Նոր զարգացումներ Գեղարքունիքի դատարանի նախագահի գործով. տնտեսվարողը դիմել է ԱԱԾ

22/08/2017 schedule16:20

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վերաբերյալ նոր քրեական գործի շրջանակներում շրջադարձային զարգացումներ կարող են տեղի ունենալ:

Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն հաղորդում էր տվել ՀՔԾ-ում, որի համաձայն դատարանի նախագահին 6 հազար ԱՄՆ դոլար կաշառք է տվել մի ընկերությանը պատկանող հողատարածքը ձեռք բերելու նպատակով, սակայն հետագայում տեղեկացել է, որ այդ հողամասը կեղծ փաստաթղթերով վաճառվել է, գումարը հետ է վերցրել:

Պարզվում է, որ Մարտունի քաղաքի բնակիչ Մելսիկ Ասոյանը ցանկացել էր դատարանի նախագահի միջոցով տիրանալ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի հողատարածքին: Armtimes.com-ը բազմիցս անդրադարձել է այս ընկերության խնդիրներին: Ընկերության տնօրենը մեզ պատմել էր, որ իր ընկերության տարածքի մի մասը դատարանների ապօրինի որոշումներով ձեռք էր բերել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը: Գործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը բազմաթիվ դատական գործընթացներով է անցել, սակայն Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները միշտ օգուտ Հայկազ Բաղմանյանի են վճիռներ կայացրել:

«Մասնավոր ընկերությունն իմ ընկերությունն է: Այդ հողը պատկանում է «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին, ոնց որ թե տվյալ քաղաքացին 0.30 հա է ցանկացել գնել: Այդ հողը նախկինում ճահիճ էր: Հայկազ Բաղմանյանը խլել էր ոչ միայն 0.60 հա-ն, այլ 0.95 հա-ն: 2013 թվականին Հուսիկ Բաղդասարյանը դիմեց դատարան, որպեսզի սեփականաշնորհեմ այդ հողամասը եւ վաճառեմ իրեն: Այդ ընթացքում դիմեց դատարան, որպեսզի ինձ պարտավորեցնեն, որ այդ հողատարածքը վաճառեմ իրեն: Ես ստիպված հաշտության պայմանագիր կնքեցի, եւ 400 հազար դրամ իրենցից վերցնելով՝ վճարեցի այդ հողակտորի հողի հարկը: Ես առաջարկեցին, որ հողի կադաստրային արժեքը վճարեն եւ ես պրծնեմ այդ տարածքից»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Բաղդասարյանը՝ նշելով, որ ինքն այդ հողատարածքը վաճառել է օրինական փաստաթղթերով, քանի որ այդ հողը իր գործարանի տարածքում է գտնվում, իսկ սեփականության իրավունքը պատկանում էր իր ընկերությանը:

«Ոնց կարող էին իմ սեփական հողը վաճառեին: Ասում է՝ 2012 թվականին փող է տվել, որ առնեի դատարանից, դատարանն ի՞նչ մարմին է, որ հող գնես: Իսկ ես առքուվաճառք եմ արել»,- հեգնեց Թաթուլ Բաղդասարյանը:

Վերջինս սպասում է հատուկ քննչականի ծանուցմանը, որ իրեն հրավիրեն ՀՔԾ, քանի որ բազմաթիվ փաստեր է պատրաստվում ներկայացնել: «Բացի դա ես այսօր դիմել եմ Ազգային անվտանգության ծառայություն եւ խնդրել եմ, որ գործը պահանջեն ԱԱԾ-ի քննչականում քննելու համար, եւ միանգամից մեղավորները կհայտնվեն: Ակնհայտ է, թե ինչպիսի կեղծիք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, սկսած դատախազից, քննիչից, դատարաններից եւ այլն: Իմ դիմումին, եթե ընթացք տան, մի շարք պաշտոնյաներ կկալանավորվեն, այդ թվում՝ նախկին քաղաքապետը, կադաստրի պետը»,- ասաց «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենը՝ նշելով, որ եթե նույնիսկ միայն ՀՔԾ կանչեն, էլի բացահայտումներ կանի:

«Երբ որ Հայկազ Բաղմանյանը մեր ընկերությանը դատի տվեց, այդ ժամանակ ես առարկություններ ներկայացրեցի, ստիպված հողը ճանաչվեց համայնքային, որն աբսուրդ էր: Փաստորեն, իմ ընկերության գույքն անհիմն կերպով ճանաչել են Հայկազ Բաղմանյանի սեփականությունը: Իհարկե, կասեմ, որ Հայկազ Բաղմանյանին ներգրավվեք գործով»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի հետ իր ունեցած խնդիրներին, ընկերության տնօրենն ասաց, որ մեծ հույսեր է կապում ԱԱԾ տնօրենի հետ: «Ես այսօր մեծ հույս եմ կապում ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ, քանի որ Բաղմանյանի ճանկերը չեն կարող հասնել Կուտոյանին: Ինքը Գեղարքունիքի մարզի բոլոր պաշտոնյանիներին սարքել է հանցագործներ, չեմ կարծում, որ ԱԱԾ-ն կենթարկվի Հայկազ Բաղմանյանի ճնշումներին»,- ընդգծեց Թաթուլ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին կալանավորելու համաձայնություն է տվել. նրանք կալանավորվել էին: Դատավորները կասկածվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, սակայն չէին ձերբակալվել: Նոր հարուցված գործով դատարանի նախագահի կարգավիճակը դեռ հայտնի չէ:

Տպել
5194 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին