Եռատոնի օրերին բանակը բարձր պատրաստականության է բերվել՝ ցանկացած ագրեսիա կասեցնելու համար

08/05/2017 schedule13:09

Մայիսյան եռատոնին ընդառաջ հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին կրկին լարվածության աճ է նկատվել: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը armtimes.com-ին հայտնեց, որ ծանոթ լինելով Ադրբեջանի մարտավարությանը (իր իսկ պարտության օրերին սրել իրավիճակը), Արցախի բանակը բերվել է մարտական բարձր պատրաստականության վիճակի.

- Պարոն Բաբայան, վերջին մի քանի օրերին կրկին տեղեկություններ են հաղորդվում, որ հայկական պետությունների սահմաններին իրավիճակը լարված է: Արցախի ղեկավարությունն ինչո՞վ է պայմանավորում սա:

- Հիմնական պատճառը Ադրբեջան պետության էությունն է, դրա կառավարման համակարգը: Մի պետություն, որն իր էությամբ ահաբեկչական է, տոնական օրերին այդ պետությունից սպասել քաղաքակիրթ մոտեցում՝ պարզապես ճիշտ չի: Հատկապես այն օրերին, երբ Ադրբեջանը պարտություններ է կրել՝ ավելի ընդգծված է խախտում զինադադարի ռեժիմը:

- Ի՞նչ են ուզում ցույց տալ պարտությունների օրերին լարում ստեղծելով:

- Մենք տեսանք շինծու լրտեսային սկանդալը Ադրբեջանում, իբր բացահայտվել են հայկական հետախուզության հետ համագործակցող խմբեր: Սա էլ է այս ամենի մեջ տեղավորվում: Մի շարք նպատակներ են ուզում իրականացնել: Նախ, փորձում են հասարակության վստահությունը սեփական ուժերի նկատմամբ բարձրացնել, չէ՞ որ այն ոտնահարված է եղել եւ ղարաբաղյան պատերազմից եւ քառօրյա պատերազմից հետո: Երկրորդ, քանի որ Ալիեւը Ադրբեջանը սեփականաշնորհել է, այս կապակցությամբ կա մեծ դժգոհություն Ադրբեջանում: Ի վերջո, նորմալ երեւույթ չէ, որ սեփական կնոջը նշանակում է երկրի առաջին փոխնախագահ: Նույնիսկ Ադրբեջանում մարդիկ կան, որոնց համար դա զզվելի է, այդ թվում՝ նաեւ պետական համակարգում, բանակում եւ ուժային կառույցներում:

Բայց ինչպե՞ս ցույց տա սեփական հասարակությանը, որ այս ձերբակալությունները, հետապնդումները ոչ թե իր շահերից են բխում, ոչ թե իշխանության կլանը պահելու համար են, այլ զուտ հայրենասիրություն: Այս դեպքում, անպայման պետք է շահարկել արտաքին թշնամու կերպարը, որպեսզի ցույց տան, որ ձերբակալվողները ոչ թե թշնամի են ադրբեջանական կլանին, ոչ թե Ադրբեջանի հայրենասերներ են, այլ պարզապես թշնամի են ադրբեջանական պետությանը, որովհետեւ համագործակցում են թշնամու հետ: Դա թույլ է տալիս նաեւ միջազգային հանրության աչքերը փակել, որ տեսեք՝ սա ոչ թե ներքին խնդիր է, ոչ թե խոսքի ազատության խնդիր է, այլ պատերազմի մեջ գտնվող երկրի շահերից բխող անհրաժեշտություն: Մի խոսքով, ալիեւյան կլանի իշխանությունը պահպանելու հրամայական կա. գերնպատակը դա է, ուրիշ խնդիր չկա:

- Եռատոնի օրերին Արցախի ղեկավարությունը լարվածության որեւէ լուրջ դրսեւորում սպասո՞ւմ է, թե՞ ոչ:

- Զարգացումները կախված են նրանից, թե ինչքանով ենք մենք պատրաստ դիմակայել ցանկացած արկածախնդրություն Ադրբեջանի կողմից: Դուք գիտեք, որ վերջին օրերին Ադրբեջանը Թուրքիայի հետ էր զորավարժություններ անցկացնում: Հատկապես եռատոնի օրերին բանակը բերվում է պատրաստականության ամենաբարձր աստիճանին, դա միշտ էլ եղել է: Այնպես որ, հիմա ընդգծված բարձր պատրաստականություն է ապահովվում եւ, կարծում եմ, պատրաստ ենք ցանկացած պրովոկացիա, ցանկացած ագրեսիա կասեցնելու: Եվ հենց սա է կայունության հիմքը: Ինչքան մենք կայուն լինենք, ինչքան հզոր լինենք, պատրաստ լինենք, այնքան կայուն կլինի իրավիճակը: Հենց որ թշնամին զգում է, որ մենք կարող ենք թուլանալ, անմիջապես փորձում է առիթից օգտվել: Ապրիլին նա սխալ հաշվարկ էր արել՝ պատկերացնելով, թե հայն այլեւս ի վիճակի չէ պաշտպանվելու, ներքին պառակտումներ, անջրպետներ, սոցիալական, տնտեսական խնդիրներ կան: Այդ հաշվարկները ցույց տվեցին իրենց, տակավին սխալ լինելը, բայց նրանք չեն դադարում այդ ուղղությամբ մտածել: Մի վայրկյան անգամ չեն դադարեցնելու հետեւել մեզ եւ փորձել օգտվել մեր թուլությունից: 

Տպել
15334 դիտում

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի