Եթե տղաս ՄՅՈՒ-ում խաղար, կխենթանայի. Մխիթարյան (տեսանյութ)

03/11/2017 schedule13:10

Համացանցում մեծ արձագանք է գտել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ռեպորտաժը: Տեսանյութը յութուբում հայտնվել է նոյեմբերի 1-ին: Դրանում Մխիթարյանը պատմում է՝ ինչ զգացողություններ է ունեցել անգլիական գրանդի հետ պայմանագիր կնքելուց հետո:

«Յուրաքանչյուրը կցանկանար խաղալ այն թիմերում, որոնք հետաքրքրվում էին ինձնով: Եթե իմ տղան նման հաջողությունների հասներ ու խաղար «Մանչեստեր Յունայթեդում», կխենթանայի: Պայմանագիր կնքելուց հետո կարծես երազ լիներ, չէի կարողանում հավատալ, որ «Մանչեստեր Յունայթեդի» խաղացող եմ: Մեծ ուրախություն էր, բայց մի քանի շաբաթ չէի կարողանում ուշքի գալ»,- ասում է նա:

Մխիթարյանը նշում է, որ շատերն իրեն չէին հավատում: Չէին կարողանում պատկերացնել, որ Դոնեցկի «Մետալուրգից» կարող է հասնել Դորտմունդի «Բորուսիա» եւ «Մանչեստեր Յունայթեդ»: Սակայն ինքը վստահ է եղել, եւ պատրաստ է եղել հաղթահարել ցանկացած խոչընդոտ:

«Դժվարությունները բոլոր մարդկանց համար են: Դժվարությունները նրա համար են, որ հաղթահարես: Պատրաստ էի ամեն ինչի, որպեսզի հաղթահարեմ դրանք, քանի որ, որքան շատ ես դժվարություններ հաղթահարում, այդքան ուժեղ ես դառնում: Եղել են օրեր, երբ արտասվել եմ, մտածել եմ՝ ինձ մոտ ոչինչ չի ստացվի, սակայն հաջորդ օրը մոռացել եմ, խաղադաշտ եմ դուրս եկել ու մարզվել, 100%-ով նույնիսկ ավելի նվիրվել եմ, եւ ասել եմ, որ ինձ մոտ կստացվի, որովհետեւ եթե ոչ ես, ապա ո՞վ»,- ասում է նա:

Ռուսական լրատվամիջոցները հաճախ են խոսում այն մասին, որ Մխիթարյանը կապ ունի իրենց երկրի հետ: Այս ռեպորտաժում նույնպես ֆուտբոլիստին հարց են ուղղել այդ մասին:

«Մայրական կողմից տատիկս մոսկվացի է: Մանուկ ժամանակ տարվա ընթացքում մի քանի ամիս անցկացնում էի Մոսվայում: Դա այն ժամանակ էր, երբ երկրպագում էի «Սպարտակին»»,- ասել է նա:

Մոտ օրերս՝ նոյեմբերի 16-ին, համացանցում եւս մեկ տեսանյութ կհայտնվի Մխիթարյանի մասին: «Մանչեստեր Յունայթեդի» հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել նրա մասին: Դրա նկարահանումների համար հեռուստաալիքի ստեղծագործական անձնակազմը Հայաստանում էր այս տարի ամռանը:

Տպել
3488 դիտում

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած