Այսօր՝ Համբուրգում. ի՞նչ սպասել առաջին հանդիպումից

Այսօր նախանշված է Թրամփ-Պուտին պատմական հանդիպումը։ Երկու տերությունների ղեկավարները առաջին անգամ կհանդիպեն Համբուրգում, Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։

Համաշխարհային հանրությունը շունչը պահած սպասում է այս հանդիպմանը, որը կարող է վճռորոշ լինել համաշխարհային քաղաքական թատերաբեմում առկա մի շարք խնդիրների համար։ Եվ այսպես, այսօր կհանդիպեն աշխարհի ամենաանփորձ նախագահ, 71-ամյա Թրամփը, որը երբեւէ որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել եւ ամենափորձառու նախագահ՝ 64-ամյա Պուտինը, որը 2000 թվականից փաստացի ղեկավարում է Ռուսաստանը։ Իսկ ի՞նչ սպասել այս պատմական հանդիպումից։

Ժամանակակից աշխարևում առկա խնդիրների թնջուկը հաշվի առնելով, այս հանդիպումը չափազանց կարեւոր է, այդուհանդերձ կողմերը հնարավորություն կունենան քննարկելու հիմնականում երկկողմ բարդ ու խճճված հարաբերությունները եւ միջազգային հարաբերություններում առկա բազմաթիվ խնդիրներից միայն նրանք, որոնք կողմերի համար կենսական նշանակություն ունեն։

Ամերիկյան կողմը կբարձրացնի Ուկրաինայի հարցը։ Սակայն հարցի բարձրացումը կկրի զուտ ցուցադրական բնույթ, որի հասցեատերը կլինեն ԱՄՆ ընդդիմությունն ու որոշ Եվրոպական երկրներ։ Թրամփը չի ցանկանում Ուկրաինայի պատճառով վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ դա բազմիցս ապացուցել է։ Դրա մասին է վկայում Ուկրաինայի նախագահի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումը, որը մեծ հաշվով անպտուղ էր։

Թրամփը հարցը կբարձրացնի առանց որեւէ բան ակնկալելու, զուտ ներքաղաքական լրացուցիչ ճնշումներից խուսափելու եւ եւս մեկ անգամ «Ռուսաստանի գործակալ» պիտակավորումից խուսափելու նպատակով։ Սրա մասին է վկայում նախագահ Թրամփի թվիթերյան գրառումներից մեկը, որտեղ նա տվել էր հետեւյալ ձեւակերպումը. «Ռուսաստանը վերցրել է Ղրիմը Օբամայի օրոք»։ Այսինքն՝ «խլել», «գրավել», «անեքսացիայի ենթարկել», «պոկել», «բաժանել», «առանձնացնել», «օկուպացրել», «զբաղեցրել» եւ այլ հնարավոր տերմիններից Թրամփն ընտրել էր ամենանուրբը։ Սա վկայությունն է այն բանի, որ Թրամփը չի ցանկանում Ուկրաինական խնդիրը նախապայման դարձնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։

Հանդիպման ընթացքում, իհարկե, կքննարկվի Սիրիական ճգնաժամը։ Այստեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն որքան ընդհանուր, այնքան էլ իրար հակասող շահեր ունեն։ Այս կոնտեքստում, իհարկե, կքննարկվի ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարի հարցը, եւ այստեղ նույնպես Թրամփը չի թաքցնում, որ չի կարող հասնել հաջողության առանց Ռուսաստանի գործուն աջակցության։ Ընդհանրապես հետեւելով Սպիտակ տան աշխատանքի ոճին, կարելի է կարծիք հայտնել, որ Ուկրաինայի եւ Սիրիայի հարցում Թրամփի վարչակազմը այդքան էլ մեծ ոգեւորվածություն չի ցուցաբերում, որքան Օբամայի վարչակազմը կամ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, որի համար այս երկու խնդիրները արտաքին քաղաքականության կարեւորագույն բաղադրիչներից էին։

Հանդիպման ընթացքում մտքեր կփոխանակվեն Հյուսիսային Կորեայի ճգնաժամի շուրջ, ինչը Թրամփի համար խիստ կարեւոր է։ Այս հարցում Թրամփը «մարտական» է տրամադրված, եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը ԱՄՆ-ի համար կենսական նշանակություն ունի։

Անդրադարձ կլինի արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումներին ընդհանրապես, եւ Քաթարի շուրջ ստեղծված դիվանագիտական ճգնաժամին՝ մասնավորապես։ ԱՄՆ նախագահի պաշտոնում իր առաջին օտարերկրյա այցը հենց Մերձավոր Արեւելք կատարած Թրամփը չափազանց մեծ կարեւորություն է տալիս այս տարածաշրջանին։ Չմոռանանք, որ պատմության մեջ զենքի վաճառքի՝ 350 միլիարդ դոլար արժողությամբ ամենախոշոր գործարքը կնքվեց հենց Սաուդյան Արաբիայի հետ, ինչից անմիջապես հետո ԱՄՆ-ն Քաթարին 12 միլիարդ դոլարի զենք վաճառեց։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, հանդիպման ընթացքում չի շրջանցվի նաեւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հարցը, սակայն դրա վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ դժվար է ակնկալել, գոնե մոտ ապագայում։ Ավելին, չի բացառվում, որ հարցը քննարկվի հանդիպման փակ հատվածում։ Խնդիրն այն է, որ այս հարցում Թրամփի վրա լուրջ ներքաղաքական ճնշումներ կան, եւ Ռուսաստանում կարծես հասկանում են այս նրբությունը եւ սպասողական կեցվածք են ընդունել։ Իրականում Թրամփն այն քիչ գործիչներից է, որը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու կողմնակից է, սակայն դրա համար նա չափազանց սահմանափակ ռեսուրսներ, ժամանակ եւ քաղաքական աջակցություն ունի։

Կարծում եմ՝ սրանք են լինելու այն հիմնական թեմաները, որոնք կքննարկեն երկու նախագահները առաջին հանդիպման ժամանակ։ Այդուհանդերձ, չունենալով առանձնակի սպասումներ, կարծում եմ, հանդիպումը չափազանց կարեւոր է եւ կարող է լավ հիմք հանդիսանալ հետագա համագործակցության համար։ Կարծում եմ նաեւ, որ երկրորդ հանդիպումը՝ արդեն առավել մանրամասն աշխարհաքաղաքական օրակարգով սարերի ետեւում չէ։

Սուրեն Սարգսյան
Թաֆթսի համալսարան

Տպել
25522 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց