Մեծամորի ատոմակայանի վրա կարող է պատահական հրթիռ ընկնե՞լ. Բաքվում անհանգիստ են

08/06/2017 schedule09:47

Ադրբեջանական լրատվամիջոցները փորձագետներից մեկնաբանություններ հրապարակելով փորձում են օրակարգում պահել Մինգեչաուրի ջրամբարի պաշտպանվածության և Մեծամորի ատոմակայանի հնարավոր խոցման թեմաները: 

Նախ ընդգծելով, թե Մինգեչաուրի ջրամբարը հակաօդային պաշտպանության միջոցներով լավ պաշտպանված է, ապա հավելելով, թե Ադրբեջանը հայտարարել է՝ իր համար թիրախ են միայն ռազմական օբյեկտները, ադրբեջանցի փորձագետ Խուբժրան Ռուստամզադեն նշում է.«Բացառված չէ, որ եղանակային պայմանների պատճառով մի պատահական հրթիռ կարող է հասնել Մեծամոր, վնասել միջուկային ռեակտորը և ռադիոակտիվ արտանետումներով թունավորել մոտակա բնակավայրերը: Հաշվի առնելով այդ շրջանում Հայաստանի ռելիեֆը 50 հազար մարդ կզոհվի և առաջիկա 150 տարում այդ տարածքում կյանքը կսահմանափակվի»:  

Ռուստամզադեն ներկայանում է որպես ռազմական փորձագետ և մինչև 1992-ը ԽՄ Հյուսիսային նավատորմի միջուկային սուզանավի քիմիական ծառայության ղեկավար է եղել: Նա նշում է, թե Մեծամորի խոցման դեպքում առաջին ժամերին Երևանում, Էջմիածնում և Արմավիրում 25-30 հազար մարդ կտուժի կամ կզոհվի, Հաջորդ 2-4 ժամերին թունավորումը կհասնի Արարատ, Հրազդան, Վանաձոր և Սպիտակ, ապա 4-6 ժամ անց Ստեփանավան, Ալավերդի, Իջևան, Վարդենիս: Փորձագետը տպավորություն է ստեղծում, թե թունավորումը կարող է տարածվել միայն Հայաստանի տարածքում:

Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիայի բոլոր նախարարները Հայաստանի հետ սահմանակից շրջաններ այցելելիս նշում են, որ երկրաշարժավտանգ ռելիեֆով Հայաստանում ատոմակայանը վտանգավոր է Թուրքիայի համար, մինչդեռ կրտսեր եղբոր սպառնալիքները՝ պատահական հրթիռների մասին երկրաշարժերից ավելի հաճախ են լինում:

Տպել
5934 դիտում

Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում