Հայկ Մարությանը «Սուպեր մամա 2» ֆիլմի ապօրինի տարածման համար չի դիմել 6-րդ վարչություն

«Սուպեր մամա 2» ֆիլմի ստեղծագործական խումբը չի դիմել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչություն` իրենց արտադրանքը համացանցում ապօրինի տարածելու դեմ քրեական գործ հարուցելու նպատակով: ՀՀ ոստիկանության լրատվականից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Հայկ Մարությանը կամ ֆիլմի ռեժիսոր Արման Մարությանը դիմել են ոստիկանություն: Ոստիկանության լրատվականից հայտնեցին, որ նման բովանդակությամբ դիմում 6-րդ վարչությունը չի ստացել:

Ֆեյսբուք սոցիալական ցանում բազմաթիվ օգտատերեր քննդատաբար են մոտեցել առանց ֆիլմի հեղինակների թույլտվության «YouTube» կայքում «Սուպեր մամա 2» ֆիլմը տեղադրելու փաստին: «Հայկական ժամանակ»-ի թղթակիցների զանգերին երկու օր է չեն պատասխանում ո՛չ Հայկ Մաությանը, ո՛չ էլ Արման Մարությանը:

Երբ ֆիլմը հայտնվեց համացանցում, Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր գրառումներից մեկի տակ երկու բառով պատասխանել էր օգտատետերից մեկի հարցին, թե ֆիլմն արդեն համացանցում կա՞: «Ոչ, գողացել են»,- գրել էր Հայկ Մարությանը:

Հայկ Մարությանի պատասխանը ֆեյսբուք սոցիալական ցանցում

Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության հարցը կարգավորվում է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով, որի կարգավորման առարկան է հանդիսանում նաեւ ֆիլմ արտադրողների՝ իրենց ամրագրած ֆիլմերի հետ կապված հարաբերությունները: Օրենքի 3-րդ գլխի (հարակից իրավունքներ) 48-րդ հոդվածի համաձայն՝ «ֆիլմ» նշանակում է տեսալսողական ստեղծագործություն կամ շարժվող պատկերներ՝ ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա: Համաձայն օրենքի, ֆիլմի առաջին ամրագրման արտադրողն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որի նախաձեռնությամբ եւ պատասխանատվությամբ առաջին անգամ ամրագրվել է ֆիլմը։ Հեղինակ է համարվում այն անձը, որը ստեղծել է ստեղծագործությունը: Միեւնույն ժամանակ հեղինակ է ճանաչվում այն անձը, որի անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործության վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ: Այսինքն՝ «Սուպեր մամա 2» ֆիլմի առաջին ամրագրողները Մարության եղբայրներն են:

Հայաստանում մտավոր սեփականության սուբյեկտները գրանցվում են տնտեսական ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությունում: Մինչդեռ գործակալության կանոնադրության 3-րդ գլխում շարադրված են գործակալությունում գրանցման ենթակա հեղինակային նշանները: Դրանց թվում են օրինակ՝ գյուտերի, օգտակար մոդելների, ապրանքային եւ սպասարկման նշանները եւ այլն:

Տեղեկացանք, որ ֆիլմերի եւ այլ ստեղծագործական աշխատանքների գրանցում Հայաստանում իրականացնում է միայն «Հայհեղինակ» հասարակական կազմակերպությունը: Որքան էլ զարմանալի է՝ ոչ պետական եւ շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Կազմակերպության հեղինակային բաժնի աշխատակից Մարինա Ավետիսյանը մեր զրույցում նշեց, որ հկ-ի կայքում չկա հատուկ ռեեստր, որտեղ կարող ենք գտնել գրանցված ֆիլմերը: Մեր հարցին՝ Հայկ Մարությանը կամ Արման Մարությանը «Հայհեղինակ»-ում գրանցե՞լ են «Սուպեր մամա 2» ֆիլմը, կազմակերպության աշխատակիցը պատասխանեց, որ ֆիլմի պրոդյուսերներն են ֆիլմերը ներկայացնում գրանցման, սակայն մեր նշած մարդիկ «Սուպեր մամա 2» ֆիլմը չեն ներկայացրել գրանցման:

«YouTube»-ի էջերից մեկը, որտեղից հեռացվել է ֆիլմը

Հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելը քրեորեն պատժելի արարք է: ՀՀ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն, հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, ինչպես նաև առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունը շահույթ ստանալու նպատակով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների վրա ամրագրելը, տարածելը և (կամ) վաճառելը` եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով` պատժվում է տուգանքով` կես միլիոն դրամից մինչեւ 1 տարի ազատազրկմամբ:

Երեկ մենք գրել էինք, որ «YouTube»-ում ֆիլմը մեկ օրում դիտվել է ավելի քանի 640 հազար անգամ: Այսօր «YouTube»-ի նույն էջերի հեռացվել էր ֆիլմը, իսկ պատճառը հեղինակային իրավունքի խախտումն է եղել:

Հ.Գ. Հայկ Մարությանն ավելի ուշ խախտեց լռությունը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարելով հետեւյալ գրառումը. 

«Հունվարի 3-ից պայքարում ենք մեր ֆիլմի գողացված եւ համացանց ներբեռնված ֆայլի անօրինական տարածման հետ: Այս օրերի ընթացքում ստացել եմ հարյուրավոր նամակներ, որտեղ մարդիկ իրենց զորակցությունն էին հայտնում ինձ եւ օգնություն առաջարկում: Շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց, ինչպես նաեւ մեր թիմի անդամներին, ովքեր ինձ հետ հավասար այս ամանորյա օրերին գիշեր-ցերեկ հսկայական ծավալի աշխատանք կատարեցին: Ի՞նչ հասկացա այս օրերին: Ինձ համար շատ հաճելի է գիտակցել, որ Հայաստանում եւ սփյուռքում բարոյական մարդիկ շատ ավելի շատ են, քան թափթփուկները, եւ ես վստահ եմ մենք պայծառ ապագա ունենք:

Հ.Գ. Տեսանյութը ներբեռնող «հերոսներին» ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես եւ բոլոր մեր ֆիլմերը, այնպես էլ այս մեկը մենք ի վերջո, անպայման, ցուցադրելու ենք թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ KarginTV YouTube-յան մեր ալիքով, որպեսզի այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն այցելելու կինոթատրոններ, նույնպես դիտեն ֆիլմը: Ուղղակի, քանի որ ֆիլմի միակ եկամուտը գալիս է կինոթատրոններից, այն պետք է ցուցադրվի այնտեղ այնքան ժամանակ, որպեսզի առնվազն հետ բերի իր վրա ծախսված գումարները: Այլապես Հայաստանում ֆիլմարտադրությունը իսպառ կվերանա, ասեմ ավելին` այսօր ֆիլմարտադրությունն արդեն վերացման եզրին է»: 

Տպել
6794 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)