Սահակաշվիլիի գրքի շնորհանդեսը չի կայանա նաեւ «Նոյյան տապան» գրախանութում

01/02/2018 schedule19:26

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսային նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանված տարբերակի շնորհանդեսը «Նոյյան տապան» գրախանութում չի կայանա: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է գրքի հայերեն թարգմանության հեղինակ Միքայել Նահապետյանը:

Թարգմանչի գրառումները ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի՛ ընկերներ, ստիպված եմ տեղեկացնել, որ «Ուժերի զարթոնք» գրքի «Նոյյան տապան» գրախանութում նշանակված շնորհանդեսը ևս չի կայանա նշված վայրում։ Այս անհեթեթ իրավիճակի պատճառները և դեպքերի ժամանակագրությունը ներկայացնում եմ ստորև.

Չարենցի տուն-թանգարանում շնորհանդեսի չեղարկումից հետո, տարբեր ոչ առևտրային գործունեությամբ զբաղվող սուբյեկտներից ստացել եմ շնորհանդեսի կազմակերպման տարածքի առաջարկներ։ Սակայն, հաշվի առնելով, որ տվյալ տարածքներում հնարավոր չէր իրականացնել գրքերի օրինական վաճառք՝ չեմ կարողացել օգտվել այդ առաջարկներից։

Հունվարի 29-ին «Նոյյան տապան» գրախանութի ներկայացուցչի հետ, տնօրենի իմացությամբ և համաձայնությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շնորհանդեսը գրախանութի միջոցառումների սրահում կազմակերպելու կապակցությամբ։ Հունվարի 31-ին փոխանցել եմ իմ անձնագրային տվյալները՝ պայմանագիրը ստորագրման նախապատրաստելու համար։ Այսօր՝ փետրվարի 1-ին, «Նոյյան տապան» գրախանութի ներկայացուցչի կողմից ծանուցվել եմ, որ տնօրենը կտրուկ հրաժարվել է շնորհանդեսն իրենց մոտ կազմակերպելուց և, նույնիսկ, հետագայում գրքերն իրենց գրախանութում վաճառելուց՝ պարզաբանելով, որ խնդիրներ չի ուզում ունենալ։ Այս առիթով որևէ այլ մանրամասնություն ինձ հայտնի չէ։

Իմ՝ մինչ այս պահը տված հարցազրույցներում նշել եմ, որ դեպքերի հետագա ընթացքը ցույց կտա՝ արդյո՞ք Չարենցի տուն-թանգարանի միջադեպը ճնշումների արդյունք էր, թե՝ ոչ։ Այժմ միանշանակ պնդում եմ, որ այս երկու հայտնի և բազմաթիվ չհրապարակված մերժումները հետևանք են քաղաքական ճնշումների և ուղղված են գրքի բովանդակության տարածման դեմ։ Սա բացահայտ և ուղիղ գրաքննություն է։

Անկախ ներկա պայմաններից և ստեղծված իրավիճակից, ես իմ համերաշխությունն եմ հայտնում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և «Նոյյան տապան» գրախանութի աշխատանքային անձնակազմերին, բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս կամ այլ հայտնի ու անհայտ դեպքերում տուժել են Հայաստանի Հանրապետությունում հռչակված խոսքի, մտքի, տեղեկատվություն տարածելու և ստանալու, տնտեսական գործունեությամբ զբաղվելու և սահմանադրական այլ ազատությունների դեմ ուղղված ոտնձգություններից։

Հայցում եմ ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի համար։

Կազմակերպչական հետագա գործունեության բերումով ստիպված եմ լինելու սահմանափակել հաղորդակցվելուն տրամադրելիք ժամանակս, ինչի համար ևս ներողություն եմ խնդրում ընկերներիցս և լրագրողներից»:

Տպել
3114 դիտում

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը