Կնվազեցվի հիփոթեքային վարկի համար վերադարձվող եկամտահարկի չափը. օրենքն ուղարկվեց ԱԺ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը, որը գործադրին էր ներկայացրել ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Մեծածավալ նախագծում կարեւորագույն փոփոխություններից մեկը վերաբերվում է հիփոթեքային վարկ ստացած անձանց եկամտահարկի վերադարձին: Գործադիրը որոշել է նվազեցնել ետ վերադարձվող գումարի չափը:

Նշենք, որ 2015 թվականից նորակառույց եւ կառուցվող շենքերում բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած վարձու աշխատողները կարողանում էին դիմում գրել հարկային մարմնին եւ ետ ստանալ իրենց աշխատավարձից գանձվող եկամտահարկը: Ետ ստացած գումարով նրանք կարողանում էին վճարել վարկի ամսական տոկոսները, եւ մտածում էին միայն վարկի մայր գումարի մասին: Սա շատ լավ լուծում էր, հաշվի չառնելով այն, որ կառավարությունն այս քայլին էր գնացել առաջին հերթին նորակառույց շենքերի չվաճառվող բնակարանների սպառման խնդիրը լուծելու համար:

Այսօր գործող կարգավորումներով՝ հիփոթեքային վարկավորման համար ետ վերադարձվող եկամտահարկի տրամադրման կարգը սահմանված է կառավարության 2015 թվականի 205 Ն որոշմամբ: 2018 թվականից գործողության մեջ մտնող «Հարկային օրենսգրքի» 160-րդ հոդվածը նույնպես եկամտահարկը ետ վերադարձնելու ընթացակարգն է սահմանում: Չնայած օրենսգիրքը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն, եթե ինչպես որ կար, այդպես գործեր, ապա 2018 թվականից հիփոթեքային վարկ ստացող քաղաքացիներն իրենց վերցրած վարկի տոկոսների չափով կկարողանային ստանալ եկամտահարկը:

Կառավարության այսօրվա որոշմամբ փոփոխության ենթարկվեց «Հարկային օրենսգրքի» հենց 160-րդ հոդվածը, որը գործելու է 2018 թվականի հունվարի 1-ից եւ տարածվելու է բոլոր այն վարձու աշխատողների վրա, որոնք ձեռք կբերեն բնակարաններ: Կառավարության առաջարկով ետ վերադարձվող եկամտային հարկի չափ սահմանվեց, որը նախկինում չկար: Այսինքն՝ այսօր մարդիկ ետ էին ստանում այնքան գումար, որը բավարար էր վարկի ամսական տոկոսները մարելու համար: Ետ էր վերադարձվում նաեւ բոլոր համավարկառուների եկամտահարկն այնքանով, որքանով կկարողանային մարել վարկի ամսական տոկոսագումարը: Մի խոսքով, վարկ վերցրած վարձու աշխատողները դժգոհ չէին:

Առաջարկվող փոփոխությամբ ետ վերադարձվող եկամտահարկը սահմանվել է ամեն ամսվա համար 500 հազար դրամի չափով: Այսինքն, եթե մարդիկ լինեն, որոնք մեծ մակերես ունեցող բնակարան կամ առանձնատուն են պատրաստվում գնել եւ իրենց ամսական տոկոսագումարը գերազանցելու է 500 հազար դրամը, ապա պետք է մտածեն մնացած գումարը հայթայթելու մասին, քանի որ ՊԵԿ-ն իրենց տալու է երեք ամսվա կտրվածքով ընդամենը 1.5 միլիոն դրամ եւ վերջ:

Ի դեպ, հիպո­տե­կա­­յին վարկի սպա­­սարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­կան անձի կողմից վճարված տոկոսների գումար­ների չափով եկամտային հարկից վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ֆիզիկական անձինքկարող են օգտվել միայն մեկ անգամ:

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում խոսելով առաջարկվող փոփոխության մասին՝ հիշեցրեց, որ վերջին շաբաթվա ընթացքում եկամտահարկի վերադարձման վերաբերյալ ահազանգեր եղան, որոնց վերաբերյալ պատշաճ պարզաբանում չտրվեց: «Դա ես կապում եմ կառավարության եւ հարկային մարմինների փնթիության հետ, քանի որ այդպես էլ նորմալ պարզաբանում չեղավ եւ չներկայացվեց, թե խնդիր ինչի հետ է կապված»,- ասաց Մեսրոպ Առաքելյան: Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ ՊԵԿ-ը չի վերադարձնում «Երազ» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերած քաղաքացիների եկամտահարկը:

Անդրադառնալով եկամտահարկի վերադարձելիության չափի սահմանմանը՝ մեր զրուցակիցը նկատեց, որ թեեւ կառավարության որոշման մեջ չկա հիմնավորում, թե ինչու է նման փոփոխության անհրաժեշտություն առաջացել, այնուամենայնիվ, փորձ է արվում միջին խավի համար գործընթացն ակտիվացնել: «Քանակային առումով այս սահմանափակումը լուրջ խնդիրներ չի առաջացնի, քանի որ նման մեծ բնակարաններն ավելի քիչ ծավալ էին կազմում: Սակայն, իրականում տնտեսության եւ հարկային մասով որեւէ իմաստ չեմ տեսնում այս փոփոխությամբ: Եթե սահմանափակման բացակայության դեպքում 100 միլիոն դրամ արժեք ունեցող բնակարանի դեպքում փոխհատուցվում է 1 միլիոն դրամ եկամտահարկ, առաջին հայացքից ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունն ուզում են բյուջեից քիչ գումարներ դուրս հանեն»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ գումարի չափը մեծ լինելու դեպքում դրա տնտեսական օգուտներն ավելի մեծ են, քանի որ կառուցապատողն ավելի շատ ԱԱՀ, շահութահարկ է վճարում, իսկ բանկերը ստանում են տոկոսային եկամուտ, որից նույնպես վճարվում է շահութահարկ:

Մեր զրուցակիցը գտնում է, որ կատարվող փոփոխությունների գործողության ժամկետն էլ է խնդրահարույց, քանի որ կատարվող փոփոխությունը գործելու է մեկ ամսից, իսկ մեկ ամիսը տնտեսական փոփոխությունների համար շատ կարճ ժամանակ է:

«Փոփոխություն է կատարվում մի օրենսգրքում, որը դեռ ուժի մեջ չի մտել: Մարդիկ սրանով ապագայի նկատմամբ հերթական անգամ ունենում են բացասական կանխատեսումներ: Շինարարը գիտի, որ կա նման հնարավորություն, կառուցել է բնակարան, վարկ է վերցրել, ներդրում է կատարել, հողատարածք եւ այլն: Շենքը կառուցման փուլում է, եւ ունի մեծ բնակարաններ, որոնք այս սահամանափակման մեջ չեն մտնում, մարդը չի կարողանալու իր բնակարանները վաճառել»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը՝ ընդգծելով, որ կառավարության այս որոշումը բացասաբար է ազդելու հենց կառուցապատողների վրա:

Նշենք, որ կառավարության առաջարկած փոփոխություններն առաջիկայում ԱԺ-ում կքննարկվեն եւ հաստատվելուց հետո նոր ուժի մեջ կմտնեն:

Տպել
16126 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին