Ախալքալաքում մարդկանց 80%-ը տառապում է բանկերից վերցրած վարկերից. Սամվել Պետրոսյան

29/12/2017 schedule11:34

Վրաստանում հայաշատ Ախալքալաքի Շրջանային ժողովի բյուրոյի նիստի ժամանակ քննարկվել է «Հայրենասերների դաշինք» խմբակցության առաջադրած հարցը բանկերի բարձր տոկոսադրույքների եւ վարկառուների անելանելի իրավիճակի մասին: Որոշվել է հարցը չտեղափոխել Ժողովի լիագումար նիստ, բայց խնդրի լուծման այլ տարբերակ գտնել, գրում է jnews.ge-ն: 

Օրեր առաջ Ախալքալաքի խմբակցությունը պահանջեց, որ Սակրեբուլոն քննարկի եւ նախագիծ մշակի բանկերի վարկային քաղաքականության վերաբերյալ: Համապատասխան խնդրանքով Սակրեբուլոն նաեւ դիմի Վրաստանի կառավարությանը:

«Ժողովրդի մոտ 70-80 տոկոսը տառապում է բանկերից վերցրած վարկերից: Նախընտրական քարոզարշավի ժամանակ բոլոր գյուղերում այս խնդիրը բարձրացրել են: Հենց ժողովրդի խնդրանքով մենք նախագիծ մտցրեցինք Սակրեբուլո, որ խնդիրը քննարկենք եւ կարողանանք Սակրեբուլոյի որոշմամբ հարցը բարձրացնել կառավարության առջեւ, որպեսզի բանկերի օրենքի մեջ փոփոխություններ մտցվի, որ գոնե մի քիչ կարողանանք բարելավել ժողովրդի սոցիալական պայմանները»,- ասել է «Հայրենասերների դաշինք» խմբակցության ներկայացուցիչ Սամվել Պետրոսյանը:

Ախալքալաքի Սակրեբուլոյի իրավաբանական հանձնաժողովը բարձրացված խնդրի շուրջ ընդլայնված քննարկում իրականացրեց, որին մասնակցեցին Ախալքալաքում գործող երեք տարբեր բանկերի ներկայացուցիչները, ընդդիմության պատգամավորները եւ հանձնաժողովի անդամները: Իրավաբանական հանձնաժողովի նախագահը «Հայրենասերների» կողմից առաջ քաշած հարցին համամիտ է եւ կարծում է, որ բանկերի վարկային քաղաքականությունը զսպող ինչ-որ չափորոշիչներ պետք է մշակվի: Որովհետեւ մարդկանց մեծամասնությունն այսօր վարկերի պատճառով զրկվում է սեփական տներից եւ հայտնվում են փողոցում:

«Եթե մարդը բանկից 1000 լարի է վերցնում, իր ձեռքը տալիս են 860 լարի, այսինքն՝ 140 լարի ինչ-որ վճարումների է գնում: Ես որպես իրավաբանական կոմիսիայի նախագահ դեկլարացիա եմ գրել եւ հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկված եւ հնչեցված յուրաքանչյուր կարծիք գրավոր ներկայացրել եմ Բյուրոյի քննարկմանը: Ես ինքս կողմ եմ այս հարցադրմանը, որովհետեւ շատ մարդիկ այսօր խնդիրներ ունեն բանկերի հետ կապված: Իմ կարծիքով խնդիրն այն է, որ մարդիկ բանկի կողմից տրվող պայմանագիրը չեն կարդում, ուղղակի ստորագրում են, որ գումարը վերցնեն: Հետագայում կանգնում են մեծ խնդիրների առաջ, մինչեւ անգամ տներն է աճուրդի հանվում»,- ասել է Ախալքալաքի Սակրեբուլոյի Իրավաբանական հանձնաժողովի նախագահ Սիփան Շիպակցյանը:

Ի վերջո, դեկտեմբերի 27-ին Սակրեբուլոն Բյուրոյի նիստի ժամանակ դեմ քվեարկեց նախագծին, արդյունքում հարցը չհասավ Սակրեբուլոյի լիագումար նիստի օրակարգ: Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահը եւս տեղին է համարում բարձրացված հարցը, առաջարկեց մեկ կամ մի քանի հոգու անունից, կոնկրետ դեպքերը ներկայացնելով նամակով դիմեն Ազգային բանկին:

«Հարցը հիմա Ժողովի քննարկմանը չի գնա, հետո կտեսնենք ինչ բովանդակությամբ նամակ կգրենք Վրաստանի ազգային բանկին, որպեսզի հասկանանք ինչ մեխանիզմներ է հնարավոր կիրառել, որպեսզի թեթեւացնենք ժողովրդի վիճակը: Թող դաշինքը մի քանի հոգու ներկայացնի, ովքեր տուժել են բանկերից, որի հիման վրա կարողանանք ընթացք տալ գործին: Հիմա իմաստ չունի հարցը դնել Սակրեբուլոյի նիստի քննարկման»,- ասել է Ախալքալաքի Ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Վրաստանի բանկերի կողմից վարկավորվող ոլորտների մեծ մասին տրվող վարկերի կազմում գերիշխում են արտարժույթային վարկերը: Արտարժույթային տատանումներից խուսափելու համար քաղաքացիներին ավելի ձեռնտու է լարիով վարկ վերցնելը, սակայն մյուս կողմից էլ բանկերի համար ավելի շահավետ է արտարժույթով վարկ տալը, քանի որ վերջիններիս՝ դրսից ստացած վարկային միջոցները արտարժույթով են:

Վարկային պորտֆելում արտարժույթի գերիշխումը նշանակում է, որ բանկերը նախընտրում են արտարժույթային ռիսկերը թողնել վարկառուների ուսերին: Այդ ռիսկայնությունը պարզ երեւում է գյուղատնտեսության ոլորտին տրված վարկերի օրինակով, քանի որ գյուղացիների եկամուտները հիմնականում դրամով են, բայց այս ոլորտի վարկավորման մեծ մասը կատարվում է դոլարով:

Վերջին տարիներին բնակչության համար բանկերից վարկ ստանալը համեմատաբար հեշտացել է։ Կան բանկեր, որոնք միայն անձանգրի հիման վրա վարկ են տալիս: Հենց վարկերի տրամադրման գործընթացի պարզեցումները, մի շարք այլ հանգամանքների հետ միասին նպաստում է տարիների ընթացքում բանկային համակարգի վարկային պորտֆելի աճին:

Տպել
2114 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց