Հայտնի են ՀՀ 2017 թ. 10 լավագույն մարզիկները. ըստ ՀԺ-ի՝ 1-ինն Արթուր Ալեքսանյանն է

Հավատարմագրված 23 մարզական լրագրողների եւ հանրության SMS քվեարկության արդյունքում կազմվեց ՀՀ 2017 թ. լավագույն մարզիկների տասնյակը: Լրագրողների քվեարկությունը կայացավ այսօր՝ դեկտեմբերի 25-ին՝ 16:00-18:00-ն: Լավագույն մարզիկների ընտրության քվեաթերթիկում «Հայկական ժամանակն» առաջինը նշեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը:

«Հայկական ժամանակը» քվեարկել է հետեւյալ կերպ.

1.Արթուր Ալեքսանյան- հունահռոմեական ոճի ըմբշամարտ (98 կգ)- օլիմպիական չեմպիոնը դարձել է Եվրոպայի 2017 թ. առաջնության բրոնզե մեդալակիր, այս տարի նաեւ 3-րդ անգամ անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն:

2.Մաքսիմ Մանուկյան- հունահռոմեական ոճի ըմբշամարտ (80 կգ)- դարձել է աշխարհի 2017 թ. չեմպիոն:

3.Հովհաննես Բաչկով- բռնցքամարտ (64 կգ)- դարձել է Եվրոպայի 2017 թ. չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

4.Հարություն Մերդինյան- մարմնամարզություն (նժույգթափեր)- Եվրոպայի 2016 թ. չեմպիոնը 2017 թ. նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ:

5.Արթուր Թովմասյան- մարմնամարզություն (օղակներ)- դարձել է Դոհայի աշխարհի գավաթի հաղթող, 2-րդ անգամ կարիերայում նվաճել է համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալ:

6.Լեւոն Արոնյան- շախմատ- Հայկական շախմատի առաջատարը հաղթել է GRENKE Chess Classic միջազգային մրցաշարում, Գերմանական իր «Բադեն» ակումբի կազմում դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն, հաղթել է Ստավանգերում կայացած Norway Chess գերհզոր մրցաշարում, հաղթել է Grand Chess Tour-ի՝ Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում կայացած փուլում, հաղթել է Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում՝ ձեռք բերելով հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք: Եվրոպայի թիմային առաջնությունում ՀՀ հավաքականի կազմում զբաղեցրել է 12-րդ տեղը, սակայն անհատական ոսկե մեդալ է նվաճել՝ լավագույն արդյունքը գրանցելով 1-ին խաղատախտակի վրա:

7.Հենրիխ Մխիթարյան- ֆուտբոլ- «Մանչեստեր Յունայթեդի» կազմում դարձել է Անգլիայի լիգայի գավաթի եւ Եվրոպա լիգայի հաղթող:

8.Էդգար Ստեփանյան- հեծանվասպորտ- Լեհաստանում կայացած աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր է դարձել: Այս մեդալը հեծանվային սպորտում անկախ Հայաստանի պատմության 1-ին մեդալն է մեծահասակների պայքարում:

9.Սիմոն Մարտիրոսյան- ծանրամարտ- Ռիո 2016-ի արծաթե մեդալակիրը դարձել է Եվրոպայի 2017 մեծահասակների առաջնության չեմպիոն (105 կգ), նույն քաշային կարգում նվաճել է համաշխարհային ուսանողական խաղերի հաղթողի կոչումը, +105 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Եվրոպայի առաջնության մինչեւ 20 տարեկանների պայքարում:

10.Տիգրան Կիրակոսյան- մարզական սամբո (52 կգ)- դարձել է Եվրոպայի 2017 թ. չեմպիոն, աշխարհի 2017 թ. չեմպիոն:

Մարզական լրագրողների քվեարկության դեպքում 1-ին տեղում նշված մարզիկն ստանում է 10 միավոր, 2-րդը՝ 9, 3-րդը՝ 8 եւ այդպես շարունակ: 10-րդը նշված մարզիկն ստանում է 1 միավոր:

2017 թ. տարվա լավագույն մարզիկների տասնյակը կազմվել է հավատարմագրված մարզական լրագրողների եւ հանրության SMS քվեարկության արդյունքների համադրությամբ՝ նույն սկզբունքով, ինչ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը: SMS քվեարկությունը սկսվել է դեկտեմբերի 11-ին եւ ավարտվել այսօր՝ 25-ին:

Լրագրողների ընտրության ու SMS քվեարկության հիման վրա 25 թեկնածուներից տասնյակում ընդգրկվել են հետեւյալ մարզիկները.

Հենրիխ Մխիթարյան- ֆուտբոլ- 9897.98 միավոր

Արթուր Ալեքսանյան- ըմբշամարտ- 7686.50

Լեւոն Արոնյան- շախմատ- 6148.59

Գրիգոր Մխիթարյան- սամբո- 4568.93

Մաքսիմ Մանուկյան- ըմբշամարտ- 4377.62

Հովհաննես Բաչկով- բռնցքամարտ- 3953.65

Սիմոն Մարտիրոսյան- ծանրամարտ- 3683.72

Էդգար Ստեփանյան- հեծանվասպորտ- 2563.92

Արթուր Թովմասյան- մարմնամարզություն- 2485.95

Տիգրան Կիրակոսյան- սամբո- 219690

Առաջին անգամ է, որ տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրությունը կազմակերպում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Քվեարկության այս ձեւաչափը եւս նորույթ է: Նախկինում տարվա լավագույն 10 մարզիկների ընտրությունը կազմակերպում էր ՀՀ Մարզական լրագրողների ֆեդերացիան: Նախորդ 3 տարիներին լավագույնն էր ճանաչվել Արթուր Ալեքսանյանը:

Լավագույնների պարգեւատրման արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տպել
3966 դիտում

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները