Վանաձորի ծննդատան բժշկի լիազորությունները ժամանակավոր կդադարեցվեն հունվարի 8-ից

32-ամյա ծննդկանի մահվան մեջ մեղադրվող Վանաձորի ծննդատան ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի լիազորությունները հունվարի 8-ից կկասեցվեն:

Այս մասին Armtimes.com–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի օգնական Սոնա Տռուզյանը, նշելով.«Քրեական վարույթն իրականացնող` ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մնացականյանի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ին միջնորդագիր է ներկայացվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին` Դավիթ Շահվերդյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման հարցը քննարկելու համար: Նույն օրը նախաքննական մարմինը «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացել է ներկայացված միջնորդագրի պատասխանը` համաձայն, որի քննիչի կողմից ներկայացված` Դավիթ Շահվերդյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցնելու միջնորդությունը բավարարվել է և ընկերության տնօրենի կողմից հրաման տրվել` 2018 թվականի հունվարի 8-ից ժամանակավորապես կասեցնել Դավիթ Շահվերդյանի լիազորությունները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քննիչը միջնորդություն էր ներկայացրել Լոռու դատախազին՝ միջնորդելով դադարեցնել ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Ներսեսի Շահվերդյանի պաշտոնավարությունը: Դատախազը, սակայն մերժել էր միջնորդությունը, պատճառաբանելով, թե Շահվերդյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու հիմքերը բացակայում են:

Դատախազությունից նաեւ հայտնել էին, որ հաշվի առնելով, որ առկա է Դ.Շահվերդյանի, բժշկական կենտրոնում աշխատելով, հանցավոր գործունեությամբ զբաղվելու ողջամիտ հավանականություն՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, միջնորդագիր է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարին՝ առաջարկելով քննարկել դեռեւս 1997թ. ՀՀ առողջապահության նախարարի կողմից բժիշկ Դավիթ Շահվերդյանին մանկաբարձություն եւ գինեկոլոգիա տեսակի մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով տրված լիցենզիայի գործողության դադարեցման կամ կասեցման հարցը: Երեկ  էլ, փաստորեն, քննիչը միջնորդություն էր  ներկայացրել բժշկական կենտրոնի տնօրենին, ով էլ բավարարել է ու ժամանակավոր կասեցման որոշում տվել:

Տպել
2427 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը