Յուղոտ գլուխները դժվար էլ հասկանան, որ չի կարելի մշակույթի դեմ պատ դնել. Մ. Մխիթարյան

Մետաղագործ արվեստագետ Մամիկոն Մխիթարյանը մտահոգված է, որ վերջին շրջանում իր արվեստով հետաքրքրվողներն ու սովորողները հիմնականում աղջիկներ են: Նրանք արվեստագետի մոտ գնում են՝ սովորելու փորագրելու արվեստը, աշխատանքներ են կատարում տարբեր մետաղական իրերի վրա՝ սկսած կենցաղում օգտագործվող իրերից, վերջացրած զարդերից եւ հուշանվերներից: «Հասկանում եմ, որ կապված թե՛ զինվորական ծառայության, թե՛ արտագնա աշխատանքների հետ, տղաները պակասել են այս բնագավառում»,- ասում էր արվեստագետը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում: 

Երևանի Կոնդի 1/25 հասցում է գտնվում վարպետի «Մխիթարյան արվեստանոց»-ը, որտեղ եւ՛ ինքն է աշխատում, եւ՛ աշակերտներին սովորեցնում: «Աշխատել եւ աշխատում եմ պատվերներով, կլինի եկեղեցիների համար կոլեկցիաներ կամ այլ աշխատանքներ»,- ասում է արվեստագետը:

Մամիկոն Մխիթարյանը ժամանակավորապես գտնվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Մեզ հետ զրույցում ասաց, որ մեկնել է՝ այնտեղ իր նոր հավաքածուի վրա աշխատելու համար:

Լոս Անջելեսում ընկերների հետ մոդեռն հավաքածու են փորձում ստեղծել, որը ավարտին հասցնելուց հետո ցուցադրություն են կազմակերպելու: Վարպետի վերջին աշխատանքներից է շան գլխի քանդակը: «Շան գլուխը վերջերս եմ պատրաստել այստեղի տան համար, մեր շան պղնձակոփ դիմակն է»,- ասում է նա:

Մեզ հետ զրույցի ընթացքում Մամիկոն Մխիթարյանը կիսվեց իր մասնագիտական գաղտնիքներից մեկով, ասելով, որ աշխատելիս միշտ դասական երաժշտություն է լսում: «Մեր այս գործում իր ուժն ամենազորեղն է»,- վստահեցնում է նա:

Մամիկոն Մխիթարյանը մետաղի գեղարվեստական մշակմամբ է զբաղվում շուրջ 45 տարի: Վարպետն իր աշխատանքային տարիները բաժանում է երեք փուլերի:

«Մի հատված նվիրել եմ մեր պատմության էջերին, երկրորդ փուլը ծիսական եկեղեցական իրերի պատրաստման, երրորդը՝  Ամերիկա եղած ժամանակահատվածում ընկերներիս հետ մոդեռն ոճի մեջ որոշակի հավաքածու ստեղծելուն»,- ասում է նա:

Մետաղագործ արվեստագետը պատմում է, որ փոքր հասակից հնարավորություն է ունեցել հայրական տան արհեստանոցում մետաղի գործիքների հետ ազատ շփվել, պիտանի փոքրիկ իրեր պատրաստել: «Հայրիկիս թույլտվությունը կար: Մեր փողոցում հայտնի էի որպես անհնարինը հնարավոր դարձնող»,- ասում է նա:

«ժամանակին տանը կային լատունե խողովակներ, հին մահճակալներ, որոնցից պատրաստում էի փայլուն մատանիներ՝ վրան գրագրությամբ՝ նվիրում էի մեր փողոցի սիրունատես, համակրելի աղջիկներին, այդ ժամանակ 4-րդ կամ 5-րդ  դասարանում էի սովորում»,- հիշում է վարպետը:

Մամիկոն Մխիթարյանի նպատակն է պատմագետների գտած գործերի հենքի վրա նորովի ստեղծել մեկ այլ իր, որը կարելի կլինի օգտագործել նաև կենցաղում: «Արել եմ եւ անում եմ ամեն ինչ, որպեսզի ինքներս մեզ ճանաչենք, իմանանք՝  որտեղից ենք գալիս, ուր ենք գնալու եւ ինչ ենք թողնելու հաջորդ սերունդներին», -ասում է վարպետն ու կրկին անհանգստությամբ լցվում:

Մտահոգված է, որ Հայաստանում մշակույթն ու արվեստը հետին պլան են մղվել, եթե ստեղծագործողին չեն օգնում, որ առաջ գնա, գոնե չխանգարեն, արգելքներ չդնեն: «Յուղոտ գլուխները դժվար էլ հասկանան, որ չի կարելի մշակույթի դեմ պատ դնել», -ասում է Մամիկոն Մխիթարյանը:

Վստահեցնում է, որ եթե մի իրի կամ ազգային ավանդույթի տեր չկանգնես, ապա կկորցնես. «Մենք շրջապատված ենք տարատեսակ այլադավան ազգերով եւ պետություններով, մեր ձեռքից շատ հեշտ տանում եւ սեփականացնում են ավանդույթ կամ որոշակի գործունեություն»:

Մետաղագործի գլխավոր նպատակներից մեկն է իր աշակերտներին սովորեցնել այնպիսի գործեր արարել, որ հետագայում դրանք ծառայեն կենցաղին, օգտագործվեն, ցուցադրվեն, այլ ոչ թե պարփակված լինեն իրենց արվեստանոցներում:

Ասում է, որ այնպիսի աշակերտների է ընտրում, որոնք կկարողանան իր դպրոցի շարունակությունն ապահովել եւ պարտադիր տիրապետել նկարչությանն ու գծագրությանը:

45 և ավելի տարիների փորձը երևում է վարպետի աշխատանքներում: Ունեցել է եւ ունի ամենատարբեր տարիքի աշակերտներ ու հետևորդներ:

Ցանկացած արվեստագետ կամ արհեստավոր իր գործը պետք է դուրս բերի՝ ներկայանալի դարձնի»,- ասում է վարպետը: Նրա ամենամեծ ցանկությունն է, որ Հայաստանում կամ հայի ձեռքով արված գործի վրա նշված լինի՝ պատրաստված է Հայաստանում, հայի ձեռագիր լինի վրան:

Մամիկոն Մխիթարյանի հետաքրքրությունների շրջանակը միայն մետաղագործությամբ չի սահմանափակվում: Ոսկեվազ գյուղում, որը վարպետի կնոջ գյուղն է՝ ունի գինու կարասներ, աշնանը սիրում է գնալ այնտեղ և գինեգործությամբ զբաղվել: Ասում է՝ այնտեղի կիսավեր տունն էլ նպատակ ունի արվեստանոցի վերածելու եւ կյանքի կոչելու:

Մամիկոն Մխիթարյանը ավարտել է Գեղարվեստատեխնիկական ուսումնարանը: «Այդ ուսումնարան իմ ձեռքից բռնած տարան հայրս եւ կնքահայրս, իմիջիայլոց՝ հայրս 1937 թվականին ռեպրեսիայի ենթարկվածներից է, կնքահայրս փոքր հասակից նկարչական հմտություններ է ուսուցանել, նա Սանկտ Պետերբուրգում բարձր արվեստի դպրոց անցած մարդ էր»,- ասում է վարպետը, որը շատ բաներ սովորել է հենց կնքահորից:

Սովորել է Մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական ֆակուլտետում, ավարտելուց հետո դասավանդել Մետաղների գեղարվեստական մշակում Գեղարվեստա-տեխնիկական ուսումնարանում, որպես ուսումնական վարպետ:

Տպել
3967 դիտում

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին