Կատալոնիայի ճգնաժամը կարող է խառնել ՀՀ-ԵՄ «շրջանակային» խաղաքարտերը. փորձագետ

Թեպետ Հայաստանին հաջողվել է Եվրամիության հետ համաձայնության գալ նոր շրջանակային համաձայնագրի հացում, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին կայանալիք Արեւելյան գրոծընկերության երկրների ղեկավարների Բրյուսելի գագաթնաժողովում, սակայն Կատալոնիայի շուջ առաջացած ճգնաժամը կարող է փոխել իրադրությունը:  

Այս կարծիքին է Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով, խնդիրը ոչ թե արդեն իսկ համաձայնեցված եւ հրապարակված Հայաստան-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն» է, այլ Եվրամիության ներսում տեղի ունեցող գործընթացները: «Ինտրիգը ոչ թե փաստաթղթի հետ է կապված, այլ, որքան էլ տարօրինակ է՝ Կատալոնիայի իրադարձությունների», - նշում է նա ու հավելում, որ կան եվրոպական մի շարք երկրներ, որոնք փորձում են քաղաքականացնել գործընթացը։ «Բանակցությունները շարունակվում են, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կկարգավորվի հարցը»,- նշեց բանակցային գործի մասնագետը:

Նրա խոսքով, այնուամենայնիվ 2013 թ-ի սեպտեմբերի իրադարձություններից հետո, երբ Երեւանը ընտրեց եվրասիական ուղին, Եվրամիության հետ բանակցություններում հայկական կողմին հաջողվել է հեռանալ «կամ-կամ» ձևակերպումից, համոզել ԵՄ-ին, որ կարող է լինել «և-և»: «Իրականում այժմ բարդ է ասել՝ կլինի՞ դա, թե՞ ոչ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Կատալոնիայի իրադարձություններն ինչպես կզարգանան։ Մի բան է ստորագրել համաձայնագիրը, այլ բան՝ անցնել դրա կատարմանը: Շատ բան կախված կլինի հայկական կողմի արհեստավարժություներից, որ բանակցային գործընթացը հեռու պահի քաղաքականացված երանգներից», - պարզաբանեց Մարտիրոսյանը։

Ի սկզբանե նշվում էր, որ այս տարվա նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւալյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովում Հայաստանը եւ Եվրամիությունը կստորագրեն նոր շրջանակային համաձայնագիրը:

Այնուհետեւ, սակայն Կատալոնիայում ծավալվող ճգնաժամի ֆոնին ՀՀ որոշ բարձրաստաիճան պաշտոնյաներ սկսեցին մի կողմից վստահեցնել, որ համաձայնագրի ստորագրման «խոչընդոտ չկա», այնուհետեւ միանգամից հավելելով՝ «հստակ ժամկետ ասել չենք կարող»: Միեւնույն ժամանակ հայկական կողմը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով մեսիջներ է ուղարկում Եվրամիությանը, որ Բրյուսելի գագաթաժողովին ընդունվելիք հռչակագրերում, եթե անդրադարձ լինի ԱլԳ տարածաշրջանի կոնֆլիտներին, մասնավորապես՝ ԼՂ հակամարտությանը, ապա Կատալոնիայի ճգնաժամը ոչ մի կերպ չպետք է ազդի այս հարցում ԵՄ դիրքորոշումների վրա:

«ԱլԳ բրյուսելյան հռչակագիրը, եթե անդրադառնալու լինի տարածաշրջանային հիմնախնդիրներին, հակամարտություններին, ապա  ԵՄ-ն  հետևողական լինի այն կարծիքների առումով, որոնք արձանագրված են ՄԽ գործունեության շրջանակներում, որոնք արձանագրված են Հայաստանի հետ ստորագրվելիք նոր փաստաթղթում, և վերջապես՝ նախորդ՝ Ռիգայում կայացած գագաթնաժողովում», - ընդգծում է tert.am-ի հետ զրույցում Արմեն Աշոտյանը՝ հույս հայտնելով, որ ԵՄ ներսում ծագած խնդիրները, նկատի ունի Կատալոնիայի անկախության հանրաքվեն և դրան հետևած զարգացումները, չեն խաթարի կոնֆլիկտների նկատմամբ առանձնացված քաղաքականությունը, որն ուներ ԵՄ-ն: Նրա խոսքով, սա Հայաստանի համար աքսիոմատիկ մոտեցում է:

Մարտիրոսյանի հետ չհամաձայնեց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ով կարծում է, որ քաղաքական խնդիրներ ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացում չկան: «Խնդիրները տեխնիկական են», - ասաց նա ու հավելեց, որ իր կարծիքով համաձայանագիրը կկնքվի: Նա հիշեցրեց, որ այդ մասին նաեւ վերջերս հայտարարեց ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, ում խոսքով ստորագրման արարողությունը կարող է տեղի ունենալ մոտավորապես նոյեմբերի 24-ին։

Վերջերս Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը Էստոնիայի մայրաքաղաքում անցկացվող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ժամանակ հայտարարեց, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

Միեւնույն ժամանակ Իսկանդարյանը միանշանակ չի պնդում, որ Բրյուսելում կողմերը հաստատ կստորագրեն փաստաթուղթը: «Բայց երբեք մի ասա՝ երբեք, և եթե չհասցնեն նոյեմբերի 24-ին, ապա ավելի ուշ կստորագրեն, բայց հաստատ կստորագրեն։ Կան խնդիրներ, բայց դրանք քաղաքական չեն։ Եվրոպացիների հետ համաձայնությունը կա, հարևանների հետ բարդությունները հարթվել են», - ասաց նա։ 

Երկու բանախոսներն էլ վստահ են, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի մասով Ռուսաստանի հետ «ամեն ինչ համաձայեցված է», ուստի 2013 թ-ի ուրվականի մասին պետք չէ խոսել: «Ռուսաստանի հետ ամեն ինչ համաձայնեցված է, լուրջ հակասություններ չկան։ Բայց նորից՝ ոչինչ բացառել չի կարելի։ Թեպետ դրա հավանականությունը քիչ է»,-ասաց Իսկանդարյանը։ Արթուր Մարտիրոսյանն էլ նշեց, որ ընդհանուր առմամբ, ամեն ինչ համաձայնեցված է, հակասություններ չկան խաղացողների հետ: Նրա կարծիքով, ՌԴ-ն էլ ուզում է ԵՄ հետ հարաբերությունները կարգավորել, քանի որ երկուսն էլ շատ բան են կորցնում այդ հակասություններից։

Միեւնույն ժամանակ փորձագետները նշում են, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումը դեռեւս չի նշանակում, որ այն միանգամից կյանքի է կոչվելու: Այն դեռ պետք է անցի բավականին երկար վավերացման գործընթաց ՀՀ-ում եւ Եվրամիության անդամ պետություններում: Այս գործընթացում, որն, ըստ մասնագետների կանխատեսումների կարող է տեւել մեկ տարուց ավելի, հնարավոր է առաջանան նոր բարդություններ: Օրինակ, ԵՄ անդամ երկրներից Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Հունգարիայի հետ։ Այդ կապերը խզվեցին Բուդապեշում ՀՀ Պն սպա Գուրգերն Մարգարյանին կացնահարած, մարդասպան Ռամիլ Սաֆարովին  Ադրբեջանին արտահանձնելուց հետո:

Փորձագետերի խոսքով, այս հարցում թերեւս Հայաստանը հույս է կապում ԵՄ-ի պաշտոնյաների հետ, որոնք Հունգարիայի հետ կապված հնարավոր խնդիրները կփորձեն կարգավորել:

Իսկանդարյանի խոսքով, պարտադիր չէ, որ ՀՀ-ի և Հունգարիայի հարաբերությունները կարգավորվեն, բոլոր միություններում էլ հակասություններ կան: «Այս փաստաթղթում կան կոնկրետ բաներ, որոնք Հայաստանը պետք է կատարի, կան նաև ԵՄ-ի կոնկրետ պարտականությունները։ Դա երկարատև աշխատանք է, այն գործընթաց է, ոչ թե միանգամյա ակտ, որը ստորագրեցիր և վերջ։ Դա տեւական աշխատանք է», - ասաց նա ու ընդգծեց, որ բոլոր միությունները միայն համագործակցության հարթակ չեն, այլ նաև՝ տարաձայնությունների։

«ԵՄ-ն իր մեջ ներառում է 28 երկիր, որոնք տարբեր են, ունեն խնդիրներ նույնիսկ իրենց ներսում, ուր մնաց՝ մյուս երկրների հետ։ Հունգարիան հազվագյուտ երկիր է, նրանց պետք չէ Հայաստանը, որպեսզի խնդիրներ ունենան ԵՄ ներսում», - նշում է Ալեքսանդր իսկանդարյանը։ Այժմ, նրա խոսքով, պետք է ուղղակի մտնել «այդ ջրի մեջ», իսկ հետո կլինեն սովորական դիվանագիտական ու բյուրոկրատական գործընթացներ, որոնք կմաքրեն այդ հակասությունները։

Տպել
3818 դիտում

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ