Թուրքիայի ԱԳՆ-ն հակադարձում է Նալբանդյանի` հայ-թուրքական հարաբերությունների անդրադարձին

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի` երեկ Հունաստանում արված հայտարարությանը, որ 2018թ գարունը հայերը կդիմավորեն առանց հայ-թուրքական արձանագրությունների:

«Չնայած հայկական կողմի բացասական դիրքորոշմանը, Թուրքիան հավատարիմ է մնում հարաբերությունների կարգավորման արձանագրությունների հիմնական դրույթներին: Այդ արձանագրությունները նախկինի պես գտնվում են  Թուրքիայի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում եւ նրանց վավերացման համար կարեւոր է ապահովել Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտ եւ խաղաղություն»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Նաեւ նշվում է այն մասին, որ արձանագրությունների շրջանակներում Թուրքիայի միակ նպատակը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է այնպիսի եղանակով, որը կապահովի Հարավային Կովկասում լիարժեք խաղաղություն` չվնասելով երկրների շահերին:

Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ որպես պատճառ նշվում էր հանգամանքը, որ չկա որեւէ դրական առաջընթաց` այդ արձանագրությունների վավերացման գործում ու Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի եւ մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների:

Թուրքիայի ԱԳՆ-ն, նորից շեշտելով, որ իր նպատակը միայն խաղաղությունն է Կովկասում, հայտարարության տեքստում ասում է. «Խաղաղության համար պետք է առաջընթաց գրանցել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա` համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ցանկացած դեպքում Հայաստանը պետք  է վերջ դնի ադրբեջանական տարածքների օկուպացմանը: Նալբանդյանը ճիշտ չի արտահայտվում անգամ «եղեռն»-ի մասին: Ինչպես սահմանել է մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, 1915 թվականի դեպքերը ազատության ձգտման օրինական միջոցներ են եղել: Իրենց միակողմանի կարծիքը համաշխարհային հանրությանը ներկայացնելն ու այդ մտքերով նրա վրա ճնշում գործադրելը, բարոյական եւ իրավական տեսանկյունից սխալ է եւ չի նպաստում մեր տարածաշրջանում խաղաղության պահպանմանը»,-ասված է տեքստում:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի ԱԳՆ-ում ելույթի ժամանակ անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին, իսկ թուրքական կողմի` Ադրբեջանին ԼՂՀ-ն հանձնելու առաջարկներին պատասխանել`«Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծոցը վավերացնեք»:

 

 

Տպել
4585 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել