Ո՞վ է հաստատել «Հայ մեծերը» պաստառների շարքը. հարցեր՝ Տարոն Մարգարյանին

20/09/2017 schedule16:35

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ «Հայ մեծերը» պաստառների շարքում իր հոր՝ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը ներառելն իր հետ չի համաձայնեցվել։

Երեւանի ավագանու Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Գուցե անձամբ իրեն չեն տեղեկացրել, բայց Երեւան քաղաքում ցանկացած պաստառ փակցնելիս քաղաքապետարանի համապատասխան վարչությունը պետք է հավանություն տա։ Սեպտեմբերի 11-ին նամակով դիմել էի Տարոն Մարգարյանին՝ պարզելու շարքի հեղինակներին եւ վահանակներին հայտնվելու մեխանիզմները։ Տարոն Մարգարյանի երեկվա հայտարարությունից հետո իմ նամակի պատասխանին ավելի մեծ հետաքրքրությամբ եմ սպասում։

11 սեպտեմբերի

Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է Երեւան քաղաքում հայտնված «Հայ մեծերը» պաստառների շարքը, որոնց վրա պատկերված կերպարները ոչ միանշանակ քննարկումների տեղիք են տվել:

Փողոցների վերանվանման դեպքում, երբ խոսքը վերաբերում էր «Ելք» խմբակցության կարծիքով Մեծերի անուններով ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող կերպարների անուններով փողոցներն անվանակոչելուն, Դուք հանկարծ մատնանշեցիք, որ անհրաժեշտ է լսել հանրային կարծիքը: Նույնը պնդեցին Ձեր խմբակցության անդամները Կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում անվանակոչման նախագծերը քննարկելիս:

Ելնելով Ձեր առաջարկած տրամաբանությունից եւ ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ եւ 37-րդ հոդվածի 2-րդ մասերով խնդրում եմ տեղեկություն տրամադրել, թե՝

  1. Ինչպե՞ս է չափվել հանրային կարծիքը «Հայ մեծերը» շարքը քաղաքի տասնյակ վահանակների վրա փակցնելուց առաջ:
  2. Ո՞ր նախագծի հիման վրա է որոշում կայացվել քաղաքում ունենալ նման շարք:
  3. Ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է առաջարկել սույն նախագիծը:
  4. Ո՞ր ստորաբաժանումն է եւ ո՞վքեր են հաստատել նախագիծը:

Հարգանքով՝ Արայիկ Հարությունյան

Երեւանի ավագանու Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ»:

Տպել
2991 դիտում

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է