիտակցում ես, որ քո ժողովուրդը համակերպվող տեսակ է, հասկանում ես, որ երիտասարդ լավագույն տարիներդ նվիրել ես անորակ սերմին: Լավ բերք ստանալու համար, լավ սերմ պիտի ունենալ, չկա այդ սերմը: Մեզ թարմ արյուն է հարկավոր, մեզ սերնդափոխություն է հարկավոր, որպեսզի քաղաքական պահանջատիրության գործընթացները ոչ թե արհեստական հրահրվեն, այլ բնականոն կերպով բխեն ժողովրդից:

-Կարծես թե նշմարվում է Ձեր վերադարձը, մի անգամ նշել էիք, որ անելիքներ ունեք, ի՞նչ ծրագրերով եք վերադառնում ու ի՞նչ կիսատ գործեր ունեք, առհասարակ, ո՞րն է ձեր գերնպատակը:

-Իմ նպատակները միշտ շատ պարզ են եղել՝ երկրում հաստատել իրավական ամուր համակարգ, որտեղ հստակ և անկողմնակալ գործում են իրավական պատասխանատվության մեխանիզմները, որտեղ բոլորը հավասար են օրենքի առջև: Սա մի ոլորտ է, որի խայտառակ իրավիճակի հետ համակերպվել են բոլոր քաղաքական ուժերն ու հանրությունը, ես չեմ պատրաստվում համակերպվել:

Տպել
12717 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը