Ջրաշենում բերքի իրացումը լուրջ խնդիր է, կարտոֆիլն անասունների բաժին է դառում

18/10/2017 schedule14:17

Լոռու մարզի Ջրաշեն գյուղում կարտոֆիլի բերքահավաքն ավարտվել է, սակայն բնակչությունը չի կարողանում այն իրացնել: Armtimes.com-ի հետ զրույցում Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյանն ասաց, որ այս տարի բերքը բավականին լավ է եղել, ստացվել է ավելի քան 40 ցենտներ կարտոֆիլ. «Բերքը լավ էր, բայց իրացումն է խնդիր, կոնկրետ մթերում որ լիներ` գյուղացու համար շատ լավ կլիներ»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով` միակ մթերող կազմակերպությունը պաշտպանության նախարարությունն է, որն իրականացվում է մրցույթով. «Մրցույթ են հայտարարում, ուրիշ տեղերից ավելի էժան են դնում ու շահում…»:

Մեկ ամիս անց Ջրաշենում կսկսվի նաեւ կաղամբի բերքահավաքը, որն իր հերթին եւս մթերման խնդիր առաջ կբերի: Գյուղացիները բերքը փորձում են իրացնել ճանապարհներին ու տանից: Մանր առեւտրականներն էլ են գյուղ այցելում, սակայն այնպիսի գին են որոշում, որը գյուղացուն ձեռնտու չէ:

Ջրաշենցի Վոլոդյա պապն ասում է, որ նախորդ տարվա կարտոֆիլի մեծ մասը ողջ ձմեռ անասուններին է տվել. «Ես ավելի լավ է անասուններին կերակրեի, քան իրենց դրած գնով ծախեի»,- ասաց նա ու նշեց, որ ողջ տարին հողի հետ կռիվ տալով՝ սպասում են լավ բերք ստանալուն, որի դեպքում արդեն իրացման խնդիրն է մեծանում. «Այ, որ պետությունը կարողանար նաեւ աջակցել մթերման հարցում` շատ լավ կլիներ»:

3600 բնակիչ ունեցող Ջրաշեն համայնքում համայնքային բյուջեով վերջին տարիներին գյուղամիջյան ճանապարհներն են բարեկարգվել: Գյուղապետն ասում է, որ նախորդ տարի մանկապարտեզ են կառուցել, որն արդեն իսկ պատրաստ է շահագործման, սակայն դռները դեռեւս փակ են. «Մանկապարտեզը բյուջեով կառուցեցինք 2 խմբի, շուրջ 50 երեխայի համար, սակայն գույք չունենալու պատճառով չենք կարողանում աշխատեցնել»,- նշեց գյուղապետն ու հավելեց, որ գույքի ձեռքբերման խնդրանքով դիմել է բազմաթիվ մարդկանց ու կառույցների, սակայն` ապարդյուն:

Ջրաշենում մանկապարտեզի տարիքի ավելի քան 250 երեխա կա:  Տղամարդիկ տարվա մեծ մասը արտագնա աշխատանքի են մեկնում, իսկ կանայք, ովքեր կարող են աշխատել, ստիպված մնում են տանն ու երեխաներին խնամում:

Տպել
5182 դիտում

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները