Լեզվի պետական տեսչությունը ռազմավարական նշանակություն ունի. ԿԳՆ-ն` լուծարման նախագծի մասին

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կարծիք-առաջարկություն է ներկայացրել ՀՀ կառավարության այն որոշման նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է լուծարել Լեզվի պետական տեսչությունը:

Սա հաստատեց կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը` ի պատասխան մեր հարցին: Նա, սակայն մերժեց տրամադրել տվյալ փաստաթուղթը, ասելով, որ այն աշխատանքային է:

Այդուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, թե Լեզվի տեսչության հետ կապված փոփոխությունների նախաձեռնությանը ինչ մոտեցում ունի կրթության եւ գիտության գերատեսչությունը եւ ինչ առաջարկություններ է ներկայացրել: Համապատասխան փաստաթղթում նախ նշվում է, որ նախագծի` Լեզվի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ դրույթը չի բխում լեզվի բնագավառը կարգավորող օրենսդրությունից:

Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավարը, ավելի վաղ մեզ հետ զրույցում, հիմնավորելու համար Լեզվի պետական տեսչությունը լուծարելու նախաձեռնությունը, մասնավորապես ասել էր. «Առաջին հիմնավորումն այն է, որ «Լեզվի մասին» օրենքում ընդհանրապես ոչ մի դրույթ չկա վերահսկողության մասին: Այլ օրենքներում նույնպես չենք գտել նման դրույթ, որով որեւիցե մի պետական մարմնի տրվել է վերահսկելու լիազորություն, լեզվի տեսչության միջոցով, բնականաբար»:

ԿԳ նախարարությունը իր ներկայացրած փաստաթղթում փորձել է հիմնավորել, որ Լեզվի պետական տեսչության լուծարումը չի բխում օրենսդրությունից, եւ դրա համար մեջբերել է մի շարք օրենսդրական ակտեր: Բայց մինչ այդ նաեւ նշել է. «Լեզվի պետական տեսչությունն իր բնույթով ռազմավարական նշանակության կառույց է, ուստի նրա կարգավիճակին վերաբերող յուրաքանչյուր փոփոխություն կատարելիս նախ եւ առաջ պետք է հաշվի առնել լեզվի` ազգային անվտանգության գործոն եւ հանրության ընդգծված հետաքրքրության առարկա լինելու հանգամանքները»:

Գերատեսչությունը կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբին ներկայացված փաստաթղթում հանդես է եկել հետեւյալ առաջարկություններով.

- Պահպանել ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության ներկա կարգավիճակը` մինչեւ ՀՀ Սահմանադրությունից բխող օրենսդրական եւ ենթաօրենսդրական հստակեցումներ կկատարվեն եւ դրանց հիման վրա իրավակազմակերպական ձեւի ընտրություն կկատարվի եւ 2018 թվականի հունվարի 1-ից կստեղծվի նոր մարմին, որը կիրականացնի ինչպես գործադիր, այնպես էլ վերահսկողական որոշակի գործառույթներ:

- ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը վերակազմակերպել ԿԳՆ Լեզվի տեսչական մարմնի:

- ՀՀ ԿԳՆ կառավարման ոլորտում ձեւավորել Լեզվի պետական կոմիտե, որը կարող է նախադրյալ դառնալ 2018 թ. հունվարից ձեւավորվելիք հնարավոր նոր մարմնի համար:

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը երեկ, մեր հարցին ի պատասխան, նաեւ հաստատեց, որ իրենք ուրբաթ օրն այցելել են Լեզվի պետական տեսչություն եւ հանդիպում ունեցել ներկայացուցիչների հետ: Ասաց, որ աշխատանքային քննարկում է եղել հետագա քայլերի վերաբերյալ: Մանրամասներով առաջարկեց հետաքրքրվել այն ժամանակ, երբ կայանա տեսչական բարեփոխումների խորհրդի նիստը, որի օրակարգում լինելու է նաեւ Լեզվի պետական տեսչության հետ կապված հարցը: Նախատեսվում է, որ այդ նիստը կհրավիրվի ապրիլին:

Տպել
4272 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»