Իրանը ԼՂ հարցում ունի կառուցողական դիրքորոշում. Իրանի մեջլիսի հայ պատգամավոր

11/12/2017 schedule18:43

Պարսկերեն «Ղանուն» օրաթերթը հրապարակել է Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի հարցազրույցը, որի թարգմանությունը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իրանագետ Արմեն Իսրայելյանը: 

Հայազգի խորհրդարանականը, անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին՝ նշել է, որ երկու երկրներն ունեն ռազմավարական հարաբերություններ, հավելելով, որ կողմերն իրենց համագործակցությունը խորացնում են բոլոր ոլորտներում, տնտեսությունից՝ մշակույթ:

Անդրադառնալով Արցախի հարցում Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը՝ Կարեն Խանլարյանը նշել է, որ Իրանը ԼՂ հակամարտության հարցում ունի կառուցողական դիրքորոշում և հակված է, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով. այդ համատեքստում հայազգի պատգամավորը իրանցի ընթերցողների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ հակամարտության կողմերից մեկը՝ Ադրբեջանը բանակցություններին զուգահեռ մշտապես փորձում է պատերազմ սանձազերծել:

ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամավորը շեշտել է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ իրանահայ համայնքն ակնկալում է, որպեսզի Թեհրանը պաշտոնապես հանդես գա դատապարտող հայտարարությամբ:

Կարեն Խանլարյանը հարցազրույցում անդրադարձել է նաև մշակույթի և կրթության ոլորտում իրանահայ համայնքի ունեցած ձեռքբերումներին ու մշակութային հարուստ ժառանգությանը՝ իհարկե չանտեսելով նաև համայնքի առջև ծառացած սոցիալական խնդիրները:

Իրանագետ Արմեն Իսրայելյանը նկատում է, որ հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները և այն խնդիրները, որոնց առնչվում է Իրանը` այդ պայմաններում ինչպես Իրանի խորհրդարանի մեր պատգամավորները, այնպես էլ ազգային կառույցների ներկայացուցիչները վերջին շրջանում բավականին մեծ ջանքեր են գործադրում Հայաստանի (այդ թվում Արցախի) շահերն Իրանում առաջ տանելու, իրանահայ լրագրողներին ու փորձագետներին Հայաստանը լավագույնս ներկայացնելու և հայապահպանմանն ուղղված կարևոր քայլեր իրականացնելու ուղղությամբ:

Տպել
3471 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է