Վանաձորում երեկ այրված 4-ամյա փոքրիկը ընտանիքի 6-րդ երեխան է, երկրորդ կորուստը. Ֆոտո

13/10/2017 schedule11:21

Վանաձորում նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. Օր.-ի 109 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` անզգուշությամբ մահ պատճառելը:

Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբեի 12-ին, Աղայան 25 բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով, ննջասենյակում այրվածքներով, մահացած վիճակում հայտնաբերվել էր 4-ամյա տղա երեխայի դի, որը դեպքի պահին տանը միայնակ էր եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Armtimes.com-ին հասած տեղեկություններով` հրդեհը բռնկվել է էլեկտրական սալօջախից, երեխան քնած է եղել, անկողինն սկսել է այրվել, ինչն էլ հանգեցրել է փոքրիկի մահվանը: Մայրը դեպքի պահին տանը չի եղել: Հրդեհը նկատել են  հարեւանները:

Փոքրիկի մայրը` Ն. Խաչատրյանը, 5 երեխաների մայր է, երեխաներից երկուսը տեւական ժամանակ է, ինչ հանձնված են սկեսրոջ խնամքին, ավագ տղան Երեւանում է աշխատում, Նաիրայի խնամքին մահացած փոքրիկն էր ու 7-րդ դասարանում սովորող տղան: Ամուսինը ազատազրկման է դատապարտված:

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գեւորգյանը armtimes.com-ի հետ զրւյցում հայտնեց, որ Խաչատրյանի ընտանիքը վաղուց է հայտնվել պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Հանձնաժողովի քարտուղարի խոսքով` Ն.Կարապետյանը աշխատասեր կին է, ֆիզիկական ծանր աշխաանքներ է արել երեխաներին պահելու համար: Կնոջ միակ թերությունը կենցաղավարության բացակայությունն է եղել. «Սոցիալապես ոչ ճիշտ վարքագծով ընտանիք է եղել: Կնոջ խնդիրները սկսեցին ամուսնանալուց հետո: Այս կինը չունի կենցաղավարության ու ծնողավարության  հմտություններ, ֆիզիկապես առողջ կին է, արել է ամեն ծանր աշխատանք»,-ասաց նա, հիշելով, որ երեխաներից մեկին տարիներ առաջ հյուծված վիճակում տեղափոխել են մանկատուն, որտեղ էլ մահացել է.«Երեխաներից մեկը խեղդվելիս էր եղել գյուղում, հրաշքով էին փրկել: Մյուս երեխային, ով մեկ տարեկան չկար,  հյուծված վիճակում տեղափոխեցինք մանկատուն, որտեղ էլ կարճ ժամանակ անց մահացավ»,-վերհիշեց Լեռնուհի Գեւորգյանը: Նշված դեպքերը շուրջ 10 տարվա պատմություն ունեն:

Գեւորգյանի փոխանցմամբ` երեխաներից երկուսը գտնվել են սկեսրոջ խնմաքի տակ, քանի որ մայրը չի կարողացել զբաղվել բոլորի խնամքով.«Մենք ցանկանում էինք, որ բոլոր երեխաներին հանձնեինք տատիկին, բայց սկեսուրն ասեց, որ չի կարողանա 4-ին էլ պահել: Այս փոքրիկին քանիցս ցանկացել ենք տանել մանկատուն, սակայն պարզվել է, որ մայրը, ով շուկայում է աշխատում, դայակ է վարձել, ով զբաղվել է փոքրիկի խնամքով, իսկ երեկվա դեպքը պարզապես դժբախտ պատահար է»,-ասաց նա, մեկ անգամ եւս կրկնելով, որ մայրը երեխաների համար արել է հնարավորը, պարզապես ծնողավարության ու կենցաղավարության պակաս է ունեցել:

Տպել
8848 դիտում

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն