Կորեական ընկերությունն իր ապրանքների համար տարանցիկ ճանապարհ է ընտրել Ախալքալաքը

10/10/2017 schedule12:27

Black and Caspian sea կորեական ընկերության ղեկավարներն այցելել են Ախալքալաք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի տեղի հատվածին ծանոթանալու համար, քանի որ դիտարկում են Ախալքալաքը ինչպես շահավետ տարանցիկ միջանցք, գրում է jnews.ge-ն: 

Ընկերությունը նույնիսկ ընտրել է Caucastransexpress տրանզիտային ընկերությանը, որպես գործընկեր, ում միջոցով իրականացնելու է իր փոխադրումները: Black and Caspian sea-ն պատրաստ է հաջորդ տարվա հունվարից Ախալքալաքի միջով տանել իր ապրանքները:

«Կարծում եմ, որ Ախալքալաքի կայարանը ապագայում շատ կարեւոր տեղ է լինելու, որպես տրանզիտային միջանցք, ուստի եկել եմ այստեղ տեսնելու համար այն: Մենք ցանկանում ենք, որ Կենտրոնական Ասիայից ստացված ապրանքները տեղափոխվեն Թուրքիա եւ Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի երկրներ: Հուսով եմ, որ միջանցքը կայուն կլինի»,- ասում է Black and Caspian sea ընկերության տնօրեն Լի Դոնգը:

Ընդհանուր առմամբ, կորեացիները տեղափոխելու են Ղազախստանից եւ Ուզբեկստանից` պոլիպրոպիլեն եւ պոլիէթիլեն:

Caucastransexpress ընկերության նախագահ Գիորգի Դանելիան գտնում է, որ Ախալքալաքի դերը շատ կարեւոր է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում:

«Միջանցքը դառնում է շատ գրավիչ, ու այդ միջանցքում կարեւորագույն այլընտրանքներից է նախատեսվում Ախալքալաքը: Երկաթգծով ապրանքների փոխադրումը ամենաէժաններից է»,- ասում է Գիորգի Դանելիան:

Caucastransexpress ընկերության շրջանային համակարգող Միխայիլ Կոլիկիդին կարծում է, որ եթե բեռներն անցնեն Ախալքալաքի կայարանով, ապա դա հնարավորություն կտա ստեղծել նոր աշխատատեղեր եւ զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում:

«Կբացվեն տերմինալները, հարկերը կմտնեն տեղական բյուջե: Ես շատ հույսեր ունեմ, տեսնենք, լավ կլինի, եթե իրականացվի: Դրական ազդեցություն կլինի: Կզարգանա նաեւ զբոսաշրջությունը: Զբոսաշրջիկները կծանոթանան մեր ամենօրյա կյանքի հետ, կհամտեսեն Ջավախքի խոհանոցը եւ կծանոթանան Ջավախքի տարբեր ազգությունների ավանդույթներին: Բացի այդ, Հայաստանը նույնպես կարող է իր ապրանքները տանել Ախալքալաքով»,- ասում է Միխայիլ Կոլիկիդին:

Տպել
2132 դիտում

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք