«Զոհրաբյանի անզոր չարության հետեւանքն է». 4 փաստաբան երեկ կարգապահական տույժի է ենթարկվել

Փաստաբանների Պալատի խորհուրդը հոկտեմբերի 18-ին որոշել է փաստաբաններ Տիգրան Աթանեսյանին, Արմեն Սողոմոնյանին եւ Արթուր Գրիգորյանին ենթարկել կարգապահական տույժի. նրանք տուգանվել են 100 հազար դրամով եւ մասնակցելու են մի քանի ժամ դեոնթոլոգիայի դասընթացների:

Մեր զրույցում Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իր կողմից պրիլ ամսին բողոք էր ներկայացրել Փաստաբանների Պալատի ընդհանուր ժողովին՝ վիճարկելով իր նկատմամբ մեկ այլ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը:

Փաստաբանի խոսքով, ոմն Գեւորգ Գեւորգյանի (պալատի աշխատակից) ստորագրությամբ պատասխան է ստացել վիրավորական եւ անգրագետ արտահայտություններով եւ այն հրապարակել է ֆեյսբուքյան փակ խմբում. «Ես եւ իմ ընկերները մեկնաբանել ենք, գնահատականներ ենք տվել, սակայն դրանք վիրավորանքներ չեն պարունակում, խիստ քննադատական են մեր մեկնաբանությունները:

Ես համոզված եմ, որ այդ նամակի իրական հեղինակը Արա Զոհրաբյանն է, Գեւորգ Գեւորգյանը ընդամենը ստորագրողն է: Գեւորգին հանձնարարվել է բողոք ներկայացնել իմ Արթուր Գրիգորյանի, Երվանդ Վարոսյանի ու Արմեն Սողոմոնյանի դեմ. Երվանդ Վարոսյանի մասով չեն հարուցել, մեր երեքի դեմ հարուցել են: Մի հատ էլ առանձին վարույթ կա հարուցված Վահե Գրիգորյանի դեմ՝ նույն հարցի շուրջ: Ես այդ հիմնարկը որեւէ կերպ լուրջ չեմ ընդունում, սա պարզապես հերթական անգամ Զոհրաբյանի անզոր չարության հետեւանքն է, վրեժ խնդիր լինելու, հետապնդելու, որն արդեն վաղուց իմ ծիծաղն է առաջացնում: Նման հեղինակազուրկ եւ իր տեղը չգտած հիմնարկը չպետք է արդեն գոյություն ունենա»,- մեր զրույցում ասաց հայտնի փաստաբանը:

Մեր հարցին ի պատասխան Աթանեսյանը նշեց, որ պատրաստվում է վիճարկել խորհրդի որոշումը: Նա նաեւ ասաց, որ երեկ խորհդի նիստին չի մասնկացել. «Ես չեմ մասնակցել արհամարհում եմ այդ խորհուրդն էլ հիմնարկն էլ ամբողջությամբ»,- եզրափակեց նա:

Տիգրան Աթանեսյանն այս տարի արդեն երկրորդ կարգապահական տույժն է ստանում՝ 16 տարվա փաստաբանական ստաժի ընթացքում:

Փաստաբանների պալատի խորհուրդը երեկ կարգապահական տույժի է ենթարկել նաեւ փաստաբան Մուշեղ Շուշանյանին: Այս անգամ սակայն պատճառը ոչ թե գրառումներ են եղել, այլ՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիմումն ուղղված ՓՊ:

Մասնավորապես սույն թվականի հունիսի 21-ին դատական նիստում դատարանը հեռացրել էր «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանին կոչով ժողովրդին դիմելու համար, հայտարարվել էր ընդմիջումից, որից հետո Մուշեղ Շուշանյանը նիստերի դահլիճ չէր վերադարձել՝ հայտարարելով, որ Վարուժան Ավետիսյանն իրեն թույլ չի տալիս իր բացակայությամբ մասնակցել նիստերի: Մուշեղ Շուշանյանի այս քայլն Արտուշ Գաբրիելյանը որակել էր որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ կիրառել դատական սանկցիա՝ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմում ուղարկելով Փաստաբանների պալատ: Երեկ խորհուրդն առանց Շուշանյանի նիստ  է արել եւ որոշում կայացրել տույժի ենթարկել:

Տպել
3763 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը