Ինչո՞ւ դադարեցվեց մանկապատանեկան մարզադպրոցի ջրամատակարարումը. Վեոլիա Ջուրը պարզաբանում է

02/06/2017 schedule19:56

 

Այո, մայիսի 31-ին Վեոլիա Ջուր ՓԲԸ կողմից դադարեցվել է Երեւանի Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի ջրամատակարարումը: Վերջինիս տնօրինությունն աղմուկ է բարձրացրել. իր իրավունքն է: Սակայն աղմուկը մնում է աղմուկ, եւ ինքն իրեն դեռ չի վկայում բողոքող կողմի իրավացիությունը: Առավել եւս՝ չի հանդիսանում մեղավորության ապացույց մի կազմակերպության, որի հետ կապված ես պայմանագրային հարաբերություններով:

Ինչ է տեղի ունեցել իրականում եւ արդյոք Վեոլիա Ջուր ընկերությունը ջրանջատման իրավունք ուներ:

Պատմությունը հակիրճ հետեւյալն է: Դեռեւս 2016թ. հուլիսի 4-ին նախկին Երեւան Ջուր ՓԲԸ կողմից իրականացված ստուգման արդյունքում բաժանորդ չհանդիսացող մարզադպրոցում հայտնաբերվում է 32մմ տրամագծով խողովակ, որով ջուրը սպառվում էր ապօրինաբար: Կազմվում է ԱԿՏ՝ հայտնաբերված խախտումների մասին: Դրա հիման վրա, գործող օրենսդրության շրջանակներում, կատարվում է ծախսված ջրի վերահաշվարկ, որին հրավիրվում է դպրոցի ներկայացուցիչը: Վճարման էր ենթակա 3 մլն 192 հազար 831 դրամ:

Սակայն, այնուհետեւ, իբրև բարի կամքի դրսևորում, և ի նկատի ունենալով դպրոցի տնօրեն Ռաֆայել Վահանյանի վաստակը Հայաստանի Հանրապետության առջև, Երևան Ջուր ՓԲԸ տնօրինության կողմից ակտը չեղարկվում է: Բայց միայն 2017թ. մարտի 30-ին է հաջողվում, արդեն նոր ջրամատակարար Վեոլիա Ջուր ՓԲԸ կողմից, շախմատի մարզադպրոցը որպես իրավաբանական բաժանորդ ձեւակերպել եւ տեղադրված ջրաչափը ընդունել հաշվառման:

Գալիս է մայիսը, սակայն նախորդ՝ ապրիլ ամսին սպառված 546 խոր. մետր ջրի դիմաց հասանելի 98 հազ. 282 դրամը բաժանորդը չի շտապում վճարել: Ջրամատակարարը ստիպված է լինում մայիսի 16-ին բաժանորդին գրավոր ծանուցել, որ 5-օրյա ժամկետում չվճարելու դեպքում կդադարեցվի ջրամատակարարումը, իսկ պարտքը կգանձվի դատարանի միջոցով: Դրանից հետո Ընկերության սպասարկող տեղամաս է գալիս մարզադպրոցի ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանը, որին առաջարկվում է պարտքը մարելու ժամանակացույց կազմել: Վերջինս խոստանում է այդ մասին իր տնօրենին տեղյակ պահել: Պատասխան այդպես էլ չի ստացվում:

Մայիսի 31-ին, հաշվի առնելով, որ բոլոր ժամկետները սպառված են, ընկերության ներկայացուցիչը դպրոցում գրանցում է ջրաչափի վերջին ցուցմունքը, փակում և հոլոգրաֆիկ կնիքով կնքում է գլխավոր փականը, դադարեցնելով ջրամատակարարումը:

Ամեն ինչ արվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. նոյեմբերի 30-ի թիվ 378Ն «Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման /կեղտաջրերի մաքրման/ ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» որոշման համաձայն:

Հունիսի 1-ին, հաշվի առնելով, որ դպրոցն, այնուամենայնիվ, մնում է դպրոց, Վեոլիա Ջուր ՓԲԸ որոշում է ջրամատակարումը վերականգնել, հուսալով, որ բաժանորդը, որը պատեհ-անպատեհ վկայակոչում է իր 400 աշակերտների կենցաղային կարիքները, ի վերջո կխորհի նաեւ վճարելու մասին: Սակայն երբ ընկերության ներկայացուցիչը գալիս է մարզադպրոց, պարզվում է, որ ջրաչափի տեղադրման վայրը փակ է, իսկ բանալին «հայտնի չէ», թե ում մոտ է:

Ստացվում է՝ երեխեքը՝ երեխեք, սակայն վերը նշված Գագիկ Սարգսյանն իրոք խոսքի տեր մարդ է: Aysor.am կայքին նա հայտարարել էր, որ եթե նույնիսկ այժմ ընկերությունից վերադառնան ջրամատակարարումը վերականգնելու, արդեն իրենք չեն թողնելու, որ մուտք գործեն դպրոց: «Մինչև փաստաթղթով հիմնավորում չներկայացնեն, թե ինչ պատճառով են անջատել դպրոցի ջրամատակարարումը, և կամ ինչ որոշման հիման վրա են միացնում, թույլ չեմ տալու մոտենան ջրի հաշվիչին» - սպառնացել էր նա: - «Դուք ձերն եք արել, մենք էլ մերը կանենք»:

Եվ սա կոչվում է կառուցողական դիրքորոշում: Ակնհայտ է, որ մարզադպրոցի տնօրինության նպատակը ոչ թե առաջացած խնդրի կարգավորումն է, այլ դրա շահարկումը, հանրության մեջ իր նկատմամբ, որպես Վեոլիա Ջրի հետապնդման անմեղ զոհի, կերպարի ձեւավորումը: Զոհ, որի գինը եղած - չեղած 98 հազար 282 դրամ է:

Ասենք՝ տնօրինությունն իր գինը ավելի լավ կիմանա, սակայն Վեոլիա Ջուր ՓԲԸ միանշանակ նման էժանագին «զոհի» կարիք չունի. չափազանց մեծ պատիվ մարզադպրոցի տնօրինության համար:

Հ.Գ. Սույն պարզաբանման հրապարակման պահին հայտնի դարձավ, որ Վեոլիա Ջուր ՓԲԸ երկրորդ փորձը՝ վերականգնել մարզադպրոցի ջրամատակարարումը, նորից արդյունք չի տվել: Գագիկ Սարգսյանը, վկայակոչելով տնօրեն Ռաֆայել Վահանյանի ցուցումը, արգելել է ընկերության աշխատակցի մուտքը տարածք:

 Վեոլիա Ջուր ՓԲԸ տնօրինություն

Տպել
3024 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)