Հայաստանի խորհրդարանում առաջիկայում հերթական սկանդալային օրենքի նախագիծն է քննարկվելու: Խոսքը հակածխախոտային՝ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր օրենսդրական նախագծի մասին է, որով  նախատեսվում է ծխողներից «փրկել» չծխողներին՝ մինչեւ 250 հազար դրամ տուգանելով: Նախագիծը դեռ Աժ չի հասել, բայց ակտիվ քննարկվում է հանրության կողմից: ՀՀԿ-ում եւս դեմ արտահայտվողներ կան՝ Սեյրան Սարոյանն ու Գալուստ Սահակյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իրեն պասիվ ծխող է համարում, բայց նախագծի շուրջ վերջնական խոսքը նախընտրում է հայտնել ԱԺ-ում քննարկելուց հետո:

«Օրենքը դեռ չենք քննարկել, նախագիծը կքննարկենք հանձնաժողովում, հետո խորհրդարանում եւ մեր կարծիքը կասենք: Բնականաբար, եթե կան բողոքներ եւ առաջարկներ, ապա պետք է լսենք բոլորին, որ իմաստուն որոշում կայացնենք»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց Շարմազանովը:

Հարցին, թե՞ ծխելու դեմ պայքարել պետք է, ԱԺ նախագահի տեղակալն ասաց.

«Ես քիչ եմ ծխում, ինձ համարում եմ չծխող մարդ: Ամեն մարդ ինքն է որոշում՝ ծխե՞լ, թե՝ ոչ: Ես դասատու չեմ, որ նրանց ասեմ»:

«ՀԺ»-ն Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ ՀՀ քաղաքացու համար հեշտ կլինի՞ մինչեւ 250 հազար դրամ տուգանք վճարել:

«Ես օրենսդրական նախագիծը չեմ նայել, բայց ամեն ինչ պետք է լինի չափավոր, կտրուկ որոշումներին դեմ եմ, որովհետեւ ամեն ինչի պետք է քայլ առ քայլ գնանք, հասնենք: Պետք է քննարկենք, ես էլ այդ օրենսդրական նախաձեռնության մեջ որոշակի շտկումների բան եմ տեսնում: Պետք է պաշտպանել ինչպես ծխողների, այնպես էլ չծխողների շահերը: Ես էլ կասեմ՝ ինչու՞ չծխողները իրավունքներ չունեն: Իհարկե, շատ լավ կլինի, որ մարդիկ չծխեն, բայց պետք է անենք այնպես, որ ընկալելի լինի բոլորի համար: Պետք է լսենք ե՛ւ քաղաքացիական ակտիվիստներին, ե՛ւ քաղաքական ուժերին, ծխողներին, չծխողներին»,- եզրափակեց նա:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 14-ի համարում:

Տպել
3102 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)