Փաստաբանները 16 հայց են ներկայացրել news.am կայքի դեմ. առաջին նիստի օրը հայտնի է

4 փաստաբաններ՝ Գեւորգ Մկրտչյանը, Վրեժ Խաչիկյանը, Սիմոն Բաբայանն ու Արսեն Հարությունյանը 16 հայց են ներկայացրել news.am կայքի սեփականատեր «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության դեմ:

Փաստաբանները պահանջում են հերքել վերը նշված կայքում զրպարտություն համարվող տեղեկատվությունները: 16 հայցերն էլ վարույթ է ընդունվել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ 16 հայցերից մեկով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին:

Հայցվորներն ըստ էության զրպարտություն են համարել Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո news.am կայքում տեղ գտած մի շարք հրապարակումներ:

Այսօր հայցվոր, փաստաբան Սիմոն Բաբայանին խնդրեցինք մանրամասնել հայցապահանջը, նաեւ հստակեցնել, թե սույն կայքում տեղ գտած ո՞ր հրապարակումներն է հայցվոր կողմը համարում զրպարտություն: Սիմոն Բաբայանը մեր հարցին պատասխանեց գրավոր: Բաբայանի փոխանցմամբ՝ News.am կայքի դեմ իր կողմից հայցապահանջներ է ներկայացվել «Պնդուկիզմի հաղթանակ», «ՓՊ ղեկավար անձանց կողմից ծեծված Արմեն Սողոմոնյանը որպես մեղադրյալ հրավիրվել է հարցաքննության», «Եթե իրենց թվում է, որ Աթանեսյանն ու Սողոմոնյանը կհրաժարվեն իրենց բողոքներից, չարաչար սխալվում են. Լուսինե Սահակյան», «Պարզապես խայտառակություն է եւ բացահայտ ապօրինություն. Տիգրան Աթանեսյանին հրավիրել են որպես կասկածյալ հարցաքննության», «Աթանեսյանի եւ Սողոմոնյանի վրա հարձակվելու գործով 5 անձի մեղադրանք առաջադրվեց» վերտառությամբ հրապարակումներում տարածած զրպարտչական տեղեկությունների կապակցությամբ:

«Նշված հոդվածները վերաբերում են իմ եւ Տիգրան Աթանեսյանի, Արմեն Սողոմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին: Լրատվական միջոցը, որպես փաստ, հանրությանն է ներկայացնում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ արատավորելով իմ պատիվը եւ արժանապատվությունը: Կոնկրետ արտահայտությունները մանրամասն ներկայացված են հայցադիմումներում: Հարկ է նաեւ նշել, որ այս առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում է նախաքննություն, այսինքն՝ կատարվածի իրավական գնահատականը դեռ չի տրվել: Հետեւաբար, նման պայմաններում գնահատականներ հնչեցնելը ժամանակավրեպ է եւ հղի բացասական հետեւանքներով: Ինչ վերաբերում է այս լրատվամիջոցին, ապա պետք է նշել, որ Փաստաբանների պալատի, իմ եւ գործընկերներիս վերաբերող՝ News.am-ի կողմնակալ հրապարակումները ինձ համար զարմանալի չեն: Արդեն տեւական ժամանակ է, ինչ News.am-ը ցուցաբերում է նման մոտեցում: News.am-ի նման գործելակերպն էլ պատճառ հանդիսացավ, որ ես խախտված իրավունքներիս պաշտպանությունը իրականացնեմ դատական եղանակով: Իմ կողմից դատարան են ներկայացվել զրպարտություն համարվող տեղեկատվության հերքման եւ ոչ նյութական վնասի դրամային հատուցման հայցապահանջները»,- մեր գրավոր հարցին ի պատասխան նշել է Փաստաբանների դպրոցի տնօրեն, փաստաբան, վերը նշված ծեծկռտուքի գործով մեղադրյալ Սիմոն Բաբայանը:

News.am-ի շահերի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը մեր զրույցում ասաց, որ դեռ հայցի պատասխան չեն ներկայացրել: Նա ասաց, որ դեռ ոչ բոլոր հայցերն են ստացել. 16 հայցերից ստացել են 4-5-ը: Բացի դա, պատասխանող կողմը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի սույն գործերը ընդդատության կարգով տեղափոխվեն Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: «Մենք գտնում ենք, որ ընդդատության կանոնների խնդիր կա, նման միջնորդություն ներկայացրել ենք, բոլոր 16 հայցերով: Երբ ընդդատության հարցը կլուծվի եւ դատարանը վարույթ կընդունի, դրանից հետո արդեն կներկայացնենք մեր դիրքորոշումը ներկայացված պահանջների վերաբերյալ»,- ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Ըստ նրա՝ պահանջը, որը ներկայացվել է, պատասխանող կողմի համար ավելի քան ոչ իրավաչափ է, եւ իրականում այստեղ իրավական հարց չէ, որը ենթակա է քննարկման: «Այստեղ պետք է ընդամենը հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում ներկայացված հայցերը, այսինքն՝ դրանք իրականում չեն հետապնդում ենթադրյալ խախտված իրավունքի վերականգնում: Ներկայացված հայցապահանջները ընդամենը նպատակ են հետապնդում ճնշում գործադրել այս լրատվական կայքի նկատմամբ»,- ասաց ներկայացուցիչը:

Մեր հարցին, թե հայցի ապահովման միջոց կիրառվե՞լ է, Կիվիրյանն ասաց, որ եթե նման որոշում լիներ՝ կիմանային. «Համենայնդեպս հայցի ապահովման միջոց չի կիրառվել»,- ասաց նա: Վերջինիս խոսքով՝ իրավական տեսանկյունից պատասխանող կողմն իր փաստարկները կներկայացնի դատարանում. «Պետք է հասկանալ նաեւ, թե  ինչու է 16 հայց ներկայացվել, որովհետեւ բոլորը կարող էին համախմբել մի հայցապահանջի մեջ եւ ներկայացնել մեկ ընդհանուր հայց: Իրենց թվում է, թե այսպես կարող են ռեսուրս սպառել եւ ճնշում գործադրել լրատվամիջոցի նկատմամբ: Սա պալատի գործառույթն է»,- մեր զրույցում նշեց Արամազդ Կիվիրյանը:

Նշենք, որ News.am կայքի դեմ հայց ներկայացրած 4 փաստաբաններն էլ Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ են: Մեղադրյալի կարգավիճակում են նաեւ Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը:

Տպել
3402 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը