Երևան
16 °C
Երեկ ՀՀ սահմանադրական դատարանը բավարարել է «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի դիմումը եւ անվավեր ճանաչել ընտրական օրենսգրքի՝ ընտրատեղամասերում ԶԼՄ-ների ներկայացուցիչների քանակը սահմանափակող դրույթը:
Երեկ սահմանադրական դատարանն իր որոշմամբ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ նախադասության մեջ ամրագրված «միայն մեկ զանգվածային լրատվության միջոց եւ այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչներ» դրույթը ճանաչել է անվավեր:
«Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունը 2017թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ մարտի 9-ին դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ 2 զանգավածային լրատվության միջոցի («Ասպարեզ» օրաթերթ եւ «asparez.am» լրատվական կայք) եւ դրանց 1000 ներկայացուցչի հավատարմագրելու պահանջով։ Հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի վերոնշյալ հոդվածին՝ ԿԸՀ-ն մերժել էր այս դիմումը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով օրենքի նշված դրույթը, քանի որ այն սահմանափակում էր լրագրողների իրավունքները: Եւ փաստորեն, ՍԴ-ն բավարարեց դիմումը եւ հօգուտ լրագրողների վճիռ կայացրեց: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն այս առիթով զարմացած չէ, եւ ոչ էլ ոգեւորված: Նա հիշեցնում է, որ ընտրություններն ավարտվել են, իսկ առջեւում տեսանելի ապագայում ընտրություն չկա, ուստի ՍԴ որոշումը, ըստ էության, ուշացած է:
- Պարոն Բարսեղյան, ի՞նչ կասեք սահմանադրական դատարանի որոշման հետ կապված:
- Ուղղակի ապացուցվեց այն, ինչ մեկ տարի առաջ ասել ենք մենք, որ հակասահմանադրական է մեր իրավունքների սահմանափակումը: Դա Գագիկ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի, Արփինե Հովհաննիսյանի ինքնագործունեությունն էր, որ կարողանային ընտրատեղամասերը ԶԼՄ ներկայացուցիչներից հնարավորինս զերծ պահել, բացարձակ ապօրինություն էր, ասել էինք, ուղղակի ասողին լսող էր պետք: Հիմա ՍԴ-ն ասում է, օրենքը փոխել է պետք, բայց դե անցած ԱԺ-ի եւ Երեւանի ավագանու ընտրությունների հարցում իրենք իրենց նպատակին հասան, Ասպարեզ ակումբին, Ասպարեզ շաբաթաթերթին եւ «asparez.am» կայքին կարողացան զրկել տեղամասերում մարդ ունենալու հնարավորությունից, այդքան բան:
- Իսկ ի՞նչ եք կարծում, ԱԺ-ում այս հարցի հետ կապված ի՞նչ կլինի:
- Պիտի օրենքը փոխեն, դեմը ընտրություններ չկան, կարող են դնել եւ փոխել այդ օրենքը եւ այդ այլանդակ ապօրինությունը վերացնեն:
- Փաստորեն, օրենքը կփոխվի եւ խնդիր չի՞ լինի:
- Սահմանադրական դատարանը որոշել է, դեմն էլ ընտրություններ չկան, պիտի փոխեն:
Նիկոլայ Ավետիսյան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ