Ջավախքում բախումներից հետո համաձայնության են եկել՝ խաչքարը կկանգնեցվի 3 տարի հետո

07/10/2017 schedule10:01

Գումբուրդոյի միջադեպից հետո ձևավորված աշխատանքային խումբը քննարկել և եկել է համաձայնության, որ եկեղեցու նորոգման աշխատանքները վերջացնելուց հետո, մոտ 3 տարի հետո, ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում և կկանգնեցվի խաչքար, գրում է jnews.ge-ն: 

Աշխատանքային խումբը ձևավորվել էր միջադեպից երկու օր անց, որպեսզի քննարկի և լուծում գտնի Գումբուրդո գյուղի բնակիչների բարձրացրած պահանջի վերաբերյալ: Աշխատանքային խմբի կազմում են թե աշխարհիկ պաշտոնյաներ, թե հոգևորականներ, թե հասարակ գումբուրդոցիներ:

Աշխատանքային խմբի պայմանավորվածությունն անձամբ Գումբուրդոյի բնակչությանը ներկայացրեց Վիրահայոց թեմի առաջնորդը:

«Մեր համայնքի բարձրացրած երկու հարցերը ունեցել են դրական լուծում: Առաջինը, որ մեր նախնիների ոսկորները, առաջին հերթին այստեղ հայերի ոսկորներ են, բնական է այս տաճարը հազար տարի կա, կարող է լինել և վրացիների ոսկորներ: Ուրեմն այս ոսկորների հարցը լուծված է, այս ոսկորները մեր նախնիների, մեր քահանաների, մեր պապերի, թաղվելու են այստեղ, եկեղեցու բակում: Մարդկային բարոյական հարց կա, որովհետև ոսկորները այդտեղ են եղել և այդտեղ էլ պիտի թաղվի»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ միաժամանակ հավելելով, որ տաճարի նորոգման ամբողջ ընթացքում կարող է շինարարները մինչև 1,5-2 մետր հողի մակարդակից իջեցնեն ներքև, որպեսզի հետազոտական աշխատանքներ տարվեն:

«Եթե մինչև հիմա 45 պարկ ոսկոր է դուրս եկել, հետո կարող է ավելի շատանալ: Ամեն անգամ չենք տանելու թաղելու, առաջարկում ենք Վրաստանի պատրիարքի երաշխիքով, պետության երաշխիքով, և մեր երաշխիքով, որ այստեղից մեր ոսկորները հանենք մի հարմար տեղ պահենք: Բայց պիտի տեղը սարքենք նորմալ և բոլոր ոսկորները մի տեղ հավաքենք: Երկու կամ երեք տարվա ընթացքում, երբ որ ավարտվի ու սկսվի բարեկարգումը տեղ է հատկացվելու, որտեղ մենք բերում ենք հավաքված ոսկորները և թաղում ենք»,- վստահեցրեց թեմակալ առաջնորդը:

Անդրադառնալով խաչքար կանգնեցնելու խնդրին, որը հենց սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած իրադարձությունների բուն պատճառն է, հոգևոր առաջնորդն ասաց, որ տապանաքար կլինի, բայց թե ինչ տեսք կունենա այն, դեռ չեն կարող ասել:

«Վրացի և հայ ճարտարապետները իրար հետ աշխատելու են, կարող է երկու խաչքար դնեն, կարող է հետաքրքիր մի ուրիշ բան, երկու կողմերի որոշումով պիտի լինի տապանաքար-հուշաքար, ինչի տապանաքար, որովհետև ոսկորներ են, ննջեցյալներ են: Եվ վրան պետք է գրված լինի հայերեն և վրացերեն լեզուներով: Ես կարծում եմ շատ բան չարժի գրել, պետք է գրվի, որ այստեղ մեր պապերն են, հոգևորականներն ննջում: Աստված ողորմի իրենց ոսկորներին»:

Եկեղեցու բակում հավաքված մոտավոր 30 մարդ, իրենց համաձայնությունը տվեցին, որպեսզի պայմանագիր կնքվի, որպես երաշխիք: Եվ իրենք կսպասեն մինչև եկեղեցու վերականգման աշխատանքների ավարտը:

Գյուղի ամենատարեց բնակիչ, Ղազար Խանոյանն ասաց. «Իմ տատիկս մահացավ, ես 14 տարեկան էի, իմ ներկայությամբ հենց եկեղեցու բակում են թաղել: Մենք այսօր Ձեզ ենք հավատում, որ երեք անգամ վերաթաղելուց հետո մեր նախնիների ոսկորները վերջապես հանգստություն կգտնեն»:

Գյուղում չխոսեցին եկեղեցու պատկանելիության հարցի շուրջ, կամ միջադեպից հետո հարուցված քրեական երեք հոդվածների մասին:

Տպել
3308 դիտում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)