2015 թվականի հանրաքվեի արդյունքում փոխված Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ապրիլին: Սա նշանակում է, որ 2018-ի ապրիլին ավարտվում է նաեւ Հայաստանի նախագահական կառավարման պատմական շրջափուլը, քանի որ նոր Սահմանադրությամբ Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի: Այդուհետ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պաշտոնյան եւ ղեկավարը լինելու է վարչապետը: Իսկ նախագահը լինելու է Անգլիայի թագուհու կարգավիճակում: Ովքե՞ր են եղել Հայաստանի երրորդ հանրապետության նախագահները, ի՞նչ պայմաններում են ընտրվել եւ ինչպե՞ս հեռացել: Ստորեւ ներկայացնում ենք պատմության գիրկն անցնող նախագահական կառավարման համակարգում նախագահական ընտրությունների փուլերը եւ ընտրված ու չընտրված նախագահներին:  

Անկախացումից հետո Հայաստանում առաջին նախագահական ընտրություններն անցկացվեցին 1991թ. հոկտեմբերի 16-ին: Ձայների ճնշող մեծամասնությամբ` 83. 4% , ՀՀ առաջին նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա 1968 թվականին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժինը` արաբերեն լեզու եւ գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանն անցել է Լենինգրադում, 1972թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է թեկնածուական, 1987թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան: Ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի պաշտոնում վերընտրվել է նաեւ 1996թ. սեպտեմբերի 22-ին` ձայների 51.75%-ով։ Այս ընտրությունները ընդդիմության եւ հասարակության կողմից բավականին վիճահարույց գնահատվեց, բայց միջազգային դիտորդական կազմակերպություններն օրինական ճանաչեցին ընտրությունների արդյունքները:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը վերընտրվելուց հետո հայտարարեց, որ 1991-ին հաղթել է ազգային ազատագրական շարժման ռոմանտիկ ալիքի վրա, եւ որ այս ընտրությունների քվեներն իր համար ավելի թանկ են, քանի որ հիմա հաղթել է հասուն ժողովրդավարական հասարակության կամքի արտահայտման շնորհիվ:

1996-ին Տեր-Պետրոսյանի գլխավոր հակառակորդ Վազգեն Մանուկյանն ու նրա կողմնակիցները պնդում  էին, որ ՀՀ իշխանությունները կեղծել են ընտրությունները: Մինչեւ այսօր էլ վերլուծաբաններն ու փորձագետները պնդում են, որ Հայաստանում ընտրակեղծարարության հիմքը դրվել է 1996 թվականի նախագահական ընտրություններով:

1998 թվականի փետրվարի 3-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

1998 թվականի փետրվարի տեղի ունեցան նախագահի արտահերթ ընտրություններ:

Ընտրություններն անցան երկու փուլով: Առաջին փուլում 38 եւ 30 տոկոս ձայներ ստացան համապատասխանաբար Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Դեմիրճյանը, իսկ երկրորդ փուլում, կրկին վիճելի քվեարկության արդյունքում, ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1972-1974 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ 1989 եւ 1990 թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ 1991թ. ընտրվել է Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ։  1997 թ. մարտի 20-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։

Քոչարյանի նախագահության հինգամյա ժամկետի ավարտից հետո 2003 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցան ՀՀ նախագահի հերթական ընտրությունները: Ընտրություններն անցան ճնշումներով ու բռնություններով: Երկրորդ փուլի ժամանակ այս անգամ Ռոբերտ Քոչարյանի հակառակորդը Ստեփան Դեմիրճյանն էր` Կարեն Դեմիրճյանի որդին:

Ձայների մեծամասնությամբ ընտրությունների երկրորդ փուլում վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:

Կրկին հետընտրական զարգացումներ, ցույցեր ու երթեր եղան, սակայն դրանք, ըստ էության, անարդյունք էին: Ռոբերտ Քոչարյանը շարունակեց պաշտոնավարել: Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնում պաշտոնավարեց երկու ամբողջական ժամկետ՝ 10 տարի, ու քանի որ Սահմանադրությամբ երրորդ անգամ առաջադրվելու իրավունք չուներ, 2008 թվականին լքեց պաշտոնը եւ դարձավ «Հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն»:

2008 թվականի փետրվարի 19-ին կայացան հերթական նախագահական ընտրությունները: Հայաստանի երրորդ նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը:

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Զբաղեցրել է մի շարք այլ պաշտոններ, սկսած ՀՀ պաշտպանության նախարարից, մինչեւ ՀՀ վարչապետ:
Այժմ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:

Քաղաքական գործունեության տասը տարվա դադարից հետո այս նախագահական ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել նաեւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա համակիրները չընդունեցին ընտրությունների արդյունքները եւ դուրս եկան փողոց: Ազատության հրապարակում անժամկետ նստացույց հայտարարվեց: Մոտ տասը օր տեւած նստացույցը, բողոքի ակցիաներն ավարտվեցին Մարտի 1-ի ողբերգական դեպքերով: Իշխանությունը զենք բարձրացրեց ժողովրդի վրա: Տասը զոհ ունեցանք՝ երկու ոստիկան, ութ քաղաքացիական անձ: Հարյուրավոր վիրավորներ: Մարտի 1-ին գլխատվեց քաղաքացիական գիտակցությունը:  

Մինչ օրս քաղաքական ընդդիմադիրները պնդում են, որ այս հանցագործությունների եւ սպանությունների համար ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել, իսկ Սերժ Սարգսյանը նախագահի աթոռին է նստել արյան գնով: 

Հինգ տարի անց, Սերժ Սարգսյանի նախագահության առաջին ժամկետի ավարտից հետո, 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցան նախագահական հերթական ընտրությունները: Առաջադրված թեկնածուները ութն էին: Նրանց մեջ էին նաեւ 1991-ին նախագահի թեկնածու առաջադրված ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: 

Պայքարի մեջ մտավ նաեւ ՀՀ նախկին ԱԳ նախարար, Ժառանգություն կուսակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը:

Առաջադրված թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում էին, որ այս ընտրություններն էլ, ինչպես նախորդները, կեղծվել են: 

Սկսվեցին հետընտրական գործընթացներ: Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող ուսանողները դասադուլներ հայտարարեցին՝ պնդելով, որ Սերժ Սարգսյանն ապօրինաբար է ընտրվել եւ, որ ընտրությունները կեղծված են: Նրանց գործողություններին միացավ քաղաքացիների մի ստվար զանգված: Այս հետընտրական զարգացումները եւս արդյունք չտվեցին, Սերժ Սարգսյանը շարունակեց պաշտոնավարել:

Եվ ահա 2018-ի ապրիլին կավարտվի նրա նախագահության 10-ամյակը եւ Հայաստանի Հանրապետության նախագահական կառավարման պատմական շրջափուլը:

 

Տպել
9488 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)