Մենաշնորհ՝ Քոչարյանի որդու ընկերության համար. Բագրատաշենի մաքսատան միակ ԱՊՊԱ անողը

Բագրատաշենի մաքսակետի տարածքում մոտ մեկ շաբաթ գործունեություն ծավալող ապահովագրական գրասենյակը մենաշնորհային դիրք է զբաղեցնում հարեւանությամբ գործող ԱՊՊԱ ծառայություններ մատուցող մյուս գործակալների նկամամբ: Բանն այն է, որ մաքսատան տարածքում «Թոփ-Սփին» ընկերությունը կարողացել է տարածք վարձակալել, իսկ մյուս գործակալները միայն մաքսատնից որոշակի հեռավորության վրա են գործում: Վերջիններս մաքսատան տարածքում չեն կարողացել գրասենյակային տարածքներ վարձակալել:

Ապահովագրական գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ու անհատների կողմից բազմիցս դիմումներ են ներկայացվել ՊԵԿ ղեկավարությանն ու Պետական գույքի կառավարման վարչությանը, որոնց  մի մասի վերաբերյալ ստացվել են միանման պատասխաններ՝ մաքսատան զբաղեցրած տարածքը առայժմ պետական գրանցում չունի, իսկ մի մասը մինչ այսօր մնացել է անպատասխան:  Տրամաբանորեն Բագրատաշենի անցակետով Հայաստան մուտք գործող մեքենաների վարորդները, եթե ԱՊՊԱ պայմանագիր պետք է կնքեն, ապա առաջին գրասենյակը, որին կհանդիպեն դա «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակն է:

Բագրատաշենի մաքսատնից որոշակի հեռավորություն վրա ԱՊՊԱ ծառայություն մատուցող գործակալներից Արթուր Ամիրաղյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ սովորականի պես գնացել են աշխատանքի եւ տեսել են, որ մի ընկերություն մուտք է գործել մաքսատան տարածք եւ կնքում է ԱՊՊԱ պայմանագրեր: «Առաջինը հաճախորդը իրենց է հանդիպում: Եթե իրենք կարողանում են մենաշնորհային ձեւով, անհայտ պայմաններում կայացած աճուրդի միջոցով մուտք գործել մաքսատան տարածք, ապա կարող ենք ենթադրել, որ մաքսատնից էլ կարող են հաճախորդներին ուղղորդել իրենց մոտ: Բազմաթիվ բաներ կարող են լինել: Խնդիրն անհավասար մրցակցային պայմաններն են, ավելի ճիշտ՝ մրցակացային պայմանների բացակայությունը»,- ասաց Արթուր Ամիրաղյանը՝ զարմանք հայտնելով, թե ինչպես է կարողացել այդ ընկերությունը 25 հազար դրամով մաքսատան տարածքում տարածք վարձակալել: «Տարածքում վարձակալության գործող շուկայական արժեքը միայն դատարկ հողամասի համար 150 000 դրամից պակաս չէ այս պահին, իսկ իրենք նորակառույց գրասենյակ են «վարձակալել»»,- նկատեց մեր զրուցակիցը:

Բագրատաշենի մաքսատան տարածքում ԱՊՊԱ պայմանագիր կնքող նորաբաց գրասենյակը

Երեկ Բագրատաշենում ԱՊՊԱ գործակալները բողոքի ակցիա են իրականացներ, սակայն մաքսատան պետը տեղում չի եղել, որպեսզի իրենց հուզող հարցերի պատասխանն ստանան: Նրանք կարողացել են ծանոթանալ տարածքի վարձակալման պայմանագրին, բայց հիմնական հարցերի պատասխանը կստանան հուվարի 8-ից հետո, երբ աշխատանքային օրերը կսկսվեն: «Մեզ պետք է, որ արդար ձեւով հարցը լուծվի: Հունվարի 8-ին մենք ինչ կանենք՝ կդժվարանամ ասել: Տարբեր մարդիկ ենք, տարբեր գրասենյակներ: Հնարավոր է՝ միահամուռ ինչ-որ քայլի գնանք, բայց չեմ կարծում, որ որեւէ մեկը չի պատրաստվում իր աշխատանքը կորցնել: Մենք այս պահին, որ ասեմ, ծրագրել ենք ճանապարհը փակել, ճիշտ չի լինի, բայց չեմ էլ կարող բացառել այդ սցենարը»,- ասաց ԱՊՊԱ գործակալը՝ նշելով, որ հունվարի 8-ի համար սպասում են սահմանապահների ղեկավար Ա. Մարալչյանի զանգին:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռոգիստրից տեղեկանում ենք, որ մաքսատան վարչական տարածքում գրասենյակ վարձակալած «Թոփ-Սփին» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Միակ հինադիրի ու տնօրենի անունը Լուսինե Արսենյան է, որը ոչնչով հայտնի չէ ԱՊՊԱ գործակալներին: «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական գործակալության պաշտոնական կայքում՝ գործակալների ցանկում նշում կա, որ «Թոփ-Սփին»-ը հանդիսանում է իրենց գործակալը:

«Թոփ-Սփին» ՍՊԸ-ի հիմնադիր Լուսինե Արսենյանը հաշվառված է Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում: Նույն հասցեում է հաշվառված վերջինիս ամուսինը՝ Հրանտ Խալաթյանը: Խալաթյանի ֆեյսբուքյան էջում առկա տեղեկության համաձայն, նա հանդիսանում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի մասնաճյուղի տնօրենը:

«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի մասնաճյուղի տնօրեն Հրանտ Խալաթյանի ֆեյսբուքյան էջի տեղեկատվությունը

Նշենք նաեւ, որ «Նաիրի Ինշուրանց» ապահովագրական ընկերության հիմնադիրներից է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Վերջինս այսօր էլ ընկերության խորհրդի անդամ է:

Ոչ աշխատանքային օրերով պայմանավորված կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեից պարզաբանում ստանալ մեզ չի հաջողվել:

Տպել
57816 դիտում

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել