Արդարադատության խումբն իր աջակցությունն է հայտնում գործադուլին մասնակցող փաստաբաններին

ԲՀՀ-Հայաստան կազմակերպության Արդարադատության խումբն իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում այն փաստաբաններին, ովքեր մասնակցում են 2018թ. փետրվարի 7-ին հայտարարված գործադուլին: Խմբի անդամների տարածած հաղորդագրության համաձայն, իրենք ամբողջությամբ կիսում են փաստաբանների մտահոգությունները քաղաքացիական, վարչական եւ քրեական դատավարության օրենսգրքերով ներմուծվող կարգավորումների վերաբերյալ, որոնք ուղղված են փաստաբանների անկախության սահմանափակմանը:

Փաստաբանների մասնագիտական գործունեության անձեռնմխելիությունն ու անկախությունը դատական համակարգի անկախության կարեւոր նախադրյալներից է: Փաստաբանների անկախության նկատմամբ համակարգային ոտնձգությունները սկսվել են դեռեւս 2017թ. հուլիսին Սասնա Ծռեր խմբի եւ մի շարք այլ գործերով ներգրավված փաստաբանների մասնագիտական գործունեության սահմանափակման դեպքերով: Իսկ դատավորի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք նշանակելու վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն այդ ճնշումների հերթական դրսեւորումն են:

Նշված օրենսդրական նախագծերն ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության են արժանացել ընթացակարգային կոպիտ խախտումներով, ինչպես նաեւ առանց հանրային քննարկումների անցկացման:

Խումբը մշտապես բարձրաձայնել է միջազգային իրավունքի տեսանկյունից փաստաբանի գործունեությանը նման միջամտությունների անթույլատրելիության մասին եւ իրազեկել հանրությանն արդարադատության իրականացման վրա դրա վտանգավոր հետեւանքների մասին:

Կոչ ենք անում Ազգային ժողովին՝ վերոնշյալ նախագծերից հանել փաստաբանի նկատմամբ դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները:

ԲՀՀ-Հայաստան կազմակերպությունը քրեական արդարադատության ոլորտում իր կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում 2015թ. նախաձեռնել է հասարակական կառույցների ներկայացուցիչներից ու իրավաբաններից կազմված փորձագիտական խորհրդի՝ Արդարադատության խմբի հիմնումը: Խմբի առաքելությունը դատական եւ իրավական բարեփոխումների շրջանակներում օրենքների մշակման արդյունավետության, դրանցում միջազգային չափորոշիչների ներառման, ինչպես նաեւ բարեփոխումների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովումն է:

Արդարադատության խմբի անդամներ՝

Ավետիք Իշխանյան փաստաբան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Ռոբերտ Ռեւազյան փաստաբան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Արայիկ Զալյան փաստաբան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հերիքնազ Տիգրանյան փաստաբան, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Դավիթ Խաչատուրյան, փաստաբան

Հայկ Ալումյան, փաստաբան

Կարեն Թումանյան, փաստաբան

Տպել
1900 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է