«Ֆռռիկ» made in Gyumri. գյումրվա «Ֆռռիկով» հետաքրքրված են սփյուռքում. տեսանյութ

«Ֆռռիկ» made in Gyumri. Գյումրիում Արսեն Վարդանյանն ու Գագիկ Մխիթարյանը նոր նախաձեռնություն են կյանքի կոչել: Վերջիններս որոշել են «երկրորդ կյանք» տալ շատերի կողմից մոռացված հոլին: Նպատակը սիրված, բայց մոռացված մանկական խաղը նոր սերնդի մեջ արթնացնելն է:

«Իմ ֆռռիկը ստեղծելու գաղափարն առաջ եկավ այն ժամանակ, երբ ցանկություն առաջացավ մեր մանկության խաղերը վերհիշել: Արսենին («Իմ Ֆռռիկը» նախաձեռնության համահեղինակ,-հեղ) խնդրեցի մի քանի հատ հոլ բերի: Անցած տարի ամբողջ ամառ խաղացինք: Հետաքրքրականն այն էր, որ միջին տարիքի տղամարդկանց ավելի շատ հետաքրքրեց հոլով խաղալը: Գալիս, խնդրում էին՝ տվեք մենք էլ խաղանք: Փոքր սերնդի մոտ հետաքրքրություն չկար, անտարբեր հայացքներով նայում, գնում էին: Սա, որպես մանկական խաղ, մոռացված է: Ֆռռիկին ուզում ենք նոր կյանք տալ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է («Իմ Ֆռռիկը» նախաձեռնության համահեղինակ Գագիկ Մխիթարյանը:

Վերջինիս խոսքով՝ հոլով խաղն այնքան է մոռացվել, որ Գյումրիում մեծ դժվարությամբ են գտել մասնագետի, ով զբաղվում է հոլերի պատրաստմամբ:

«Արհեստավորներից շատերը մի կողմ էին դրել հոի պատրաստման գործիքը: Թեեւ գտանք մարդկանց, ովքեր դեռ պատրաստում են այս խաղալիքը: Համագործակցում ենք տարբեր նկարիչների հետ, ովքեր նկարազարդում են հոլերի վրա: Այսպես ստեղծվեց «Իմ ֆռռիկը»,-ասում է Գագիկ Մխիթարյանը:

«Իմ Ֆռռիկը» նախաձեռնության համահեղինակ Արսեն Վարդանյանն էլ կարեւորում է այն հանգամանքը, որ գյումրեցի երեխաները հնարավորություն կունենան խաղալ տեղական խաղալիքներով:

«Շատ խաղալիքներ կան, որոնք ներկրված են Չինաստանից կամ Դուբայից, բայց տեղականները քիչ են: «Իմ ֆռռիկը»  նախաձեռնության շնորհիվ վարպետը իր աշխատանքն է ունենում, հոլի քիթը տաշողը՝ իր: Ամենակարեւորն այն է, որ այն մնում է տեղում: Սա լավ հնարավորություն է, որ երեխաները կկտրվեն համակարգչից եւ դուրս կգան բակ»,- armtimes.com-ի հետ զրույցում նշում է Արսեն Վարդանյանը:

Արսենը նաեւ ասում է, որ Գյումրիում արտադրված «ֆռռիկով» հետաքրքրվում են նաեւ հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում բնակվողները:

«Հետաքրքրվողներ կան նաեւ սփյուռքի տարբեր հայաբնակ քաղաքներից: Հիմնականում սիրունության եւ հավեսի համար են ցանկանում ձեռք բերել: Երեւանում շատ են գնում, ասում են՝ սիրուն է, բայց օգտագործման ձեւը չգիտեն: Նրանց համար տեսանյութեր ենք պատրաստում, որ դիտեն եւ կարողանան խաղալ: Ուրախալին այն է, որ մեծահասակներն են գնում եւ նվիրում երեխաներին»,-ասում է նախաձեռնության համահեղինակը:

Հոլերի վրա պատկերված են հայկական գորգերի եւ կարպետների զարդանախշեր: Նախաձեռնության անդամները նշում են, որ այս տարբերակով՝ սիրված խաղի հետ միասին ցանկանում են մոռացության չտալ նաեւ մշակութային տարրերը:

Մանրամասները՝տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
7754 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել