Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էին «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:

Լսումները անցկացնում էր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Լսումներին մասնակցում էին նաեւ տնտեսագիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խոսրով Հարությունյանը հայտարարեց հիմնական զեկուցողների անունները՝ հույս հայտնելով, որ կհաջողվի խնդրո առարկայի վերաբերյալ ձեւավորել մասնագիտական լուրջ հարթակ, որը հնարավորություն կտա պատգամավորներին հետագայում ձեւավորել քաղաքական դիրքորոշում: Հիմնական զեկուցողներին ներկայացնելու ժամանակ խնդրահարույց հայտարարություն  եղավ, երբ ասվեց, որ լսումներին ներկա գտնվողները չեն կարող հարցեր տալ Ազգային վիճակագրության ծառայության պետին:

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր դժգոհությունը հայտնեց՝ ասելով, որ եթե ամեն ինչ սկսվում է այդտեղից, ինչո՞ւ չպիտի հարցեր տան ԱՎԾ պետին: Խոսրով Հարությունյանն ասաց, որ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը զեկուցմամբ հանդես չի գալու, այլ՝ հաղորդմամբ, իսկ օրենքով սահմանված է, որ Ազգային վիճակագրական ծառայությունը չի կարող ներքաշվել քաղաքական բանավեճերի մեջ: Վահրամ Բաղդասարյանն էլ իր հերթին պնդեց, որ ԱՎԾ պետին հարցեր չեն տրվելու՝ խնդրելով լսումները երկխոսության չվերածել: Լսումները սկսվեցին ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանի՝ գնաճի մասին հաղորդմամբ: Նա ներկայացրեց 2017 թ. սպառողական գների ինդեքսի վերաբերյալ տվյալները:

Հաջորդիվ զեկույցով հանդես եկավ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ասաց, որ տարեկան փաստացի գնաճը գրեթե համընկել է կանխատեսմանը եւ կազմել է 2.6 %, որը թույլատրելի միջակայքի ստորին սահմանի մոտ է: Ջավադյանը ներկայացնում էր հարեւան երկրներում գնաճի տոկոսը՝ վստահեցնելով, որ Հայաստանում այն բավական ցածր մակարդակի վրա է:

Ըստ էության, նիստը պետք է վերաբերեր գնաճի պատճառներին եւ դրանց մեղմացման ելքերի որոնմանը, սակայն ստացվեց, որ զեկուցողները միայն պարզաբանում եւ արդարացնում էին տարբեր ապրնքատեսակների թանկացումները՝ «համոզելով», որ գնաճը մեղմելու խնդիր չկա:

Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց թանկացած ապրանքների (կարագ, խոզի միս, լոլիկ, գառան միս, կարտոֆիլ) եւ գնանկում գրանցած ապրանքների (խառը կանաչի, խնձոր, սխտոր, հնդկացորեն, կանաչ սոխ, տաքդեղ) հնգյակը՝ փորձելով հասկանալ՝ ինչպես է կատարվել ապրանքների անհամապատասխան բաշխումը, ինչպես է ստացվել գնաճի թիվը՝ 2.6%, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանոց, որ կարագի գնի թանկացման «մեղավորները» սննդամթերքի փորձագետներն են.

«Կարագի համար առանձին ուսումնասիրություն է կատարվել... հրապարկվել է մի քանի զեկույց Առողջապահության ազգային կազմակերպության կողմից, մի քանի հեղինակավոր ինստիտուտների, որ այն վնասակարությունը, որի մասին մինչեւ այդ խոսվում էր կարագի մասով, խոլեստերինի, առողջության հետ կապված եւ մի շարք հիվանդությունների, այդքան էլ ճիշտ չի գնահատվել, եւ որ կարագը օգտակար է: Եվ հակառակը՝ ձեթի օգտագործումը կոնցերոգեն ինչ-որ բնույթ է կրում, եւ կարագի օգտագործումը ավելի օտակար է, քան ձեթինը: Ֆրանսիայում, մի շարք երկրներում կարագի դիֆիցիտ եղավ, այդ դիֆիցիտի հաշվին կարագի գինը կտրուկ բարձրացավ»,-ասաց Ջավադյանը:

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը իր ելույթում նշեց, որ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը գործարար միջավայրը բարելավելու տարբերակ էր, եւ սեղմված գազի գինը բարձրացնելով՝ հասել ենք 2015 թ. մակարդակին: Վերջինս դիզվառելիքի թանկացման վերաբերյալ հարցերին պատասխանեց, որ պետությունը չէր կարող գնալ եկամտահարկի ամբողջությամբ նվազեցման, դրա համար ընտրել է բեռի վերաբաշխման տարբերակը:

ՀՀ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ ակցիզային հարկը եկամուտների կորստի փոխհատուցման հիմնական աղբյուրն էր եւ տնտեսական գործունեության խթանման արդյունավետ գործիք:

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տրանսպորտի թանկացումների հետ կապված հարց ուղղեց Արման Խաչատրյանին. «Նոր Հարկային օրենսգրքում ավտոբուսային ուղեւորափոխադրումները 1000 դրամ հաստատագրվածից փոխել եք 2000 դրամ արտոնագրային հարկ, այսինքն խիստ ծանրաբեռնել եք ուղեւորափոխադրող ընկերությունների ծախսերը։ Պարզ հաշվարկ ասեմ, «ՊԱԶ» ավտոբուսը, որը ունի 23 ուղեւորի տեղ, սկզբում վճարում էր 23 հազար դրամ ամսական, այսօր վճարում է 46 հազար դրամ ամսական։ Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե ուղեւորափոխադրողի վրա դուք ավելացնում եք հարկերը, նա պարտավոր է ուղեւորներին տեղափոխել նախկին գնո՞վ։ Ցանկանում եմ, որ դա հիմնավորեք, ոչ թե ասելու համար, այլ հարցը լուծելու համար»: Խաչատրյանը պատասխանեց, որ հարցը ոչ թե ընդհանրական է, այլ միայն ներմարզային երթուղիներին է վերաբերվում, իրենք պատրաստ են քննարկել բոլոր այն հիմնավորված լուծումները, եւ տալ համապատասխան այնպիսի լուծումներ, որից ոչ տուժի տնտեսական գործունեությունը, ոչ էլ բարձրանա համապատասխան սակագինը։

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի դիտարկմանը՝ հարկերը ավելացնում են, որ պետությունը, բյուջեն շահեն, բայց դա մարդկանց վրա, իրենց ասելով, չի ազդելու, մարդիկ չեն տուժելու, այդ դեպքում որտեղի՞ց է գոյանալու գումարը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ միայն ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի բարձրացում չի եղել, տրվել են նաեւ մեղմիչ մեխանիզմներ՝ արտոնագրային հարկի տարեկան վճարում, տրանսպորտային փոխադրումների ինքնարժեքի 22%-ով իջեցում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ելույթում նշեց, որ իրենք չեն կարող պարենային անվտանգություն ապահովել կամ համապատասխան արտադրանք տալ՝ առանց տեխնոլոգիաներ կիրառելու, դրա համար են մշակում նոր ծրագրեր: Պահանջարկը ավելանալուն պես բյուջեների ավելացում կլինի՝ հնարավորինս արագ նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար. «Եթե կլինի որեւիցե ներդրող, որ ցանկություն ունի արտադրելու եւ դա այսօրվա շուկայական գնի հետ մրցակցային կլինի, մենք պատրաստ ենք քննարկել»,- հավելեց Առաքելյանը:

Մտքերի փոխանակության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱՎԾ-ի եւ ԿԲ-ի տվյալները իրականությանը չեն համապատասխանում. «Իշխանությունն այս լսումներն ինչի՞ համար է կազմակերպվել, որ ասի՝ Հայաստանում չկա գնաճ»,-նշեց Փաշինյանը:

«Որեւէ երկրում որեւէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով: Եվ թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ մեր ուշքը գնում է, որ ապրանքատեսակների գները թանկանում են եւ մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից կարող է ավելի վատթարանալ»,-առարկեց ԱԺ խոսնակ Շարմազանովը:

«Թոշակառուերի հայկական միավորում» հ/կ անդամ Ռոլանդ Ավետիսյանը ԱԺ  լսումները որակեց աճպարարություններով համեմաված միջոցառում: Վերջինս նաեւ իր վրդովմունքը արտահայտեց որոշ ժամանակ առաջ աղքատների՝ միայն կարտոֆիլ ուտելու վերաբերյալ Խոսրով Հարությունյանի արտահայտությանը, որին վերջինս ներողությամբ պատասխանեց՝ նշելով, որ լրատվամիջոցները խեղաթյուրել են իր ասածը:

Ռոլանդ Ավետիսյանի խոսքով, եթե պաշտոնական տվյալներով երկրում 30 % աղքատություն կա, ապա թոշակառուների 70 %-ն է աղքատ ու անապահով։

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը մտքերի փոխանակության ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ. «Սիրելի քաղաքացինե՛ր, եթե դուք այս վերոնշյալ փաստարկներին հավատում եք, գտնում եք, որ Կառավարությունը ճիշտ է ասում, ձեզ մոտ ամեն ինչ լավ է, դուք բարեկեցիկ եք, ուրախ, զվարթ, երջանիկ, ես ձեզ շնորհավորում եմ, իսկ եթե դուք մեզ պես տենսում եք, որ կան խնդիրներ, ուղղակի հիշեցնեմ՝ փետրվարի 5-ին ԵԼՔ դաշինքն անցկացնում է երթ՝ ընդդեմ թանկացումների, 18:00-ին, Կինոմոսկվայի մոտից: Եվ հուսով եմ՝ մենք ՀՀ քաղաքացիների աջակցությամբ կփորձենք, կկարողանանաք կանխել այս գնաճը եւ հարկային բեռի ավելացումը: Շնորհակալություն»:

Կարող ենք արձանագրել,  որ ԱԺ լսումները տապալվեցին: Ընդիմությունը, հ/կ-ների եւ տնտեսագիտական կենտրոնների ներկայացուցիչները արձանագրում էին փաստեր, որ գնաճը ծանր հարվածներ է հասցնելու պետությանն ու քաղաքացուն, իսկ կառավարության ներկայացուցիչները հակադարձում էին՝ արդարացնելով թանկացումները: Իշխանությունը գնաճը մեղմելու տարբերակներ այդպես էլ չառաջարկեց:

 

Տպել
10042 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին