Շնորհակալությո′ւն, հայ զինվոր. բարեգործական համերգ` հունվարի 24-ին

09/01/2018 schedule21:20

ՀՀ մշակույթի նախարարության եւ «Դիրքապահ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հունվարի 24-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» բարեգործական համերգը՝ Քառօրյա պատերազմի մասնակիցներին բարոյապես եւ ֆինանսապես աջակցելու նպատակով. համերգի տոմսերի ողջ հասույթը կփոխանցվի վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանը։

Տեղեկությունը հրապարակվել է մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Նշվում է նաեւ, որ համերգին ներկա կլինեն հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորում ստացած տղաները։ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների «Դիրքապահ» հասարակական կազմակերպության ղեկավարների մեջ եւս կան հայրենիքի պաշտպանության ժամանակ ծանր վիրավորվածներ, որոնք անձամբ են մասնակցում այս ծրագրի իրականացմանը։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և խորհրդական Արսեն Գրիգորյանը դեկտեմբերի սկզբին «Դիրքապահ» միավորման նախագահ Մանուէլ Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի այն մասնակիցներին, որոնք առողջության վերականգնողական փուլում են։

Նախանշված համերգի ընթացքում ելույթ կունենան Արսեն Գրիգորյանը (Մրո), Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆայանը, Նունե Եսայանը, Դավիթ Ամալյանը եւ ուրիշներ:

Տպել
1331 դիտում

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն

Գյումրին պատրաստ է քաղաքի տոնին. միջոցառմանը ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 մարտական հաշվարկ