Սպանվածին «Լիա» սրահի մոտ են հասցրել Ճվճըվ Արոն և քրեական հեղինակություն Վիրաբը

2016 թվականին նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստին դատարանը հրապարակեց ամիսներ առաջ մահացած «Ճվճըվ» Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Արա Վարդանյանը առաջին անգամ ցուցմունք է տվել դեպքից մեկ ամիս անց՝ դեկտեմբերին: Նա նշել է, որ ճանաչել է սույն գործով սպանված Մուշեղ Մուշեղյանի հետ ծանոթացել է Ղրիմում, սկսել են ընկերություն անել: Դեռ Ղրիմում եղած ժամանակ ծանոթացել է Մուշեղ Մուշեղյանի հետ: Նրան ասել է, թե Հայաստան է մեկնելու իր «Կորոլա» մեքենայով: Մուշեղն առաջարկել է, որ  միասին մեկնեն՝ խոստանալով ինքը վարել մեքենան: Վկան նշել է, թե ինքը վատառողջ լինելու պատճառով այդքան ճանապարհը չէր կարող մեքենա վարել:

Սեպտեմբերի 28-ին Սադախլոյի անցակետով մտել են Հայաստան: Երևանում ինքը զբաղվել է իր առողջական խնդիրներով:

Ըստ «ճվճըվ Արոյի» ցուցմունքների՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին իրեն է զանգել Մուշեղը, հարցրել է՝ ինչո՞վ ես զբաղված: Ինքը պատասխանել է, թե պատրաստվում է մեքենան տանել «Բանգլադեշ»՝ «կալոդկա փոխելու»: Մուշեղն ասել է, թե կգա իր մոտ՝ 3-րդ մաս:

Ժամը 13-ի սահմաններում նա եկել է իրենց բակ, որտեղից էլ գնացել են Բանգլադեշում գտնվող ավտոսերվիս: Այնտեղ վկան հանդիպել է մեկ այլ ընկերոջ՝ Վիրաբ անունով, որը նույնպես եկել էր մեքենան սարքելու (խոսքը քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանի մասին է,-հեղ.): Նրա հետ զրուցելիս է եղել, երբ Մուշեղին զանգել են, նա առանձնացել է: Մուշեղը բարկացած խոսել, ապա քիչ անց ասել է, թե պիտի գնա Չարբախ: Վիրաբն առաջարկել է իր մեքենայով տանել՝ ասելով, թե ինքն էլ է գնում Չարբախ՝ ընկերներին հանդիպելու:

Երեքով Վիրաբի «Պորշով» ուղեւորվել են Չարբախ: Ինքը մի քանի անգամ Մուշեղին հարցրել է, թե ի՞նչ է պատահել, ինչի համար է գնում Չարբախ եւ ում պետք է տեսնի:  Նա պատասխանել է՝ խնդիր չկա, 5 րոպեով մարդ պիտի տեսնի:

Ինքը զանգել է իր տղային՝ Սերժին (գործով վկա,-հեղ.), որ նա գա Չարբախ՝ իր հետեւից, որպեսզի գնան հիվանդանոց:

Չարբախում Վիրաբի մեքենան կանգնել է մի գեղեցկության սրահի մոտ («Լիա» գեղեցկության սրահի): Մուշեղը մեքենայից իջել ու ասել է, թե հինգ րոպեից կվերադառնա՝ գործ ունի: Նա մտել է այդ շենքի նկուղ: Մի քանի րոպե հետո գնացել  նաեւ Վիրաբը: Արա Վարդանյանը գեղեցկության սրահի մոտ որդուն սպասելի է եղել, երբ լսել է շենքի նկուղային հարկի կողմից եկող 3-4 կրակոցի ձայներ: Ինքը մտածել է՝ Մուշեղն այնտեղ է , Մուշեղի հետ էին կապված կրակոցները, եւ մտել է նկուղ: Նկուղային հարկի կիսաբաց դուռը բացելիս տեսել է իրեն ընդառաջ եկող Մուշեղին՝ «արյան մեջ»: Նա փաթաթվել է իրեն ու խնդրել է շտապ տանել հիվանդանոց: Նա Մուշեղին հանել է դուրս, որտեղ կանգանծ է եղել որդին, Մուշեղին նստեցրել է մեքենան եւ հարցրել, թե ինչ է եղել Մուշեղն ասել է՝ մի հատ լակոտ իրան լավ չպահեց, ես զենքը հանեցի խփեցի, հետեւից ինձ սուր բանով ծակեց, հետո իմ զենքը քաշելուց «բացվեց»՝ իմ վրա կրակվեց: Մուշեղը մեքենայում չէր կարողանում խոսել, միայն կրկնում էր, որ իրեն շուտ հասցնեն հիվանդանոց: «Ես Մուշեղին տարա հիվանդանոց, իջացրի մեքենայից, նստացրի կալյասկա, բժիշկները նրան տարան ներս: Հետո իմացա, որ Մուշեղը մահացել է»:

Արա Վարդանյանն ասել է, թե Պետրոս Իսրայելյանին՝ Չարբախցի Գեղամին, մանկուց է ճանաչել, բայց չգիտեր, որ այդտեղ է բնակվում եւ որ այդ շենքի նկուղային հարկում նա սենյակ ունի. «Եթե իմանայի, որ Գեղամի ու Մուշեղի հետ է կապված հարցը, ես էլ կմտնեի ներս եւ թույլ չէի տա նման հետեւանքներ լիներ»:

Քննիչի հարցին՝ գործով տեղեկություններ են ստացվել, որ Մուշեղը «Լիա» գեղեցկության սրահ գնացել է 10-15 հոգու հետ, որ վկան էլ է գտնվել նկուղում, Արա Վարդանյանը պնդել է, որ Մուշեղը Չարբախ է գնացել իր ու Վիրաբի հետ՝ Վիրաբի մեքենայով: Ինքը նրա հետ նկուղ չի իջել, նկուղ մտել է կրակոցներից հետո: Նկուղում ոչ ոքի չի տեսել: Հենց դռան մոտ արյունոտ Մուշեղը փաթաթվել է իրեն ու խնդրել է հասցնել հիվանդանոց: Ինքը դրսում հավաքված մարդկանց չի տեսել: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե դեպքը տեղի է ունեցել ֆինանսական խնդիրների շուրջ տարաձայնությունների պատճառով, եւ «Ճվճըվ Արոն» անմիջականորեն կապված է այդ խնդիրների հետ, վկան պատասխանել է, թե նման բան չկա, ինքը ոչ մի առնչություն չի ունեցել կատարվածի հետ, չգիտի՝ ինչ բովանդակությամբ զրույց է ունեցել Մուշեղը դեպքի օրը հեռախոսով ինչ-որ անձի հետ խոսելիս. «Շահարկվում է՝ իբր իմ հետ կապված գումարային հարցեր է եղել, սակայն դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Վարդանյանը:

Վկան քննիչի հարցին ի պատասխան նշել է նաեւ, որ Մուշեղի մոտ ինքը դանակ, զենք չի տեսել, սակայն Մուշեղն իրեն ասել է, որ զենքով է «խփել»:

Քննիչը, սակայն, նրան նախազգուշացրել է, որ իր  հայտնած հանգամանքները չեն համապատասխանում քրեական գործով ձեռք բերված տվյալներին եւ  առաջարկել է տալ ճշմարտացի ցուցմունք, սակայն Ճվճըվ Արոն պնդել է, թե իր նշած հանգամանքները համապատասխանում են իրականությանը:

Այնուհետեւ Արա Վարդանյանը դիմումով խնդրել է իրեն լրացուցիչ հարցաքննել, քանի որ գործի հետ կապված կարեւոր տեղեկություններ պիտի հայտնի:

Նա ասել է, թե դեպքից երեք տարի առաջ իր ծանոթ Վարդենիսցի Վահագնին պարտքով 20 հազար ԱՄՆ դոլար է տվել՝ բիզնեսում ներդրում կատարելու նպատակով: Նա ժամանակի ընթացքում վերադարձրել է 18 հազար դոլարը, մնացել է պարտք՝ 2 հազար դոլար:

Երբ ինքը 2016 թվականի սեպտեմբերին եկել  Հայաստան՝ բուժվելու, իրեն գումար է պետք եղել: Երբ գտնվել է «Էրեբունի» հիվանդանոցում, այնտեղ իրեն տեսակցելու է եկել Վարդենիսցի Լյովը, Ռուբոն (այս գործով մեղադրյալ Ռուբեն Խաչատրյանը, որի նկատմամբ, սակայն, հետագայում քրեական հետապնդումը դադարեցվել է,-հեղ.) եւ Գեղամը (խոսքը Պետրոս Իսրայելյանի մասին է,-հեղ.): Մուշեղն այդ ժամանակ իր մոտ էր: Ինքը Լյովիկին ասել է, թե նրա համաքաղաքացի Վահագնը պարտք է 2 հազար դոլար, որը ներկա պահին անհրաժեշտ է իր բուժման ծախսերը հոգալու համար եւ Լյովից խնդրել է գտնել նրան եւ վերցնել պարտք գումարը: Լյովն ասել է, թե կպարզի, թե ով է եւ տվյալները կփոխանցի: Վկան նշել է, որ այդ ժամանակ է ինքն իմացել, որ Լյովն ու Մուշեղը մտերիմ են:

Հետո, ըստ վկայի, Մուշեղը հավանաբար Լյովի հետ խոսել էր պարտքի վերադարձի մասին: Նա ասել է, թե պարտքը կարճ ժամանակում կվերադարձվի:

Մոտ քսան օր անց Մուշեղը տեսել է Վահագնին, խոսել է հետը, ապա իրեն ասել է, թե պարտքը շուտով կվերադարձվի: Նա չի ասել՝ խոսակցության ժամանակ ովքեր են ներկա եղել, ինչ են խոսել, ինչպես. «Ասեց՝ դու հիվանդ մարդ ես, չեմ ուզում քեզ անհանգստացնել, քո փողը քեզ շուտվ կհասնի»:

Նոյեմբերի 13-ին ինքը իրոք եղել է Բանգլադեշի «սերվիսում», Մուշեղն այնտեղ է եկել: Վիրաբի մեքենայով, ինչպես արդեն հայտնել է, գնացել են Չարբախ՝ Շիրակի փողոց…

Վկան ճշտել է նաև, որ Մուշեղը ոչ միայն նկուղից հանելիս է ասել, որ ինքն է իր վրա կրակել, այլև այդ մասին ասել է մեքենայի մեջ: Ինքը դրա մասին նախորդ հարցաքննության ժամանակ չի ասել՝ իր որդու անունը չտալու համար: Մուշեղը իր որդու ներկայությամբ էլ է ասել, որ առաջինը ինքն է կրակել, հետո վնասվածք է ստացել թիկունքից, հետո զենքը շարժելու պատճառով իր զենքից կրակվել է իր վրա…

Վկան նշել է, թե այլ տեղեկություններ չունի:

Նա ասել է նաև, թե պարտքի վերադարձման հարցով ինքը Չարբախցի Գեղամին, ոչ էլ Ռուբոյին չի դիմել, չգիտի՝ Մուշեղն ինչու է գնացել Գեղամի մոտ:

Դատարանը հրապարակեց նաեւ Հայաստանից բացակայող վկա Արտավազդ Մանուկյանի նախաքննական ցուցմունքը: Նա նշել էր, թե դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 17-ի սահմաններում դուրս է եկել տանից՝  եղբոր կնոջ բարեկամի հոգեհանգստին գնալու համար: «Լիա» գեղեցկության սրահի մոտ տեսել է հավաքված մարդկանց: Գեղեցկության սրահի նկուղային հարկից գոռգոռոց է լսվել, սկայան բառերը չեն հասկացվում: Հետո վկան կրակոցներ է լսել, վազող մարդկանց եւ վախից փախուստի է դիմել՝ մտնելով 3-րդ մասում գտնվող այգին եւ 5 օր տուն չի գնացել: Քննիչի հարցին, թե 5 օր որտեղ է եղելլ, վկան պատախանել է, որ այնքան էր վախեցել, որ 5 օր մնացել ու գիշերել է այդ այգում՝ տուն չի գնացել: Երբ գնացել է տուն, հայրն ասել է, թե կրակոցներից հարեւան Գեւորգը սպանվել է: Թե ինչ կրակոցներ են եղել, ովքեր են կրակել՝ չի իմացել:

Տպել
7919 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել