9 հարկանի շենքի առաջին երեք հարկը դարձել է հասարակական զուգարան. ֆոտո, վիդեո

88-ի աղետից տարիներ անց՝ բնակիչները շարունակում են բնակվել կիսավեր, խնդիրներով լի խոնավ շենքում: Համբարձումյան 8 հասցեում գտնվող շենքը գտնվում է հայտնի Բազում թաղամասում: Շենքի  առաջին 3 հարկը բնակեցված չէ: Դրանք մինչ երկրաշարժը նախատեսված են եղել սպասարկման ոլորտի համար, մինչդեռ տարիների ընթացքում թալանվել, փլվել ու դարձել են հասարակական զուգարան:

«Տուալետ ա դառել վարորդների համար, իսկ մեզ համար էլ գարշահոտության բուն, վախենում ենք, որ ինչ-որ հիվանդություն ձեռք կբերենք, հակագազ ա պետք»,- armtimes.com-ի հետ զրույցում պատմեց քանդված հարկերի վերեւի բնակարանի բնակչուհին:

Չբնակեցված հարկերի անմխիթար վիճակի պատճառով` շենքում հաճախակի են լինում ջրահեռացման և ջրամատակարարման խողովակաշարերի վթարներ, որոնք ավելի են սրվում հատկապես ձմռանը:

Տիկին Մարինեն պատմում է, որ սեփական ուժերով փորձել են անհատական ջրամատակարարման համակարգ կառուցել, սակայն շարունակվող ջրանջատումների պայմաններում անգամ դրանք են շարքից դուրս եկել, ինչի հետևանքով ջրերն անարգել լցվում են չբնակեցված հարկերն ու նկուղները, խարխլելով՝ առանց այդ էլ խարխլված շենքի հիմքերը:

Խնդրի վերաբերյալ բնակիչները բազմիցս դիմել են համատիրություն ու քաղաքապետարան, որ գոնե առաջին 3 հարկը փակեն, որ խողովակաշարերը չվթարվեն, բայց մինչ օրս խնդրին լուծում չի տրվել: Անտերության մատնված առաջին 3 հարկը դարձել է թափառող կենդանիների բնակատեղի ու բնակիչների համար նաեւ` աղբաթափման վայր:

Վթարային այս շենքում խնդիրները լուրջ են ոչ միայն առաջին երեք հարկում, այլ նաեւ` տանիքում:

Բնակիչները հույս  չունեն, որ թվարկված ու հերթական անգամ բարձրաձայնվող խնդիրներից գոնե մի մասը լուծում կստանա: Ժամանակն անցնում է, իսկ շենքը շարունակում է փլվել:

 

Տպել
2638 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ