Սպասողական վիճակ. ղարաբաղյան ճակատում մեծ պայթյուն է լինելու

06/09/2017 schedule19:57

Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով կարեւոր իրադարձություն է տեղի ունենալու, բաց թե ինչ, շատ դժվար է կանխատեսել: Փաստ է, որ  Հայաստանի շուրջ լուրջ պրոցեսներ են խմորվում, որոնք տարբեր դերակատարներ ունեն՝ ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի: Սրանցից յուրաքանչյուրն այդ պրոցեսներում սեփական շահն ունի, իսկ Հայաստանի համար դրանց առանցքը, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է:

Այսօր հայտնի դարձավ, որ Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ուժի մեջ է: Արբեջանի ԱԳ նախարարն ասաց, որ հանդիպումը համաձայնեցված է եւ նշեց, որ դրա ընթացքում քննարկվելու են գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հարցը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ հանդիպումը հավանաբար կկայանա սեպտեմբերի 20-ից հետո: Սա մյուս կողմից նշանակում է, որ հանդիպումը կարող է նաեւ չկայանալ, բայց այժմ դա չէ կարեւորը: Երկու ԱԳ նախարարների հանդիպումներ միշտ էլ եղել են եւ կլինեն, կարեւորն այն է, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում դրանից առաջ, առավել եւս, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ամեն ինչ անում են, որ նախարարների հանդիպմանը հաջորդի նաեւ նախագահների մակարդակով հանդիպում:

Եթե փորձենք ի մի բերել իրավիճակը, հետեւյալ պատկերը կուրվագծվի.

  1. Հայաստանում եւ Արցախում պետական տարբեր մակարդակներով ղարաբաղյան հարցով փակ եւ բաց քննարկուներ են տեղի ունենում:

Վերլուծաբանների եւ քաղաքագետների գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի 4-օրյա այցը Արցախ պատահական չէր, հատկապես որ Արցախի Անկախության հռչակագրի օրվան նվիրված միջոցառումներին Սարգսյանը նախկինում էլ է մասնակցել, սակայն դրա համար 4 օր չի հատկացրել: Բնականաբար, Սարգսյանի այցի ընթացքում Արցախի ղեկավարության հետ քննարկվել են առաջիկայում սպասվող հանդիպումները եւ բոոր այն հնարավոր զարգացումները, որ կարող են ուղեկից լինել դրանց, այդ թվում՝ ռազմական: Բացի սա, Հայաստանի խորհրդարանում վերջին շաբաթվա ընթացքում բաց եւ փակ քննարկումներ եղան, իսկ ՀՅԴ-ն նախօրեին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունները եւ մեր անելիքները» խորագրով համաժողով կազմակերպեց:  Այսօր էլ Ստեփանակերտում Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանին: Դաշնակցությունը կարեւոր պահերին միշտ կոնկրետ դերակատարություն է ստանձնում՝ քարոզչական դաշտում համապատասխան ֆոն ապահովելու կամ այլ նպատակներով:

  1. Որոշակի գործընթացներ են տեղի ունենում ՀԱՊԿ-ի շրջանակներում, հայ-ռուսական ռազմական համագործակցության ոլորտում, եւ հակառակը՝ Հայաստանը երես է թեքում ՆԱՏՕ-ից:

Ապրիլյան պատերազից հետո Հայաստանից իշխանության մակարդակով լուրջ դժգոհություններ էին հնչում թե՛ ՀԱՊԿ-ի եւ դրա առանձին անդամ երկրների, եւ թե՛ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ուղղությամբ: Փոխարենը Սերժ Սարգսյանի՝ այս տարվա մարտին Բրյուսել կատարած այցով էականորեն  ջերմացան Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Այդ ժամանակ Երեւանում տարբեր ՀՀԿ-ականներ ասուլիսներում եւ հարցազրույցներում հայտարարում էին, որ ՀՀ-ն անկախ եւ ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշում այս կառույցների հետ ինչ հարաբերություններ հաստատի: Մի քանի օր առաջ Վրաստանում հայտնի զորավարժություններին Հայաստանի չմասնակցության աղմուկը մեկնաբանելով՝ այդ նույն ՀՀԿ-ականները մեծապես կարեւորում էին ՀԱՊԿ-ի դերը Հայաստանի անվտանգության հարցում, իսկ ՆԱՏՕ-ի նկատմամբ մարտյան ջերմությունից հետք անգամ չէր մնացել:

  1. Հայ-ադրբեջանական շփման գծում վտանգավոր «խաղաղություն» է տիրում:

Արդեն ավելի քան երկու ամիս է՝ ադրբեջանական կողմը ձեռնպահ է մնում սահմանին լուրջ միջադեպեր հրահրելուց: Զինադադարի վերջին խոշոր խախտումը հուլիսի սկզբին էր Արցախի հարավարեւմտյան ուղղությամբ, որը միջազգային մեծ արձագանք ունեցավ, դատապարտող հայտարարություններ հնչեցին ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՄԽ համանախագահ պետությունների կողմից: Ադրբեջանի օրակարգում որեւէ փոփոխություն չի եղել, ուստի այսքան երկար թայմ աուտ վերցնելու համար Իլհամ Ալիեւը պետք է լուրջ պատճառ ունենար: Ավելի հավանական է, որ սպասողական այս վիճակը պայմանավորված է հենց ղարաբաղյան հարցով ակնկալվող զարգացումից, որին այդպես պատրաստվում են նաեւ Հայաստանում եւ Արցախում:

Թե ինչ կարող է տեղի ունենալ, իսկապես դժվար է պատկերացնել, հատկապես որ շահագրգիռ կողմերից որեւէ մեկը ինֆորմացիոն արտահոսքեր չի կազմակերպում, հարցազրույցներում թեման նրբորեն շրջանցվում է, եւ նույնիսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դիտորդական խմբի ուղղությամբ անցյալ շաբաթվա կրակոցները որեւէ արձագանք չունեցան: Շատ արագ թեման փակվեց: Ամենավտանգավորն այն է, որ նման խուլ եւ լարված իրավիճակները սովորաբար մեծ պայթյունով են ավարտվում: Եվ մնում է միայն հուսալ, որ այդ պայթյունը կլինի դիվանագիտական եւ ոչ թե մարտի դաշտում: 

Տպել
16666 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)