Արմեն Սողոմոնյանին որեւէ առարկայով չենք հարվածել.պնդում է միջադեպի մասնակից Սիմոն Բաբայանը

«Գնացել էի Տիգրան Աթանեսյանի գրասենյակ` պարզելու համար, ինչու է պարբերաբար սոցիալական ցանցում իմ մասին վիրավորական արտահայտություններ գրառում, սեռական բնույթի հայհոյանքներ ուղղում իմ եւ ընտանիքիս հասցեին»։

Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց, ըստ Աթանեսյանի իրենց վրա հարձակում գործած փաստաբանների դպրոցի նախագահ Սիմոն Բաբայանը: Նա ասաց, որ ցավում է կատարվածի համար եւ դատապարտում բռնությունը:

Նշենք, որ երեկ իր գրասենյակում հարձակման են ենթարկվել հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը եւ Արմեն Սողոմոնյանը: Ըստ Աթանեսյանի՝ հարձակվողներն են ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գեւորգ Մկրտչյանը եւ ոմն Արսեն: 

Խոսելով միջադեպի նախապատմության մասին, Բաբայանն ասաց հետեւյալը. «Տիգրան Աթանեսյանը, Արմեն Սողոմոնյանը, Երվանդ Վարոսյանը եւ մի շարք այլ փաստաբաններ երկար ժամանակ իրենց անձնական էջերում՝ ֆեյսբուքյան էջերում, հրապարակային, բազմաթիվ անգամ վիրավորել են ինձ, պալատի աշխատակազմին գործընկերներիս...: Տիգրան Աթանեսյանը փաստաբանական փակ խմբում սեռական բնույթի հայհոյանքներ է գրել, որոնք ուղղված են ինձ, ընտանիքիս: Նշվածի հետ կապված ցանկացա հանդիպել Աթանեսյանի հետ եւ պարզել, որն է պատճառը:

Գնացինք իր գրասենյակ Արսեն Հարությունյանի հետ, խնդրեցի, որ պարզաբանում ներկայացնի կատարվածի վերաբերյալ, վերջինս հայհոյեց ու հարվածեց ինձ, տեղի ունեցավ վիճաբանություն, ու եղավ այն, ինչ եղավ: Արմեն Սողոմոնյանը հարվածեց Արսեն Հարությունյանին ինչի հետեւանքով նա ստացավ դիմածնոտային կոտրվածք: Բարեբախտաբար, մեր հետ էին նաեւ Վրեժ Խաչիկյանը եւ Գեւորգ Մկրտչյան, որոնց հանդիպեցինք պալատի շենքում»: Նա պարբերաբար կրկնում էր, որ առաջին հարվածողն ու հայհոյողը Տիգրան Աթանեսյանն էր. «տղայական հողի վրա այդ քաշքշուկը ստեղծվեց, իհարկե, չէին ցանկանա նման իրավիճակ լիներ, բայց այլ տարբերական չունեի, քան պարզաբանում պահանջելու նրանցից:

Սիմոն Բաբայանի հետ ասուլիսին ներկայացրել էր նաեւ Արսեն Հարությունյանը, որը ըստ Բաբայանի՝ չի կարողանում այժմ խոսել՝ քանի որ բժշկական միջամտություն է տեղի ունեցել: Փաստաբանների դպրոցի տնօրենն ասաց, որ քաշքշուկի հետեւանքով ինքը եւս վնասվածքներ է ստացել: Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ վնասվածքներ է ստացել, Սիմոն Բաբայանն այդպես էլ չասաց:

Սիմոն Բաբայանն ընդգծեց, որ միջնորդություն են ներկայացնելու, որ ոստիկանությունից նյութերը տեղափոխեն քննչական կոմիտե։ «Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը, եւ որպեսզի գործն ընթանա օբյեկտիվ, թող նյութերը տեղափոխվեն քննչական»,- ասաց նա։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է միջադեպից հետո հրաժարական տա փաստաբանների դպրոցի տնօրենի պաշտոնից, Բաբայանը պատասխանեց. «Որեւէ հրաժարական ներկայացնելու կարիք չունեմ, քանզի կարծում եմ, որ տեղի է ունեցել իրավախախտում, ուրեմն նախաքննությունը կպարզի մեղավորներին եւ չեմ կարծում, որ այս միջադեպին որեւէ մեղավորություն ես ունեմ»:

Նշենք, որ հարձակման ենթարկված փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը երեկ մեր զրույցում պնդեցին, որ այս ամենի ետեւում կանգնած է Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Լրագրողների այս հարցին ի պատասխան Սիմոն Բաբայանն ասաց, որ Արա Զոհրաբյանն առնչություն չունի կատարվածի հետ:

Հարցին` Դուք փաստաբան եք, ինչո՞ւ չընտրեցիք հարցն իրավական դաշտում լուծելը, այլ գնացիք այս ճանապարհով, վերջինս կրկին նույն պատասխանը տվեց. «Որևէ վիճաբանության նպատակով չեմ գնացել, նպատակս եղել է այն, որ որպես տղամարդը տղամարդու պատասխան տա: Որպես հայ տղամարդ` կուզեի տեսնել նրան, մի քանի անգամ այդ տիրույթում կոչ եմ արել հանդուրժողականություն դրսեւորել ու քանի որ շարունակվել է, ես որոշեցի գնալ»:

Մեր հարցին՝ դուք որեւէ առարկայով հարվածե՞լ եք Արմեն Սողոմոնյանին, Սիմոն Բաբայանը պատասխանեց. «Որեւէ առարկայով հարված, կամ որեւէ հարված ես Արմեն Սողոմոնյանին չեմ հասցրել, տեղի է ունեցել քաշքշուկ, այն հիմնականում եղել է Տիգրան Աթանեսյանի հետ, հարվածներ՝ որպես այդպիսին չեմ հասցրել: Որեւէ նպատակ չեմ ունեցել այնտեղ քաշքշուկ սարքել, քանի որ ինքս հասուն մարդ եմ»:

Հարցին, այդ դեպքում ինչպես է Սողոմոնյանը նման վնասվածք ստացել, նա ասաց. «Դրա բացատրությունը տալ չեմ կարող, գիտեմ, որ Արմեն Սողոմոնյանը առաջին հարվածը հասցրել է Արսեն Հարությունյանին: Ես հաստատ կարող եմ ասել, որ մեր 4-ից որեւէ մեկը սուր կտրող երկաթյա գործիք իր հետ չի ունեցել, դրա նպատակը ոչ կար, ոչ՝ էլ»: Լրագրողները Սողոմոնյանին վնասվածքի հետ կապված մի քանի անգամ նույնը հարցը տվեցին Բաբայանին, սակայն վերջինս այդպես էլ չասաց, թե ի վերջո, եթե ընդամենը սովորական քաշքշուկ է եղել, ինչպես է Սողոմոնյանը քթի եւ ճակատի պատռվածք վնասվածք ստացել:

Տպել
7358 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը