Ինչո՞ւ «գրավել» քաղաքապետարանը եւ ո՞ւմ է վարկաբեկում Զարուհին. 1in.am

«Այսօր Երևանի նորընտիր ավագանու երկու նիստ է տեղի ունեցել»,- գրում է 1in.am-ը եւ շարունակում. ավելի ճիշտ կլինի ասել, որ մեկն այն նիստն է, որը նախատեսված է կարգով ու օրենքով, ընտրությունների արդյունքներով, և դրան մասնակցել են ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները, մյուս նիստը բեմականացրել է Զարուհի Փոստանջյանը` հենց քաղաքապետարանի մուտքի մոտ: Կուսակցության ղեկավար, ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը նախ քաղաքապետարանի մուտքի մոտ ելույթ է ունեցել, հայտարարել է, որ բոյկոտում են նիստը, այնուհետև ՀՀԿ գրությամբ կարմիր փուչիկներ է պայթեցրել, Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի լուսանկարներով ափսեներ կոտրել:

Տեղի ունեցածին կարելի էր նույնիսկ կարևորություն չտալ, եթե բեմականացումը վերաբերեր միայն ավագանու նիստին, և Փոստանջյանի «գրավման» օպերացիան խորհրդանշական ակցիա լիներ, որով «Երկիր ծիրանի» կուսակցությունն արտահայտում է իր վերաբերմունքը ընտրությունների որակի կամ քաղաքային իշխանության հանդեպ:

Իրավիճակի ողբերգականությունը, սակայն այն է, որ մենք գործ ունենք քաղաքականության ամբողջական վարկաբեկման, նոր ընդդիմության գաղափարի ձևախեղման հետ: Զարուհին, ինչպես «Սասնա ծռերն» անցած հուլիսին, արմատականացնում է քաղաքականությունը, արհեստականորեն բարձրացնում է հանրության սպասելիքների նշաձողը, նպաստում է հասարակության լյումպենացմանը, որը խեղդում է «Ելքի» ռացիոնալ մոտեցման սաղմերը: Երբ քաղաքական գործիչը խոսում է շենքեր գրավելու մասին, ապա քաղաքականությունը վերջանում է՝ տեղը զիջելով կլոունադային, որը մի կողմից՝ լեգիտիմացնում է իշխանության բռնությունները, մյուս կողմից՝ հանրության մեջ խթանվում են պրիմիտիվ ընկալումները, երբ առկա խնդիրների լուծումը պայմանավորվում է պետական շենքեր գրավելով կամ պաշտոնյաներին ծաղրելով: Այսպես մենք կարող ենք շարունակ դոփել «ծռության» փակ շղթայում:

Զարուհին հրաշալի գիտի, որ ոչ մի քաղաքապետարան էլ չի գրավել, բայց իր քայլով վարկաբեկում է ոչ այնքան Սերժ Սարգսյանին կամ Տարոն Մարգարյանին, այլ նրանց հետ նիստեր անող «Ելքին», որը փորձում է դուրս գալ տարիներ շարունակ հայաստանյան ընդդիմությանը բնորոշ պսևդոհեղափոխական գործելաոճից և հանրությանը ներկայանալ ռացիոնալ մոտեցումներով:

Մյուս կողմից՝ «Ելքը» առայժմ ամբողջովին չի գիտակցում իր նոր քաղաքական և սոցիալական դերը, պատասխանատվությունը՝ շարունակ պնդելով, թե գործելու է այն մանդատի շրջանակներում, որը ստացել է ընտրությունների ժամանակ: Սա, մեղմ ասած, արդյունավետ վարքագիծ չէ, որովհետև եթե «Ելքում» իրապես նոր ընդդիմության, նոր որակի հայտ են ներկայացրել, անխուսափելիորեն պետք է մեծացնեն իրենց պատասխանատվության դաշտը՝ հաշվետու լինելով ոչ միայն իրենց քվե տված 120.000 ընտրողի, այլ նաև ընդդիմադիր ավելի մեծ էլեկտորատի առաջ, որը վերջին ընտրություններում քվե է վաճառել հենց այն պատճառով, որ չի տեսել իրական ընտրություն, չի վստահել ընդդիմությանը:

«Ելքը» պետք է անի ճիշտ հակառակը, ինչով զբաղված է Զսրուհին. այս մարդկանց Գավրոշը դառնալու փոխարեն՝ պետք է փորձի նրանց ընտրական ու քաղաքական վարքագիծը բերել ռացիոնալ դաշտ:

Տպել
4457 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց