Երեւանում փող կա, շատ փող. Անահիտ Բախշյան, Ալեն Սիմոնյան

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ Երեւանում փող կա, շատ փող, ինչը թույլ կտա լուծել բազմաթիվ խնդիրներ:

«Ելք» դաշինքի հետ միավորվելով` Բախշյանը ցանկանում է ավագանու կազմում շարունակել գործունեությունը եւ համոզված է, որ մեծամասնություն կազմելու դեպքում իր երիտասարդ գործընկերների ներկայացնելիք բյուջեի յուրաքանչյուր տող կլինի հիմնավորված, նպատակային ու թափանցիկ, ի տարբերություն գործող իշխանությունների:

«Այն որ գալու ենք, դրա մասին կասկած չկա, բայց շատ կարեւոր ու անհրաժեշտ է, որ մենք մեծամասնություն կազմենք ավագանում, որպեսզի մեր ժողովուրդը մի անգամ իր ընտրությամբ իր իշխանությունը փոխելու միջոցով ի վերջո իսկապես տեսնի` նրանք տարբե՞ր են, թե բոլորը մեկ են, ինչպես հիմա են շատերն ասում: Ավելի քան համոզված եմ, որ եթե մեր երեւանցիների ընտրությամբ «Ելքը» մեծամասնություն ունենա Երեւանի ավագանում, եւ ավագանու որոշումների քվեարկությունը «Ելքի» մեծամասնությամբ ընդունվի, ապա հաստատ երեւանցիները պիտի զգան տարբերությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը:

Իսկ առաջին ու հիմնական տարբերությունը, որն, ըստ նրա, կտեսնի ժողովուրդը, հետեւյալն է. «Հաջորդ տարվա բյուջեն վերին աստիճանի նպատակային կլինի, թափանցիկ կլինի, բյուջեի մեջ յուրաքանչյուր տող կլինի հիմնավորված` ինչու , ինչպես, ով եւ ինչքան: ...Ինձ թվում է`  մեր երիտասարդների թիմը ավելի խելամիտ բյուջե է գրելու եւ ավելի նպատակային ու արդյունավետ է ծախսելու: Իմ համոզմամբ` Երեւանում շատ փող կա: Շատ: Բայց այդ փողը մի տեսակ չի երեւում: ...Հիմա շատ բաների մասին կարելի է խոսել, բայց հիմնականում սեւեռվում ենք բյուջեի վրա, որովհետեւ շան գլուխը այնտեղ է թաղված»:

Օրինակ «Ելքի» ծրագրային խոստումներից մեկը, թե Երեւանի ավագանում մեծամասնություն ձեւավորելու դեպքում մետրոյի առնվազն մեկ կայարան է կառուցվելու, որոշ մասնագետներ համարում են ուղղակի բարի ցանկություն` ընդգծելով, որ դա մեծ գումարների` տասնյակ միլիոնավոր դոլարների հետ է կապված: «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը նույնպես համոզմունք է հայտնում, որ Երեւանի բյուջեն կարող է մեծ հնարավորություններ ընձեռել:

«Եթե պետական պաշտոնյաները ամենահարուստ մարդիկ են Հայաստանում, ուրեմն, այո, այդ փողը կա: Բոլոր բնագավառներում փող կա, պետք է վերացնել կոռուպցիան, պետք է գումարները ճիշտ ծախսվեն եւ հնարավոր կլինի կառուցել մետրոյի նոր կայարան»,- ասաց նա:  Նա, ի դեպ, նաեւ նշեց, որ իրենց հաղթելու պարագայում քաղաքապետարանը Երեւանում տարածքներ չի տրամադրելու արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրելու համար: «Տեսախցիկները կարող են լինել եւ ծառայել ոստիկանության համար, որպեսզի նրանք բացահայտեն հանցագործությունները, բայց այդ տեսախցիկները զբաղված են մի բանով` թալանում են երեւանցիներին եւ Երեւանում տեղաշարժվող մարդկանց»,- ընդգծեց նա:

Տպել
2935 դիտում

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա