Փաշինյանը ԱԺ խորհրդի անդամներին կոչ է արել չմասնակցել Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությանը

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նկոլ Փաշինյանը գրավոր դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ ԱԺ խորհրդի մյուս անդամներին՝ կոչ անելով չմասնակցել Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությանը: Գրության մեջ, որ Փաշինյանը հրապարակել է Facebook-ի իր էջում, մասնավորապես, ասված է.

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին,

ՀՀ Ազգային ժողովի խորհրդի անդամներին.

Հարգելի պարոն Բաբլոյան.

Ազգային ժողովի խորհրդի հարգելի անդամներ.

ԱԺ աշխատակազմից տեղեկացա, որ ս/թ հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հրավիրված է ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության։

Ազգային ժողովի խորհուրդը մի մարմին է, որին անդամակցում են Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները, երեք խմբակցությունների ղեկավարները, մեկ խմբակցության քարտուղար, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ փաստացի Ազգային ժողովի ղեկավար կազմը։

Կարծում եմ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման տարի հայտարարված 2018 թվականը այդ հայտարարության ոգուն եւ տրամաբանությանը հակասող հավաքով սկսելը կասկածի տակ է դնում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առանց այն էլ կասկածելի գործընթացը։ Որեւէ մեկը իրավունք չունի եւ չպետք է հնարավորություն ունենա Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել» եւ նման գործելակերպը վիրավորական եմ համարում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի համար։

Ելնելով վերը նշվածից՝ բոլորիդ կոչ եմ անում չմասնակցել վերը նշված խորհրդակցությանը։ Եթե կա ԱԺ խորհրդի հետ որեւէ հարց քննարկելու անհրաժեշտություն, Սերժ Սարգսյանը ի՛նքը պետք է ԱԺ խորհրդին հարմար ժամանակ ներկայանա Ազգային ժողով։

Կանխավ շնորհակալություն։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար»:

Տպել
2692 դիտում

«Ռոման» նույնպես շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը (տեսանյութ)

Հայ երիտասարդները միջազգային օլիմպիադայից 18 մեդալով են վերադարձել. նրանք մտադիր են ուսանել արտերկրում, բայց վերադառնալ

«Ինչ ունեմ ասելու, քննիչներին ասել եմ». Կուտոյանի տան դուռը կապարակնքված է, հարեւանները շատ զգուշավոր են ու սակավախոս

Պաշտպանները միջնորդել են արգելանքից հանել Մանվել Գրիգորյանի երեխաներին պատկանող շարժական եւ անշարժ գույքը

Հունվարի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են ձյան տեղումներ

Մկրտիչ Արզումանյանը նկարահանվել է ռուսական սերիալում. ռուսական միստր Բինն է (տեսանյութ)

Այսօրվա միջադեպից հետո իրոք մտածում եմ՝ գուցե ԱԺ նիստերը հեռարձակելիս «18+» նշում անեն․ Վլադիմիր Վարդանյան

«Դրիֆտ»՝ եկեղեցու բակում. կեսգիշերին խախտել են հասարակական կարգը

Հունվարի 13-ից 19-ը հայտնաբերվել է ոչ սթափ 79 վարորդ (տեսանյութ)

Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից (լուսանկարներ, տեսանյութ)

Խախտումներով արված գնահատմամբ իրականացված պետգույքի օտարման հետևանքով պատճառվել է 500 մլն դրամի վնաս

«Արարատ-Արմենիան» չափազանց տպավորիչ առաջընթաց է գրանցել IFFHS աղյուսակում բարձրացել է 1309 տեղով

Պատգամավորներից «ամենախիզախը» և «ամենաճիշտը» ասում է՝ ճնշելու տեղը ստեղ չի, դուրսը կա. Լենա Նազարյան

Եմենի ռազմաբազայի հրթիռակոծման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 116-ի

Արմեն Գեւորգյանի պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը, իսկ Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառվեց

Ինտերպոլի նախկին ղեկավարը դատապարտվել է 13,5 տարվա ազատազրկման

«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանը ծննդյան օրը (լուսանկար)

Եթե ԲՀԿ-ին թվում է, որ ես այստեղ մենակ եմ եւ կաշկանդված եմ լինելու, չարաչար սխալվում են․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում այցելել է «Տորիանո» տարրական դպրոց

Քննիչի կողմից փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության գաղտնալսման դեպքով ՔԿ-ում ուսումնասիրություն է ընթանում