«Ես այդ թատրոնին չեմ մասնակցի». Արա Զոհրաբյանը ՓՊ նախագահի միակ թեկնածո՞ւ

Սեպտեմբերի 9-ին Փաստաբանների պալատում սպասվում են նախագահի ընտրություններ: Թեկնածուների առաջադրումները սկսվել են օգոստոսի 12-ից: Մինչ այսօր, սակայն, Պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանից բացի, դեռ ոչ ոք ցանկություն չի հայտնել առաջադրվելու ընտրություններում: Մեր զրույցում ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ այս պահի դրությամբ միակ առաջադրված թեկնածուն Պալատի գործող նախագահն է:

Պալատի գործունեությունը մշտապես քննադատող մի խումբ փաստաբաններ, որոնք մշտապես բարձրաձայնում են պալատում առկա խնդիրները, որոնք վերաբերում են թե՛ Արա Զոհրաբյանի գործունեությանը, թե՛ նրան, որ Փաստաբանների պալատում աշխատակազմն ուռճացված է, անիմաստ են համարում մասնակցել ընտրություններին:

Այս պահին չառաջադրվելու մասին հայտարարել են հայտնի փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Հայկ Ալումյանը, Տիգրան Աթանեսյանը: Նշենք, որ թեկնածություն առաջադրելու համար առնվազն 10 տարվա փաստաբանական ստաժ է պետք, որը ոչ բոլոր փաստաբաններն ունեն:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հիշեցնենք, 2013 թվականի ՓՊ նախագահի ընտրություններում առաջադրել էր իր թեկնածությունը: Այդ ժամանակ ձայների բացարձակ մեծամասնությամբ ՓՊ նախագահ էր ընտրվել Արա Զոհրաբյանը. նրա օգտին քվեարկել էր 713 ընտրող: Ձայների քանակով երկրորդ տեղում էր Տիգրան Աթանեսյանը՝ 94 ձայն:

Մեր զրույցում Աթանեսյանը մանրամասնել է, թե ինչու այս ընտրություններում չի առաջադրվելու:

Պարոն Աթանեսյան, դուք մշտապես դժգոհել եք Պալատի ղեկավարություններից, հիմա ինչո՞ւ որոշեցիք չառաջադրել ձեր թեկնածությունը:

- Բավականին շատ են պատճառները, սկսած նրանից, որ իշխանություն Պալատում չպետք է լինի, որ կա այդ իշխանությունը, արդեն շատ վատ է: Պատճառներից սկսեմ. առաջինը՝ այն, որ  ես գիտեմ, որ փաստաբանական մեծամասնությունը ինձ չի ընտրելու: Երկրորդը՝ Պալատի նախագահ լինելն իմ կյանքի նպատակներից չէ, ես ցանկանում եմ ազատ փաստաբանությամբ զբաղվել: Երրորդ՝ ամեն դեպքում Պալատը վերահսկվում է իշխանությունների կողմից, չի կարող չվերահսկվել եւ հանկարծ, եթե ես դառնամ Պալատի նախագահ, ես պրոբլեմներ կստեղծեմ փաստաբանների համար. չեմ կարծում, որ երկար կմնամ այդտեղ: Քանի որ ես ասել եմ, որ պալատը հիվանդ կառույց է, ես չեմ կարող գնալ ղեկավարել հիվանդ կառույց, պետք է լրիվ կազմալուծվի եւ փոխի ձեւը, կարգը՝ փաստաբանների միավորման, հակառակ դեպքում՝ էական էլ չի ով կլինի Պալատի նախագահը:

- Եթե առաջադրվեիք եւ ընտրվեիք նախագահ, չէ՞իք կարող հիվանդ կառույցը առողջացնել:

- Ես մի քիչ չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է աշխատեմ այդ խորհրդի հետ (խորհրդի անդամները Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի համախոհներն են,- Տ.Խ.), ինչպես պետք է աշխատեմ այդ աշխատակազմի հետ կամ մնացածի: Բացի դա, 1850 փաստաբան կա, ամեն մեկը մտածում է՝ ինքը փաստաբան է, արտոնագիր ունի, մարդ է պաշտպանում: Մեզ մեղադրում են, որ մենք շատ քիչ ենք եւ իրենց քննադատում ենք: 1700 լուռ փաստաբաններն ո՞ւր են: Առաջարկս է բոլոր փաստաբաններին՝ առաջադրվեք եւ պայքարեք դուք: Չստացվի, որ սա իմ անձնական պայքարն է: Գոյություն չունի փաստաբանություն, փաստաբանության ինչ-որ զանգված կա, որոնք թքած ունեն իրենց մասնագիտության վրա մի կտոր հացի պատճառով: Թող գնան տեսնեմ ո՞վ է առաջադրվելու Զոհրաբյանի հետ՝ ոչ ոք: Խելոք, գլխիկոր, շարքով-կարգով գալու են քվեարկեն այն թեկնածուին, որին ասելու են: Ես ոչ թե իմ ձեռքերը լվացել, կողմ եմ քաշվել, այդպես չէ, ես մեկ է շարունակելու եմ իմ պայքարը: Էդ քանակը, որ հավաքվել է, անիմաստ է՝ որակ չի տվել բացարձակ:

- Ինչպե՞ս պետք է պալատը փոխվի, եթե ոչ ընտրությունների միջոցով:

- Օրենսդրական փոփոխություններ են պետք, փաստաբանությունը քանակով չի, որակով է, եթե այսօր փաստաբանության մասին խոսում են, խոսում են շնորհիվ 20-30 փաստաբանի: Էդ 20-30 հոգին, ով ուզում են լինեն, չեն կարող փոխել ամբողջ կորպուսը: Հետեւաբար՝ այստեղ պետք է լինեն օրենսդրական փոփոխություններ: Պայքարը պետք է լինի ե՛ւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, եւ մեր՝ Սահմանադրական դատարանում: Նրանք, ովքեր հարգում են իրենց մասնագիտությունը, պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն միավորում ստեղծելու եւ կախված չլինելու այդ անդեմ մեծամասնությունից:

- Պարոն Աթանեսյան, դուք ավելի վաղ հայտարարել էիք ինքնուրույն միավորում՝  Փաստաբանների պալատին այլընտրանքային կառույց ստեղծելու մասին: Ի՞նչ փուլում է:

- Բավականին աշխատանք է տարվում, որը դեռ չի երեւում: Մոտակա ժամանակում հայցադիմումներ կլինեն, դիմումներ նաեւ Սահմանադրական դատարան: Այդ ամենը հեշտ չէ, բավականին դժվար աշխատանք է: Ես որեւէ հույս չեմ կապում մեր փաստաբանության մեծամասնության հետ: Դրա համար ես այս ճանապարհով եմ գնալու: Իմ գործունեությունը որեւէ կապ չպետք է ունենա այդ պալատի հետ:

- Պարոն Աթանեսյան, այնուամենայնիվ, քվեարկության մասնակցելո՞ւ եք:

- Ոչ, ես այդ թատրոնին չեմ մասնակցելու:

- Այս պահի դրությամբ միակ առաջադրված թեկնածուն Արա Զոհրաբյանն է: Ի՞նչ եք կարծում, նա կվերընտրվի՞ նախագահի պաշտոնում:

- Այո, իմ կարծիքով կվերընտրվի՝ մեր փաստաբանության մեծամասնության այսօրվա որակից ելնելով: Ճիշտն ասած, մեկ է, ով կընտրվի, բացարձակ միեւնույն է:

Հիշեցնենք, որ առաջադրումները կշարունակվեն մինչեւ օգոստոսի 17-ը: Քարոզչությունը սկսվում է օգոստոսի 18-ից (ներառյալ) եւ ավարտվում է սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին։

ՓՊ նախագահին ընտրում է փաստաբանների ընդհանուր ժողովը՝ փակ քվեարկությամբ։ Ընտրվում է առավելագույն ձայներ ստացած թեկնածուն՝ 4 տարի ժամկետով։ ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

Տպել
10923 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը