Դպրական տվչություն Ջավախքում. Վիրահայոց թեմում օծվեցին դպիրներն ու անցան ծառայության

24/12/2017 schedule17:49

2017 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Սուրբ Ստեփանոս նախավկայի տոնին ընդառաջ, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ մայր եկեղեցում, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվեց դպրական տվչություն:

Փոխանորդությունում ծառայող քահանաները նախօրոք Վիրահայոց թեմի առաջնորդին էին ներկայացրել թեկնածուներին. Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարությանը ներկայացրել էր հինգ երիտասարդների,Ախալքալաքի շրջանի Արակովա գյուղի և հարակից համայնքների հոգևոր հովիվ Տեր Թադեոս Տեր Մկրտչյանը՝ մեկ պատանի, Ասպինձայի շրջանի Դամալայի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիա ավագ քահանա Թազայանը՝ երեք պատանիների,Ախալցխայի շրջանի Ծուղրութի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը՝ մեկ երիտասարդի:

Երեկոյան ժամերգությունից հետ Վիրահայոց թեմի առաջնորդը քահանա հայրերի հետ միասին կատարեց դպրական տվչության կարգը: Թեկնածուներին՝ ըստԵկեղեցական կանոնների, տրվեցին առաջին չորս աստիճանները. դռնապանություն, ընթերցողություն, երդմնեցուցչություն և ջահընկալություն,որոնք մեկ բառով կոչվում է դպրություն։

Թեմակալ առաջնորդը նախ խաչաձև կտրեց ընծյալների մազերը, ապա նրանց տվեց ավել, որպեսզի մաքրեն եկեղեցին, բանալի՝ որպեսզի բացեն եկեղեցու դուռը, մոմակալ, որպեսզի վառեն եկեղեցու ջահերը, Նոր Կտարակարան, որպեսզի քարոզեն Առաքելական խոսքը, Սաղմոսարան, որպեսզի կարդան բժշկության աղոթքներ, Մաշտոց, որպեսզի նախապատրաստեն մկրտվողներին, ապա տվեց բաժակ, որպեսզի կարողանան Սուրբ Պատարագի ժամանակ մատուցել գինի Պատարագիչ քահանային և պատրաստեն նշխարք Պատարագի խորհրդի համար: Դպիրներին իրավունք տրվեց եկեղեցական արարողությունների ժամանակ հագնել շապիկ, երգել շարականներ և սաղմոսներ, հետևել եկեղեցու կարգ ու կանոնին։

Քահանաները արարողության ընթացքում ընթերցեցին սաղմոսներ, երգեցին շարականներ, իսկ առաջնորդի կողմից ընթերցվեցին համապատասխան աղոթքները:

Արարողության ավարտին Սրբազսն Հայրը շնորհավորեց հոգևոր հովիվներին՝ նրանց բարի վաստակի համար, իր օրհնությունը փոխանցեց նախկին փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանին՝ իր ծառայության տարիներին ընծյալների պատրաստության համար:Վազգեն Սրբազանը նաև իր օրհնությունը փոխանցեց ծնողներին՝ իրենց զավակներին ուղղորդելու և Աստծո խոսքով ապրեցնելու համար: Իսկ նորընծա դպիրներին Թեմակալ առաջնորդը պատգամեց շարունակել իրենց հոգևոր ծառայությունը Եկեղեցուն, ժողովրդին՝ նոր ոգով, նոր շնչով, աշխույժ գործունեությամբ և արդարացնել հոգևոր հովիվների, ծնողների և ժողովրդի սպասելիքները: Սրբազան հայրը բարձր գնահատեց նաև բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանի ծառայությունը դպրական տվչության արարողությունը պատշաճ կազմակերպելու համար:

Դպրականության տվչության արժանացան Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցուց՝ Նաիր Մելիքյանը, Արսեն Սեխլյանը, Կարեն Ալվերտյանը, Նահապետ Ակոջյանը, Հովհաննես Սահարյանը, Արագովայի Սուրբ Գևորգ եկեղեցուց՝ Գրիգոր Տեր-Մկրտչյանը, Ախալցխայի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցուց՝ Ավետիս Պետրոսյանը , Ասպինձայի շրջանի Դամալայի Սուրբ խաչ եկեղեցուց՝ Հայկ Մակարյանը, Վանիկ Խաչատուրյանը, Լյովիկ Գալստյանը:
Արարողության ավարտին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության սրահում տեղի ունեցավ հյուրասիրություն: 

Տպել
2616 դիտում

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի