Անհեռատեսության ծանր հետեւանքները. փրկարարական ուղղաթիռ է պետք

15/08/2017 schedule14:58

Արդեն մի քանի օր է, ինչ այրվում է Հայաստանի խոշորագույն արգելոցը՝ Խոսրովի անտառը: Արդեն մի քանի օր է, ինչ փրկարարները, հրշեջները, զինվորները, ոստիկաններն ու անտառապահները փորձում են պայքարել կրակի դեմ... Առայժմ` առանց հաջողությունների:

Ավելին, օգոստոսի տասից շարունակվում է հրդեհը Վայոց ձորի մարզում, որի դեմ, բացի վերոնշյալ խմբերից, պայքարում են անգամ հարակից հանքի աշխատակիցները... Ցավոք, ոչ մեծ հաջողություններով:

Երեկ էլ պայմանավորվածություն ձեռք բերվեց, ըստ որի` Հայաստան ժամանեցին ռուսական հակահրդեհային ԻԼ-76 ինքնաթիռը՝ լեռնային անտառածածկ տեղանքում հրդեհի դեմ պայքարելու համար:

Փորձենք քննարկել, թե որքան լուրջ է մեր երկրում դրված հրդեհային անվտանգության եւ ուղղաթիռի անհրաժեշտության հարցը:

Հրդեհային

Երկու տարի առաջ բուսաբանական այգում ծագեց հրդեհ, որը տեւեց 3 ժամ եւ 20 րոպե եւ խոցեց 15 հեկտար տարածք, թեեւ դրա մեկուսացմանն ու մարմանը ներգրավված էին 6 մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար մեքենա: Այստեղ էլ պարզվեց, որ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (այն ժամանակ այդ նախարարությունը դեռ չէր կիսվել) Փրկարար ծառայությունը չունի հակահրդեհային որեւէ թռչող սարք (ուղղաթիռ կամ ինքնաթիռ):

Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանը լեռնային երկիր է, որի տարածքի զգալի մաս հնարավոր չէ հասնել որեւէ ցամաքային փոխադրամիջոցով: Ու թեեւ Ճապոնիայից նվեր ստացած հրշեջ մեքենաները լավն են եւ, կարծես, փրկարարների մասնագիտական հմտությունները բարձր մակարդակի վրա են, կան իրավիճակներ, երբ առանց ուղղաթիռի կամ ինքնաթիռի հրդեհ մեկուսացնելը եւ մարելն անհնար է... Եվ դրա վառ ապացույցը Խոսրովի արգելոցում ու Վայոց ձորում օրեր տեւող հրդեհներն են:

Այսինքն, Հայաստանի Փրկարար ծառայության հրշեջների համար անհասանելի են երկրի տարածքի զգալի մասում բռնկվող հրդեհները, իսկ անգամ հասանելի, բայց մեծ հրդեհները մարելը մեծ դժվարություն է ներկայացնում:

Արդյունքում, արդեն օրեր շարունակ Վայոց ձորի մարզում ու Խոսրովի անտառում այրվում են համարյա 800 հեկտար խոտածածկ ու անտառածածկ տարածքներ:

Փրկարարական

Այստեղ հարկ է արձանագրել, որ փրկարարական ուղղաթիռի կարիք ունի նաեւ շտապ օգնության ծառայությունը, կամ փրկարար ծառայությունը… Ավելին, այդ ծառայության ուղղաթիռը պետք կգա շատ ավելի հաճախ եւ առնվազն ամիսը մի քանի անգամ կփրկի մարդկային կյանքեր:

Բանն այն է, որ ինչպես եւ ցանկացած այլ երկրում (առավել եւս՝ լեռնային) միշտ լինում են արտակարգ պատահարներ բնակավայրերից հեռու, ուր անհրաժեշտ է հասնել ուղղաթիռով: Մասնավորապես, ձմռան ամիսներին, երբ որոշ ճանապարհներ դառնում են անանցանելի, առավել կարեւոր է լինում օդով փրկարարներին, բժիշկներին ու վիրավորներին տեղափոխելու հարցը:

Երեւանում տեղակայված մեկ ուղղաթիռը կարող է փրկարարներ կամ բժիշկներ հասցնել Հայաստանի կամ Արցախի ցանկացած կետ առավելագույնը մեկ ժամում: Ինչպես նաեւ շատ արագ անհասանելի վայրերից վիրավորներին հնարավոր կլինի տեղափոխել Երեւանի հիվանդանոցներ:

Ընդ որում, դա վերաբերում է թե քաղաքացիական տարբեր պատահարների ժամանակ վիրավորվածներին, եւ թե մարտական գործողությունների արդյունքում վիրավորված զինվորականներին:

Անկախ պայմաններից ու պատճառներից, շտապ բժշկական կամ փրկարարական օգնության կարիք ունեցող բոլորը պետք է կարողանան ստանալ այդ օգնությունը, եթե իրենք անգամ քաղաքներից հեռու, կամ անհասանելի վայրերում են հայտնվել: Հաճախ ամեն ժամը, ամեն րոպեն կարող է կյանքի գին ունենալ:

Ընդ որում, փրկարարական ուղղաթիռը կարող է օգտագործվել նաեւ հրդեհների մարման համար (համապատասխան հարմարանքի ամրացմամբ/կախմամբ):

Սակայն, ցավոք սրտի, Փրկարար ծառայությունը ոչ մի ուղղաթիռ չունի: Ոչ մի:

Իմիտացիա

Հայաստանի իշխանությունները առհասարակ չեն համարում, որ փրկարար սարքավորումների վրա արժե փող ծախսել: Հրշեջ մեքենաները նվեր են ստանում Ճապոնիայից, շտապ օգնության մեքենաները՝ Չինաստանից, եւ այլն... Գումարային առումով, «Իրազեկ քաղաքացիների միավորման» իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ մեր երկրի փրկարարական ոլորտը դրամաշնորհային աջակցություն է ստացել Եվրոպական Միությունից, ՄԱԿ-ից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Բրազիլիայից, Լեհաստանից եւ տարբեր միջազգային կառույցներից:

Բայց, ցավոք սրտի, այդ գրանտներից եւ որեւէ մեկը չի նախատեսել ուղղաթիռի գնում: Եվ մեր փրկարարները չեն ունենա ուղղաթիռ, քանի դեռ արեւմուտքը մեզ չի նվիրել այն կամ գրանտ տվել այն գնելու համար:

Այս պայմաններում, իմիջիայլոց, զարմանալի չի լինի, եթե կառավարությունը որոշի ուղղաթիռ գնել ոչ թե փրկարարների ու հրշեջների համար, ոչ թե շտապ օգնության համար, այլ հենց ոստիկանության համար, իսկ մարդկային կյանքեր փրկելու համար ուղղաթիռների հարցը թողնի այլ պետությունների հույսին:

Գործադիր իշխանության մտքով անգամ երեւի չի էլ անցել վերջերս ձեռք բերված ոստիկանության զորքերի նոր տեխնիկան ձեռք բերելու փոխարեն փրկարարների համար ուղղաթիռի գնման հնարավորությունը, քանի որ ուղղաթիռը կփրկի մարդկանց, իսկ ոստիկանության զորքերը՝ իշխանություններին:

Դանիել Իոաննիսյան

Տպել
3663 դիտում

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ