Վիգեն Սարգսյանը թանկ վճարեց ԱԺ-ում իր ելույթի համար. խմբագրական

Անցյալ շաբաթվա խորհրդարանական ելույթով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հաճելիորեն զարմացրեց բոլորին: Նա խոսեց բանակին վերաբերող նոր օրինագծի շուրջ ընդդիմության, կամ, ավելի ճիշտ՝ «Ելք» խմբակցության քննադատությունների մասին, եւ որպեսզի ջախջախի այդ քննադատությունը, անուն առ անուն անդրադարձավ խմբակցության ներկայացուցիչներին: Հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է Էդմոն Մարուքյանը ծառայությանը զուգահեռ սովորել, ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը ՊՆ-ից պատվոգիր վերցրել՝ առանց բանակում մեկ օր անգամ ծառայելու, Մանե Թանդիլյանի անունը տվեց, Նիկոլ Փաշինյանի: Բնականաբար, Վիգեն Սարգսյանի բարձրացրած հարցադրումների եւ մեղադրանքների պատասխանները շատ չուշացան, որովհետեւ նշված անձինք տարբեր հարթակներով սպառիչ մեկնաբանություններ տվեցին Վիգեն Սարգսյանի հարվածների կապակցությամբ:

Այս ամբողջ պրոցեսն ահագին հետաքրքիր էր, որովհետեւ Հայաստանում սովորաբար ընդդիմությունն է արխիվներից իշխանության ներկայացուցիչների վրա տարբեր կոմպրոմատներ պարունակող դոսյեներ հանում, իշխանությունը նախընտրում է իր ձեռքի տակ եղած կոմպրոմատները տակից խաղացնել, որ բանը հրապարակային ելույթների չհասնի:

Վիգեն Սարգսյանի ելույթի ամբողջ հմայքն այն էր, որ մի պահ տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանում էլ կարող են քաղաքական հրապարակային թեժ բանավեճեր ծավալվել, եւ դա լինի ոչ թե ընդդիմության մենախոսություն, այլ երկկողմանի պրոցես: Բայց սա, թերեւս, կլինի որեւէ իշխանավորի վերջին նման փորձը, իսկ կոնկրետ Վիգեն Սարգսյանը դեռ երկար կհիշի ԱԺ-ում իր փայլուն-տապալված ելույթը, որովհետեւ պարզվեց, որ Պաշտպանության նորաթուխ նախարարը ամենավերջին մարդն է Հայաստանում, որ կարող է որեւէ մեկին մեղադրել բանակում չծառայելու համար:

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, շաբաթ օրն անդրադարձավ ԱԺ քննարկումներին. «Աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին: Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից»: Ռուզաննա Խաչատրյանը Վիգեն Սարգսյանի անունը չի գրել, բայց պետք էլ չէր, որ գրեր, որպեսզի պարզ դառնար, որ խոսքը Պաշտպանության նախարարի մասին է:

Եվ սա խայտառակություն է: Ցանկացած այլ երկրում նման հրապարակումից հետո ի վիճակի չլինելով 18 տարեկանում բանակ չգնալու օրինականությունն ապացուցել՝ նախարարը հրաժարական կտար: Հայաստանում նման դեպքերում գործում է ջայլամի սինդրոմը, Վիգեն Սարգսյանն այժմ գլուխը կմտցնի ավազի մեջ, մի որոշ ժամանակ անտակտ լրագրողներից հեռու կմա, որպեսզի ոչ ոք իրեն Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ անտակտ հարց չուղղի, համբերատար կսպասի, մինչեւ ամեն ինչ մոռացվի եւ նորից կանցնի «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացմանը:

Ուղղակի հաջորդ անգամ ԱԺ-ում պաշտպանության նախարարը ավելի զգույշ կլինի եւ որեւէ մեկի դոսյեն հանելուց առաջ կմտածի՝ իսկ արժե արդյո՞ք:

ՊՆ-ն երեկ ստիպված եղավ արձագանքել Ռուզաննա Խաչատրյանի գրառմանը եւ հայտարարեց, որ խոսքը չէր կարող լինել Վիգեն Սարգսյանի մասին, որովհետեւ նա երբեք հետախուզման մեջ չի եղել, «կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը` ծառայելով ՀՀ Զինված ուժերում որպես սպա»:

ՊՆ-ն վերջին նախադասությամբ նկատի ունի, որ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինծառայությունն անցել է ՊՆ-ում, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ռեֆերենտը լինելով: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում այս փաստը հիշատակելով՝ պնդեց, որ զորամասում ոչ մի օր չծառայած, բայց նախորդ գարնանը որպես կամավոր առաջնագիծ մեկնած պատգամավոր Արարատ Միրզոյանը Վիգեն Սարգսյանից քառակի ավելի է մարտական ծառայություն անցել։ «Եվ ուրեմն, եթե ՊՆ Վիգեն Սարգսյանը ծառայել է ՀՀ Զինված ուժերում, ուրեմն Սերժ Սարգսյանի երկարամյա քարտուղարուհին՝ Սաթիկը (ազգանունը ցավոք չգիտեմ, անունը քանիցս շոշափվել է մամուլում) Հայրենական Մեծ պատերազմի վետերան է»,- ավելի ուշ ՖԲ-ում գրեց Նիկոլ Փաշինյանը: 

Իսկ ֆեյսբուքյան մի օգտատեր գրել էր․ «Ես աշխարհում միայն մի երկիր գիտեմ, որտեղ Պաշտպանության նախարարի թարգմանիչը վերջում դառնում է Պաշտպանության նախարար»: 

Վիգեն Սարգսյանի ելույթն իսկապես թանկ նստեց նրա վրա: Եվ ափսոս, որ Հայաստանում դեռ երկար իշխանություն-ընդդիմություն հավասարը հավասարի՝ սուր բանավեճի ականտես չենք լինի:

Տպել
17108 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը