Հայաստանցիներս ռուսական գազի դիմաց վճարում ենք 2.7 անգամ թանկ, քան՝ ռուսաստանցիները

Հայաստանում էին հավաքվել ԵՏՄ անդամ երկրների վարչապետները եւ գումարել Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստ: Նիստի թերեւս ամենաուշագրավ մասը վերաբերում է ԵՏՄ տարածքում միասնական էներգետիկ շուկային: Ինչի՞ մասին է խոսքը:

Երբ ձեւավորվեց Եվրասիական տնտեսական միությունը, որոշվեց, որ 2025 թվականից սկսած ԵՏՄ տարածքում կլինի էներգետիկ միասնական շուկա: Այսինքն, էներգակիրների գները 2025 թվականից ԵՏՄ բոլոր երկրներում կլինեն գրեթե նույնը, կամ՝ առնվազն իրար շատ մոտ: Իսկ միջկառավարական խորհրդի նիստում Բելառուսի վարչապետը ահազանգեց, որ հիմա խոսվում է այդ ժամկետը հետաձգելու մասին:

Եթե քննարկենք ԵՏՄ-ն որպես տնտեսական միավորում, ապա այդ տարածքում էներգետիկ ընդհանուր շուկայի բացակայությունը ցույց է տալիս այդ միավորման ամբողջ աբսուրդը: Մեղմ ասած՝ աբսուրդը: Դա արդեն աբսուրդ չէ, այլ մտագարության արգասիք:

Պատկերը հետեւյալն է, եթե ներկայացնենք ընդհանրացված ձեւակերպումներով: Հինգ երկիր հավաքվում են ու ստեղծում տնտեսական միասնական տարածք: Այդ տարածքը բարձր մաքսատուրքերով փակում են այլ երկրների արտադրանքների առաջ, որպեսզի ներքին շուկայում առաջին հերթին սպառվի ներքին արտադրողների արտադրանքը: Իբր դա բերելու է տնտեսության զարգացմանը:

Բայց այդ մի քանի երկրներից երկուսը (տվյալ դեպքում՝ Ռուսաստանն ու Ղազախստանը) ունեն նավթի ու գազի հսկայական պաշարներ, իսկ մյուս երեքը (Բելոռուսը, Հայաստանը եւ Ղրղըզստանը) չունեն: Ո՞րը կլիներ ամենապարզ տրամաբանական լուծումը այս դեպքում: Եթե տնտեսական տարածքը փակվել է այլ երկրների առաջ, նշանակում է՝ ներսում էներգակիրների միասնական գներ պետք է լինեն: Բայց, քանի որ ԵՏՄ-ն ինքն իրենով որեւէ առնչություն չունի տրամաբանություն հետ, ուստի վերը նշված լուծումը չկա: 

Արդյունքում ստացվում է մի զավեշտալի պատկեր: Ռուսաստանն ու Ղազախստանը իրենց բնակչությանն ու արտադրողներին վաճառում են էժան նավթամթերքներ ու գազ, իսկ մյուսների վրա նույն ապրանքը սաղացնում ավելի թանկ, շատ ավելի թանկ գներով: Որ ավելի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնենք հետեւյալ համեմատությունը: Ռուսաստանի՝ մեզ աշխարհագրորեն ամենամոտ մարզում՝ Կրասնոդարում, մեկ խմ գազը բնակիչ բաժանորդին վաճառվում է 6.03 ռուբլով կամ՝ 50 դրամով: Հայաստանում բնակիչ բաժանորդը նույն ծավալի գազի դիմաց վճարում է 139 դրամ: Հայաստանում գազը մոտ 2.7 անգամ թանկ է: Գրեթե նույնքան է տարբերությունը նաեւ խոշոր սպառողների համար:

Եվ ուրեմն, եթե ՀՀ բնակիչը ձմռանն իր տունը տաքացնելու համար ծախսում է, ասենք, 40 հազար դրամի գազ, ՌԴ բնակիչը ծախսում է 15 հազար դրամի գազ: Եթե մեր արտադրողը իր մեկ միավոր ապրանքը արտադրելու համար ծախսում է 1000 դրամի գազ, ապա ճիշտ նույն արտադրանքը արտադրող ՌԴ տնտեսվարողը ծախսում է 370 դրամ: Այլ կերպ ասած, մեր բնակիչը ավելի շատ գումար է ծախսում էներգակիրների վրա եւ այլ ապրանքներ ու ծառայություններ ավելի քիչ է ձեռք բերում, ավելի քիչ է ֆինանսավորում այդ ապրանքներն ու ծառայությունները արտադրողներին ու մատուցողներին, քան ՌԴ բնակիչը՝ իր արտադրողներին: Մեր արտադրողը միավոր արտադրանքի վրա մոտ երեք անգամ ավելի շատ էներգետիկ ծախս է անում ու արդյունքում ստանում շատ ավելի թանկ ինքնարժեքով ապրանք, քան նույն ապրանքը՝ ՌԴ-ում: Ու նրանք բոլորը հավաքված են մեկ միասնական տնտեսական տարածքում, որը սահմանափակ է այլ երկրների արտադրողների համար: 

Այս պատկերին սովորաբար հակադարձվում է այն փաստը, թե միեւնույն է, ՌԴ-ն Հայաստանին գազը վաճառում է էժան գնով: Ախր հարցը մեծ հաշվով գինը չէ, այլ հավասար պայմանները, որոնք արմատապես խախտվում են, ու ողջ այդ ԵՏՄ կոչվածը դարձնում տնտեսագիտական կրկես:

Ու բոլորովին տարօրինակ չէ, որ միասնական էներգետիկ շուկայի մասին քննարկումներ, ըստ էության, չեն լինում: Օրինակ, վերը նշված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ այդ թեման փակել է ՌԴ վարչապետ Մեդվեդեւը: «ԵՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիան խորանում ու ծավալվում է...»,- ասել է նա ու հավելել, թե  նավթի ու գազի նշանակությունը ԵՏՄ տնտեսություններում գնալով նվազում է: «Այժմ պետք է խոսել եկամուտներ գեներացնող այլ աղբյուրների մասին»,- ասել է նա: Դե, ծիպը՝ ի՞նչ եք անընդհատ նավթի ու գազի մասին խոսում, ինտեգրվում-զարգանում-բարգավաճում ենք, իսկ  դուք հա գազ-գազ...: Ավելի բարձր մատերիաների մասին խոսեք: ԵՏՄ-ում գազի ու նավթի նշանակությունը նվազում է, կարելի է ասել՝ հասել է նվազագույնին, էլ վաբշե դեր չունի՝ պանիմայեշ: Ու դա ասում է մի երկրի վարչապետ, որի բյուջեի մոտ կեսը այլ երկրների, այդ թվում նաեւ մեզ վաճառած նավթից ու գազից ստացած եկամուտներն են:

Տպել
9395 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին