Աչքալուսանք ՀՀ-ԵՄ նոր կամուրջի առիթով. զգույշ լինենք՝ չսայթաքենք

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին,  Հայաստանի Ազգային ժողովում «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներն աչքալուսանք տալով սկսվեց: Մասնավորապես, ՀՀԿ-ականները միմյանց եւ խորհրդարանական լսումների մասնակիցներին շնորհավորում էին՝ հայտարարելով, թե Հայաստանը պատմական փաստաթուղթ ստորագրելուց զատ նաեւ պատմական քայլ է կատարել՝ դառնալով կամուրջ Ռուսաստանի, տարածաշրջանի երկրների եւ Եվրոպայի միջեւ:

Թե որքանով ռուսներն ու եվրոպացիները կցանկանան «երթեւեկել» այդ կամուրջով, կամ անհրաժեշտություն կլինի՞՝ անհայտ է, բայց որ եվրոպական թեւն էլ է կարեւորում այդ հանգամանքը՝ անհերքելի է: ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին մասնավորապես ասաց.

«Վստահ ենք, որ նոր համաձայնագիրն օգտակար է ոչ միայն Հայաստանի, ԵՄ անդամ պետությունների, այլեւ տարածաշրջանի պետությունների համար, քանի որ դրանում չկա որեւէ կետ, որը կարող է ընկալվել որպես ինչ-որ մեկի դեմ ուղղված բան: Այն համընդհանուր շահի համար է եւ հույս ունեմ, որ կդառնա տարբեր ինտեգրացիոն կառույցներում ներառված, սակայն ԵՄ-ի հետ համագործակցությունը զարգացնել ցանկացող գործընկերների հետ հարաբերությունների կառուցման օրինակ, մոդել»:

Մեր իշխանությունը քաղաքական առումով եւս ակնկալիքներ ունի Եվրոպայից եւ այդ մասին խոսում են բացահայտ:

«Խոսքը միայն տնտեսական հետեւանքների մասին չէ: Մենք ԵՄ-ն որպես փող տվող բանկոմատ չենք ընկալում, թեև ֆինանսատնտեսական աջակցությունը շատ կարևոր բաղկացուցիչ է, բայց մենք խորհրդարանում ակնկալում ենք «ավելին ավելիի դիմաց» քաղաքականության կիրառում՝ նաև քաղաքական ասպարեզում»,- լսումների ժամանակ հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Քաղաքական ասպարեզում առաջնային հարցը թերեւս Արցախի հիմնախնդրի կարգավորումն է: Այս առումով սպասելիքների մասին վաղաժամ եզրակացություններ անելն անհնար է: Այս պահին ունենք ռազմական դաշնակից, որը  զենք է վաճառում մեր թշնամի Ադրբեջանին, իսկ սա այն դեպքում, երբ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է:

Այն, որ համաձայնագրի ստորագրումից մեկ, երկու եւ տասը օր հետո չենք ապրելու այլ որակի Հայաստանում արձանագրում են նաեւ անկախ փորձագետները: Վերջիններիս կողմից կարծիքներ հնչեցին, թր եթե Հայաստան-ԵՄ համաձայնագիրն աննպատակ չլինի, ուրեմն Հայաստանը պետք է պրոֆեսիոնալ կերպով աշխատի եվրոպացիների հետ: Նրանց կարծիքով Հայաստանում չկան համապատասխան մենեջերներ, ովքեր կկարողանան Հայաստանի շահը Եվրոպային ճիշտ ներկայացնել:

Ամեն դեպքում չմոռանանք, որ ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկայից Հայաստանի տնտեսությունը գրեթե չի օգտվում: Կարելի է եզրակացնել, որ  Հայաստան-Ռուսաստան-ԵՄ կոչվող կամուրջից Հայաստանի տնտեսությունն «ընկել ու ինքնասպան է եղել»: ԵՄ-ի հետ ստեղծած կամուրջից էլ առայժմ միայն տեսական սպասելիքներ կան:

Տպել
5529 դիտում

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»