Սկսեց գործել Երևան-«Զվարթնոց» փորձնական երթուղին. աշխատանքում դեռ փոփոխություններ կլինեն

14/06/2017 schedule10:55

Հունիսի 14-ին՝ առավոտյան ժամը 10:00-ից, սկսեց գործել Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան  եւ հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին: Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։

Երթուղային ավտոբուսով «Զվարթնոց» օդանավակայան մեկնող առաջին ուղեւորները լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներն էին: ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝  Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան  եւ հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին կազմակերպել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Ինչպես armtimes.com-ի հետ զրույցում ասաց առավոտյան Հանրապետության հրապարակում շրջայց կատարող ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ուղեւորափոխադրումները կիրականացվեն փորձնական եղանակով, որից հետո հնարավոր է ճշգրտումներ կատարվեն երթուղու աշխատանքում:

«Սա փորձնական երթուղի է: Այն դեռ հնարավոր է փոփոխություններ կրի: Աշխատելու են փոքր եւ մեծ ավտոբուսներ: Աշխատանքի ընթացում դեռ ճշգրտումներ կկատարվեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ավտոբուսները գործելու են յուրաքանչյուր ժամը մեկ: «Մեկ ավտոբուս շարժվելու է Երեւանի կենտրոնի օդանավակայան, նույն ժամանակում էլ մեկ այլ ավտոբուս օդանավակայանից շարժվելու է Երեւանի կենտրոն»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ այս երթուղով ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար մրցույթ չի հայտարարվել: «Սա դեռ պիլոտային ծրագիր է: Ընթացքում մենք կհասկանանք բոլոր մանրամասները եւ հետո մրցույթը կհայտարարենք»,- ասաց նա՝ հավելելով, որ նախարարությունը հայտարարություն է տարածել, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալու եւ «օրինական դաշտում գործող ընկերություններից պատրաստակամություն են հայտնել մատուցել այս ծառայությունը»:

Նշենք, որ ուղեւորափոխադրումներն իրականացնելում է «Էլիտբաս» ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարձույթի ծառայություն մատուցող ընկերությունը:

Ուղեւորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից`  գծանշումներով  առանձնացված տարածքից, ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով եւ օդափոխիչներով։ Փոխադրավարձը մեկ ուղեւորի համար 300 դրամ է։ 

Տպել
3486 դիտում

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհին որպես փորձնական մոդել կատարվել է ամառային-ձմեռային պահպանում

Բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը. վարչապետ

Փաստորեն գիտակցելով էին ձախողում

Արփի լճում բավական ձկնային պաշար կար, ջրթողի հետ ձկնային պաշարներն էլ գնացին. «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն

Մարվել է «Կեռ Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

ԱՍՀՆ-ն դիմել է դատախազություն. «ադեկվադ»-ները գիշերօթիկ հաստատություններից մեկում խաբեությամբ նկարահանում են իրականացրել

Մխիթարյանի բացակայությամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը

ՀՀ ֆուտբոլի հավաքականը երանելի վիճակում չէ. գլխավոր մարզիչ

Գործարար Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. ԱԻՆ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԱԻՆ - «JICA» համագործակցությունը շարունակվում է. ԱԻՆ

Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

ՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա